Daily Archives: July 14, 2012

Ա­մե­նա­թո­ղութ­յու­նը՝ ինք­նա­կոր­ծան եւ ինք­նա­մա­հա­բեր վտան­գա­վոր եզ­րա­գիծ

 «Հարս­նա­քա­ր» ռես­տո­րա­նա­յին հա­մա­­­լի­րի մի­ջա­դե­պը ցնցեց ա­ռ­­անց այն էլ ան­պաշտ­պան լի­նե­լու բար­դույ­թ­ ու­նե­ցող մեր հան­րու­թ­­յա­նը: Հան­րա­յին բո­ղո­քի ա­լիքն այս պա­տա­հա­րի հա­մա­պա­տ­­կե­րին մի­աս­նութ­յուն ու հա­ջո­ղու­թ­­յուն ար­ձա­նա­գր­­եց, ին­չը պետք է պահ­պա­նել եւ շա­րու­նա­կել այ­սօ­րի­նակ դեպ­քե­րում: «Լու­սանցք»-ն­ ամ­փո­փիչ անդ­րա­դարձ է ա­նում՝ ընդգ­ծե­լով, որ ա­մե­նա­թո­ղութ­յու­նը, ի վեր­ջո, բու­մե­րան­գի օ­րեն­քով ա­մե­նա­խիս­տը պատ­ժե­­լու է հենց ա­մե­նա­թո­ղութ­յան հե­ղի­նա­կի­ն:

Continue reading

Սե­րիալ­նե­րը՝ դրանք ար­տադ­րող­նե­րի ան­հա­ջող կյան­քի ներ­կա­յա­ցում­նե՞ր­

Որ­տեղ հայ կա­նայք հա­վեր են կամ հի­վանդ­ներ, իսկ տղա­մար­դիկ՝ աղ­վես­ներ ու սրի­կա­ներ
 

Հե­ռուս­տաե­թե­րը մաք­րե­լու, ե­թե­րի ո­րա­կը լա­վաց­նե­լու ու­ղի­նե­րը, ինչ­պես նաեւ ե­թե­րից սխալ քա­րոզ­չութ­յան վտանգ­նե­րի մա­սին վեր­ջերս շատ է խոս­վում: Եվ ա­ռիթ կա հաս­տատ: Ի­հար­կե, վտանգ­ված է նաեւ հե­ռուս­տաե­թե­րի լե­զուն, հե­ռուս­տամ­շա­կույ­թի մա­կա­դա­կը, սա­կայն հե­ռուս­տա­տե­սութ­յամբ հե­ռար­ձակ­վող սե­րիալ­նե­րի տա­րա­ծած հա­կամ­շա­կույ­թի, ցու­ցադր­վող բռնութ­յան տե­սա­րան­նե­րը, որ­պես հան­ցա­գոր­ծութ­յան խթան­ման հիմ­նա­կան պատ­ճառ­նե­ր, ա­ռա­վել վտան­գա­վոր են դար­ձել: Բայց քննա­դա­տութ­յա­նը չդի­մա­ցած սե­րիալ­նե­րը շա­րու­նա­կում են ո­ղո­ղել ե­թե­րը եւ այն­տեղ քա­րոզ­վող «հե­րոս­նե­րն» ու «հե­րո­սու­հի­նե­րը» շա­րու­նա­կում են մնալ մե­ծա­թիվ մար­դ­­կանց կյան­քի ու­ղե­կից­ներ:

Continue reading

Բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը տա­նում են դե­պի նա­խա­գա­հի ընտ­րութ­յուն­ներ


Ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րում նախ­կին իշ­խա­նա­վոր եւ ներ­կա­յումս ընդ­դի­մա­դի­րի կեց­վածք ըն­դու­նած ու­ժե­րը՝ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն, շա­րու­նակ հայ­տա­րա­րում են, որ նախ­կին քա­ղա­քա­կան թի­մը ձա­խող­վել է: Եվ այդ ձա­խո­ղու­մ­­նե­րի մեջ տա­րօ­րի­նա­կո­րեն մինչ այ­սօր ի­րենց դերն ու նշա­նա­կութ­յու­նը չեն տես­նում: Ա­նընդ­հատ «մո­ռա­նում» են, որ ե­ղել են նախ­կին կա­ռա­վա­րութ­յան մաս: ՀՀԿ ­ներ­­կա­յա­ցու­ցիչ­նե­րն­ էլ այ­լեւս հրա­ժար­վում են բա­ցատ­րել նախ­կին գոր­ծըն­կեր­նե­րի այ­սօ­րի­նակ գոր­ծու­նեութ­յու­նը եւ կես կա­տակ կես լուրջ նշում են, թե ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն ի­րենց ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ուժ հայ­տա­րա­րե­լուց ա­ռաջ նախ պետք է լի­նեն քա­ղա­քա­կան ուժ…

Continue reading

Ար­ցա­խը նո՞ր ­նա­խա­գահ կու­նե­նա

Ար­ցա­խում նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րը նշա­նակ­ված են հու­լի­սի 19-ին, ա­ռա­ջադր­ված են գոր­ծող նա­խա­գահ Բա­կո Սա­հակ­յա­նը, ԼՂՀ ­պաշտ­պա­նութ­յան նախ­կին փոխ­նա­խա­րար Վի­տա­լի Բա­լա­սան­յա­նը, ՀՀ ­պե­տա­կան գյու­ղատն­տե­­սա­կան ա­կա­դե­միա­յի Ստե­փա­նա­կեր­տի մաս­նաճ­յու­ղի գի­տակր­թա­կան բաժ­նի հար­ցե­րով փոխտ­նօ­րեն Ար­կա­դի Սո­ղո­մոն­յա­նը, նաեւ ան­կու­սակ­ցա­կան ու գոր­ծա­զուրկ 65-ամ­յա Վա­լե­րի Խա­չատր­յա­նը:

Continue reading

Կրոն­նե­րը՝ խառ­նա­ծին­նե­րից ծնված ու խառ­նա­ծին­նե­րի հա­մար

Սկիզ­բը՝ թիվ 24-ում

 

Կրոն­նե­րի ա­ռա­ջաց­ման վե­րա­բեր­յալ Նից­շեի ա­սած­նե­րը՝ բա­ցի քրիս­տո­նեութ­յու­նից ու բուդ­դա­յա­կա­նութ­յու­նից, կա­րե­լի է ո­րո­շա­կի­աց­­նել նա­եւ մ­­յուս կրոն­նե­րի վե­րա­բեր­յալ: Օ­րի­նակ՝ հու­դա­յա­կա­նութ­յու­նը ոչ այլ ինչ էր, ե­թե ոչ Ե­գիպ­տո­սում ապ­րող ա­րիա-սե­մա­կան խառ­­նա­ծին­նե­րի (ին­չի հա­մար նրանք հո­ղա­ծին մարդ­կանց՝ սե­մա­կան­նե­րի մեջ ի­րենց հա­մա­րում էին «ընտր­յալ ժո­ղո­վուրդ»…), այ­սինքն՝ ո­րո­շա­կի ցե­ղա­յին ծա­գում չու­նե­ցող­նե­րի կեն­սա­կեր­պի, այդ կեն­սա­կեր­պին հա­տուկ ինչ-ինչ մղում­նե­րի, պա­հանջ­մունք­նե­րի, ճա­շակ­նե­րի, ու­ժագ­ծե­րի, ի­դեալ­նե­րի՝ Մով­սե­սի կող­մից նկա­տումն ու դրանց ինչ-ինչ մեկ­նա­բա­նութ­յուն-սահ­մա­նում տա­լը: Նույ­նը՝ զրա­դաշ­տա­կա­նութ­յան մա­սով. այն տար­բե­րութ­յամբ, որ այս դեպ­քում Զրա­դաշ­տը՝ այդ կ­­րո­նի հիմ­նա­դի­րը Պար­ս­­կաս­տա­նում, տե­սավ իր պես ա­րիա-սե­մա­կան խառ­նա­ծի­նե­րի կեն­սա­կեր­պը ու դրան տվեց իր մե­կ­­նա­բա­նութ­յու­նը:

Continue reading

Գու­նա­յին ժա­մանց

Գիտ­նա­կան­նե­րը մշտա­պես ու­շադ­րութ­յուն են դարձ­րել այն խնդրին, թե ինչ­պես օգ­տա­գոր­ծել գույ­նե­րը բժշկութ­յան մեջ եւ այլ բնա­գա­վառ­նե­րում: Հայտ­նի է, որ գույ­նի ընտ­րութ­յու­նը ինչ-որ չա­փով կապ­վում է ընտ­րո­ղի բնա­վո­րութ­յան հետ:

Continue reading