Daily Archives: September 8, 2012

Գուր­գեն Մար­գար­յա­նի վրեժն ար­դար է ու նաեւ հայ­րե­նա­տի­րութ­յան նոր նա­խա­հիմք պիտի լինի

Եր­կի­րը վա­ճա­ռո­ղը՝ մար­դաս­պա­նից էլ մար­դաս­պան – (3-րդ մաս) – Վերջ

Էջ­միա­ծի­նը եւս խո­սեց

Կա­սեց­վե­ցին նաեւ մի շարք մշա­կու­թա­յին ու մար­զա­կան մի­ջո­ցա­ռում­ներ՝ կապ­ված Հուն­գա­րիա մեկ­նե­լու հետ: Դաշ­նա­կա­հար Հայկ Մե­լիք­յա­նը հրա­ժար­վեց դե­պի եվ­րո­պա­կան երկր­ներ 2012թ. աշ­նա­նա­յին լայ­նա­ծա­վալ հա­մեր­գա­յին ու­ղե­ւո­րութ­յան շրջա­նակ­նե­րում նա­խա­տես­ված միան­գա­մից 2 մե­նա­հա­մերգ­նե­րից: Ա­ռա­ջի­նը Բու­դա­պեշ­տում կա­յա­նա­լիք հա­մերգն էր եւ ծրագ­րում պետք է հնչեին հուն­գար­­ կոմ­պո­զի­տոր­ներ Բ. Բար­տո­կի, Գ. Լի­գե­տիի, Դ. Կուր­տա­գի, Ֆ. Ֆար­կա­շի, ինչ­պես նաեւ հայ կոմ­պո­զի­տոր­նե­ր ­Կո­մի­տա­սի, Տ. Ման­սուր­յա­նի, Ա. Բա­բա­ջան­յա­նի եւ Ա. Խա­չատր­յա­նի ստեղ­ծա­գոր­­ծութ­յուն­նե­րը: Երկ­րորդ հա­մեր­գը ե­րե­ւան­յան հա­մեր­գա­շա­րի շրջա­նակ­նե­րում կա­յա­նա­լիք հա­մերգն էր, բա­ցա­ռա­պես հուն­գա­րա­կան ե­րաժշ­տութ­յան ծրագ­րով, ո­րը պետք է տե­ղի ու­նե­նար նո­յեմ­բե­րին, ան­մի­ջա­պես դաշ­նա­կա­հա­րի Ե­րե­ւան ժա­մա­նե­լուց հե­տո:

Continue reading →

«Թուր­քին մի հան­ցան­քը նե­րել՝ կնշա­նա­կի եր­կու նո­րերն ար­տո­նել»

Մեծ հայ Գա­րե­գին Նժդե­հի խո­­ս­­քե­րը ճիշտ վեր­նա­գիր ե­ղան ա­դր­­բե­ջա­նա­կան բար­բա­րո­սութ­յան ստո­րեւ պար­զա­բան­ման հա­մար:

«Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւը, ստո­րագ­րե­լով Ռա­միլ Սա­ֆա­րո­վին նե­րում շնոր­հե­լու եւ հե­տա­գա պա­տի­ժը կրե­լուց ա­զա­տե­լու ո­րոշ­ու­մը, խախ­տել է մեր օ­րեն­քը»,- «contact.az» կայ­քում գրել է պրո­ֆե­­սոր Խան­լար Ա­լիկ­պե­րո­վը: «Գե­­րա­գույն դա­տա­րա­նի վճռով Սա­ֆա­րո­վը դա­տա­պարտ­վել է ոչ թե հստակ ժամ­կե­տով, այլ՝ ցմահ: Նկա­տի ու­նե­նա­լով այդ քրե­ա­կան պատ­ժի յու­րա­հատ­կութ­յու­նը եւ հան­ցան­քի ծան­րութ­յու­նը, ո­րի հա­մար այն նշա­նակ­վում է, օ­րեն­քը նաեւ սահ­մա­նել է նման մարդ­կանց նե­րում շնոր­հե­լու հա­տուկ կարգ»: Իսկ, հա­մա­ձայն Ադր­բե­ջա­նի քրեա­կան օ­րենսգր­քի 82,3 հո­դ­­վա­ծի, ցմահ ա­զա­տազր­կու­մը ներ­­մամբ կա­րող է փո­խա­րին­վել միայն 25 տար­վա ա­զա­տազր­կու­մից հե­տո, ին­չը խախտ­վել է՝ ըստ ադր­բե­ջան­ցի պրո­ֆե­սո­րի: Նրա խոս­քե­րով՝ «ա­ռա­վե­լա­գույ­նը, որ կա­րող է ա­նել պե­տութ­յան ղե­կա­վա­րը, դա Սա­ֆա­րո­վի ցմահ բան­տար­կութ­յու­նը 25 տա­րի բան­տար­­կութ­յամբ փո­խա­րի­նելն է»:

Continue reading →

Հա­մաթր­քա­կան ե­րես­պաշ­տութ­յուն

Իլ­համ Ա­լիե­ւի աշ­խա­տա­կազ­մը փոր­ձել է պա­տաս­խա­նել մար­դաս­պան Սա­ֆա­րո­վի ա­զատ ար­ձակ­ման հետ կապ­ված ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րութ­յան հայ­տա­րա­րութ­յա­նը եւ կրկին ի ցույց է դրել իր անգ­րա­­գի­տութ­յու­նը. «Դա­տա­պարտ­ված ան­ձանց փո­խանց­ման կար­գը կար­գա­վոր­վում է 1983թ. ԵԽ շրջա­նակ­նե­րում ըն­դուն­ված դա­տա­պարտ­ված ան­ձանց փո­խանց­ման Եվ­րո­պա­կան հա­մա­ձայ­նագ­րով: Ադր­բե­ջա­նը եւ Հուն­գա­րիան ստո­րագ­րել են այդ հա­մա­ձայ­նա­գի­րը: Ըստ սույն հա­մա­ձայ­նագ­րի՝ պայ­մա­նա­վոր­ված երկր­նե­րից ո­րե­ւէ մե­կում դա­տա­պարտ­ված ան­ձը կա­րող է հանձն­վել մյուս կող­մին՝ շա­րու­նա­կե­լու կրե­լու իր պա­տի­ժը: Ռա­միլ Սա­ֆա­րո­վի հանձն­ման գոր­ծըն­թա­ցում թե՛ Ադր­բե­ջա­նը եւ թե՛ Հուն­գա­րիան հե­տե­ւել են Հա­մա­ձայ­նագ­րի կե­տե­րին»: Սա­կայն ինչ­պես Հուն­գա­րիան, այն­պես էլ եվ­­րո­պա­կան երկր­նե­րը հաս­կա­ցան, որ սա մի նող­կա­լի գոր­ծարք-վա­ճառք է, ո­րը ոչ մի հա­մա­ձայ­նա­գ­­րով ու փոխ­հա­մա­ձայ­նութ­յամբ չի ար­դա­րաց­վում: Եվ­րո­պա­կան մա­մու­լը ան­գամ ան­նա­խա­դեպ ո­րա­կեց այս հուն­գա­րա-ադր­բե­ջա­նա­կան ա­ռեւ­տու­րը…

Continue reading →

Պա­տե­րազ­մի հա­վա­նա­կա­նութ­յու­նը մե­ծա­նու՞մ­ է

Կա նաեւ հա­կա­ռակ տե­սա­կետ. Ար­ցա­խը՝ տա­րա­ծա­շր­­ջա­նում կա­յու­նութ­յան գոր­ծոն

Երբ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւը նե­րում շնոր­հեց ադր­բե­ջան­ցի մար­դաս­պան Ռա­միլ Սա­ֆա­րո­վին, պա­տե­րազ­մի հա­վա­­­նա­կա­նութ­յու­նը գնա­լով մե­ծա­ցավ,- գրել է «CNN» լրատ­վա­կան գոր­ծա­կա­լութ­յու­նը: Այս ի­րա­դար­ձութ­յուն­ներն ա­վե­լի սրե­ցին Հա­յաս­տան-Ադր­բե­ջան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Նշվել է, որ ԱՄՆ-ն­ այն պե­տութ­յուն­նե­րից է, ո­րոնք դեմ դուրս ե­կան Սա­ֆա­րո­վի ներ­ման վե­րա­բեր­յալ ո­րոշ­մա­նը: Վա­շինգ­տո­նը ­խո­րա­պես ան­հանգս­տա­ցած է այս ա­մե­նով եւ Հուն­գա­րիա­յից պա­­հան­ջում է ա­վե­լի շատ տե­ղե­կութ­յուն­ներ տրա­մադ­րել ի­րեն, թե ին­չու է ար­տա­հանձ­նում կա­տա­րել:

Continue reading →