Daily Archives: July 30, 2012

ՀԱՄ ամերիկահայ կառույցի անունը շահարկում են ՀԱՄ-ից վտարվածները

 

 
Կառույցը 3 տարի է այլ պատասխանատու ունի՝ Վարդան Զոհրաբյան

Հայ Արիական Միաբանությունը հայտարարում է, որ ԱՄՆ-ի ՀԱՄ կառույցը, որը հանդես է գալիս Հայ Արիների Բռունցք (ՀԱԲ) անվամբ, շուրջ 10 տարվա պատմություն ունի, եւ գործում է միայն ՀԱՄ Գերագույն Խորհրդի եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հրահանգներով:

ՀԱՄ առաջնորդի դեմ մահափորձից հետո, 2009թ. նոյեմբերին, երբ ՀԱՄ սփյուռքյան կառույցներում եւս եղան բազմակողմանի ստուգումներ, ԱՄՆ-ի ՀԱԲ պատասխանատու Արմեն Շահբազյանը, որ մինչ այդ ղեկավարել էր կառույցը, հեռացվեց ՀԱՄ շարքերից եւ պատասխանատու նշանակվեց ՀԱՄ ամերիկահայ կառույցի նվիրյալ անդամներից մեկը՝ Վարդան Զոհրաբյանը:

Նախկին ղեկավար Արմեն Շահբազյանը հեռացվել է տարիներ շարունակ գաղտնի դրամագողության եւ ՀԱԲ կառույցի անդամներին ՀԱՄ-ի գործունեությանը եւ հրահանգներին ոչ լիարժեք իրազեկ պահելու համար: Տարիներ շարունակ ամերիկահայ հայարիները հանգանակություն են կազմակերպել ՀԱՄ գործունեությանն աջակցելու համար, սակայն վերոնշյալ նախկին պատասխանատուն հավաքված գումարի մի մասը յուրացրել է՝ օգտվելով իր հանդեպ եղած վստահությունից:

2009թ. նոյեմբերին բոլոր վնասարարություններն ու անօրինականությունները վերջնականապես պարզվել են եւ ՀԱՄ Գերագույն Խորհրդի որոշմամբ՝ Արմեն Շահբազյանը մի քանի «գործընկերների» հետ հեռացվել է ՀԱՄ շարքերից (նաեւ՝ ԱՄՆ-ի ՀԱԲ կառույցից):

Continue reading