Daily Archives: October 13, 2012

Տիրատոն է՝ հազարամյակներ անց

Եվս մեկ տոն կվերականգնվի ու կնշվի հազարամյակներ հետո՝ առաջին անգամ, ինչպես վերականգնվեցին Աստվածահայր Արայի, Վանատուր Աստծու եւ Նանե Աստվածուհու տոները, այնպես էլ՝ Տիր Աստծո տոնը:

Մեր մյուս 4 Աստվածների՝ Մայր Անահիտի, Աստղիկ Աստվածուհու, Վահագն ու Միհր Աստվածների տոները ավելի վաղ են վերականգնվել ու ամեն տարի նշվում են:

Continue reading

Պահանջվում են ոչ թե եվրա, այլ՝ մարդկային արժեքներ

Հերթական անբարո քայլն է արվում Հայաստանում՝ արեւմտյան արժեհամակարգի հակաբնական երեւույթների տարածմանն ուղղված: Մի անգամ չտեսանք ազգովի, որ «առաջադեմ» Արեւմուտք կոչվածը մի իրապես համամարդկային դրական արժեք, միջազգային նշանակության առողջ ու առաջադիմական միջոցառում նախաձեռնի Հայաստանում եւ իր բոլոր միջազգային կառույցներով, Հայաստանում գործող դեսպանատների միջոցով, «միջազգային հանրության» բարի կամքի դրսեւորմամբ ու դրամական ներդրումներով ստիպեր մեզ՝ հայերիս՝ տեսնել, ծանոթանալ, շփվել վերոթվարկյալ բնույթի արժեքների հետ կամ մասնակցել մարդուն մարդ պահող համամարդկային միջոցառումներին, չմասնակցելու դեպքում էլ մեր պետությանը ներառեր մարդկային ու ազգային արժեքները մերժողների, մարդկային մեծամասնության կարծիքը անտեսողների ցուցակում:

Continue reading

Սիրիական խնդիրը՝ նոր փորձաքար Արցախի համար

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է սիրիական զորքերի կողմից Թուրքիայի ուղղությամբ արձակված հրետանային կրակը, թուրքական Աքչակալե քաղաքի գնդակոծությունը, ինչի հետեւանքով զոհվել է 5 քաղաքացիական անձ, իսկ 16-ը՝ ստցել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ՝ այդ թվում կանայք եւ երեխաներ: Միջադեպի հետեւանքով զոհվել է 20 սիրիացի զինծառայող:

Continue reading

Ջավախքը Հայաստան է եւ հայերի՛ հայրենիքը – (1-ին մաս)

Սա՝ ի գիտություն վրացաբնակ, ազգությամբ ֆրանսահպատակ, հրեա Իվանիշվիլու

Վրաստանի խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ Գլդանի բանտի կալանավորների նկատմամբ բռնությունների կիրառման փաստեր հանկարծ ի հայտ եկան, եւ փաստերն արձանագրած տեսաժապավենը դարձավ նախընտրական որոշիչ թեմա: Հետո ԱԳՆ նախկին լուսանկարիչ Գեորգի Աբդալաձեն, ով Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով իր մի քանի գործընկերների հետ միասին անազատության մեջ է եղել, հաստատեց այդ փաստը՝ հիշելով. «Կտտանքների հետեւանքով ինքս իմ դեմ ցուցմունք եմ տվել»: Լուսանկարիչը կալանավորվել էր նախորդ տարվա հուլիսին, նրա հետ միասին վրացական հատուկ ծառայությունները կալանավորել էին նաեւ նախագահի լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեին, նրա կնոջը՝ Նատիին, եւ մեկ այլ լուսանկարիչ Զուրաբ Կուրցիկիձեին: 2 օր անց նրանց նկատմամբ լրտեսության մեղադրանք էր առաջադրվել, ու որոշ ժամանակ անց նրանք ընդունել են իրենց մեղքը:

Continue reading

Ջավախքը Հայաստան է եւ հայերի՛ հայրենիքը – (2-րդ մաս) – վերջ

Սա՝ ի գիտություն վրացաբնակ, ազգությամբ ֆրանսահպատակ, հրեա Իվանիշվիլու

Բայց ինչ էլ սպասվի ապագայում, մի բան հստակ է, Իվանիշվիլին իրենն ասաց, վրացիներին տրամադրեց հայերի դեմ ու հետո ասաց, թե իրեն ճիշտ չեն հասկացել: Սա հաստատում է այն իրողությունը, որ շարունակվելու է Սաակաշվիլու հակահայ քաղաքականությունը, քանի որ վրացիները Վրաստանում բնակվող մյուս ազգերից ամենաշատը հայերից են վախենում եւ հայերի միասնությունը դիտարկում են որպես Վրաստանի մահ: Ինչը հեռու չէ իրականությունից եւ մի օր հաստատ այդպես էլ լինելու է…

Continue reading

Իվանիշվիլին եւ Ծառուկյանը տարբեր են եւ շատ անհամեմատելի

«Ռեգնում» լրատվական գործակալություն անդրադարձել է Իվանիշվիլու եւ Ծառուկյանի թեմային, բայց նրանց միջեւ տարբերություններ է տեսնում: Իվանիշվիլին 2 տարի առաջ կապերը խզեց Սաակաշվիլու հետ եւ դարձավ մոլի ընդդիմադիր, կարողացավ համախմբել ինտելեկտուալ հանրությանը, իր կողմը գրավեց Սաակաշվիլու նախկին զինակիցներին, այնինչ Ծառուկյանն առայսօր անգամ չի էլ հայտարարել իր ընդդիմադիր լինելու մասին: Կան այլ տարբերություններ եւս, բայց «Ռեգնում»-ը բավարարվել է անգամ այս մեկով:

Continue reading