Daily Archives: October 20, 2012

«Լուսանցք»-ի փոստից՝ առանց մեկնաբանությունների –

Գերմանիայում ՀՀ դեսպանը՝ Ադրբեջանին ծպտյալ կամ բացահայտ սատարո՞ղ

Գերմանահայ ուսանողների եւ երիտասարդ գիտնականների բաց նամակը ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ:

Մենք՝ որպես գերմանահայ ուսանողներից եւ երիտասարդ գիտնականներից կազմված խումբ, որոշեցինք բաց նամակով դիմել Ձեզ եւ Ձեզ ուղղել պարզագույն հարց՝ ու՞մ շահերն է ներկայացնում Գերմանիայում ՀՀ դեսպանը՝ Հայաստանի՞, թե՞ հարեւան Ադրբեջանի: Եթե անակնկալի եկաք տարօրինակ թվացող մեր հարցադրումից, խնդրում ենք այցելեք Գերմանիայում ՀՀ դեսպանության պաշտոնական կայքէջը եւ ծանոթացեք դեսպան Արմեն Մարտիրոսյանի՝ Գերմանիայի Շլեզվիգ- Հոլշթայն երկրամասի մայրաքաղաք Քիլի համալսարանում այս տարվա հունիսի 29-ի ելույթին: Այն կարող եք գտնել նշյալ կայքէջի հայերեն մասի Տեղեկատվություն բաժնի Լուրեր ենթավերնագրի տակ տեղադրված՝ ՀՀ դեսպանը մասնակցեց Քիլի համալսարանում անցկացված համաժողովին”հաղորդագրության (www.germany.mfa.am/hy/news/item/2012/07/02/kielkonferenz/) մեջ:

Continue reading

Հակահայկականությունը՝ մեռած թեմա՞

Մեր պատգամավորներին ավելի շատ հակամահմեդական, հակասեմական հարցերն են հուզում

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հանդիպում է եղել ԵԱՀԿ պատվիրակության հետ, որի կազմում էին նաեւ «Մահմեդականների դեմ անհանդուրժողականության եւ խտրականության դեմ» պայքարի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Սենատոր Ադիլ Ախմետովը եւ «Հակասեմականության դեմ» պայքարի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ռաբբի Էնդրյու Բեյքերը:

Continue reading

Գուցե երեխաների փոխարեն հենց քարտե՞ր բազմացնենք

Միեւնույնն է՝ աշխարհի գաղտնի տերերին 7-8 մլրդ մարդ պետք չէ, նրանք 1 մլրդ-անոց մոլորակ են նկարել հեռվում…

Ինչպես հայտնի է, 2011թ. մեր կառավարությունը փորձելով լռեցնել բողոքի հնարավոր ալիքը կենսաչափական (բիոմետրիկ) փաստաթղթերի դեմ նախանշվող, ստիպված ներմուծեց այդ փաստաթղթերը կամավոր սկզբունքով կիրարկելու կարգ: Իհարկե, նաեւ պաշտոնապես խոսք տրվեց, որ դա լինելու է միայն կամավոր: Սակայն սոցիալական քարտերի պատմությունից է դեռ հայտնի, թե ինչպես է կամավոր սկզբունքը վերածվում կամավոր-պարտադիրի, եւ նույնն էլ եղավ կենսաչափական քարտերի մասով: Սա գոնե մեզ համար տեսանելի ու սպասելի էր:

Continue reading

Պետք է ամփոփել հայ քաղաքական միտքը

Հայաստանում կար մի ժամանակ, երբ գրանցվել էին 100-ից ավելի կուսակցություններ, հետո դրանց թիվը գրեթե կիսվեց, այնուհետեւ ընտրությունից ընտրություն ավելացավ՝ անցնելով 60-ից, իսկ այժմ՝ 70-ից: Սակայն, որպես գործող կառույցներ, կուսակցությունների թիվը մշտապես տատանվում է 10-15-ի սահմաններում: Այսինքն՝ իրականում այդքան էլ կուսակցություն կա Հայաստանում: Իսկ եթե հաշվի առնենք այդ կուսակցությունների հնարավորությունները նաեւ Արցախում, Ջավախքում եւ Սփյուռքում, ապա հաստատ 10-ից էլ կպակասի դրանց թիվը: Եվ սա է իրական պատկերը:

Continue reading

Ազգային ընդդիմության բացակայության վնասները

Ինչպես ոմանք զարմացան «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» միասնական նախընտրական դաշինքի կազմավորումից, ինչը հետագայում կարծես պիտի մեկ միասնական կուսակցության վերածվեր, այնպես էլ այժմ այդ ոմանք տարակուսանք են ապրում երկու կուսակցությունների բաժանվելուն միտված քայլերից: Մեզ համար, ինչպեսեւ՝ շատերի, հասկանալի էր այնժամ, որ սա խորհրդարանական ընտրությունների շեմին ձեւավորված հստակ ամերիկյան ուղղվածությամբ դաշինք է, որը կարող է դիմանալ միայն քաղաքական եւ անձնական նկրտումների համադրմամբ: Եվ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի աջակցությունը «Ժառանգություն» խորհրդարանական ուժին եւ այցելությունը «Ազատ դեմոկրատներ»-ի գրասենյակ հուշում էր մեկ բան. Րաֆֆի Հովհաննիսյան-Խաչատուր Քոքոբելյան կապը Վաշինգտոնը փորձում է վերանձնականացնել: Առաջին պահին թվում էր՝ հենց այդպես էլ կա՝ ստացվեց: Քանզի կարճ ժամանակ անց «Ազատ դեմոկրատներ»-ից հեռացան 8 անդամներ, որոնք առավելապես ՀՀՇ-ամետ էին եւ գուցե այլ նկրտումներ էին դրսեւորել: ԱԴԿ-ից հեռացան մասնավորապես, Արարատ Զուրաբյանը, Կարեն Սավզյանը, Հրաչ Հակոբյանը, Արմեն Բաղդասարյանը, Վալենտինա Միրզոյանը, Գառնիկ Գեւորգյանը, Կարեն Կարապետյանը եւ Դավիթ Առաքելյանը: ՀՀՇ նախկին ղեկավար Արարատ Զուրաբյանը չէր համակերպվել նաեւ ՀԱԿ-ում՝ ՀՀ 1-ին նախագահի եւ գործող նախագահի «քաղաքական բանակցությունների» պատճառով: Անգամ հրապարակումներ եղան, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեռ չստեղծված՝ փլուզվում է, արդեն սկսել է պառակտվել, բայց կարծես փլուզումը գոնե առժամանակ կասեցվել է:

Continue reading

Մանր աշխարհ

Այս ամսվա սկզբներին էր, չեմ հիշում որտեղ կարդացի, որ շոտլանդական հնագույն մի բարբառ մահացել է իր վերջին լեզվակրի հետ: Այդ՝ Կրոմարտիի ձկնորսների բարբառով խոսում էր ձկնորս Բոբի Հոգը: Եվ այդ բարբառը զգալիորեն տարբերվում էր հարեւան տարածքներում կիրառվող լեռնային բարբառից:

Բոբի Հոգին հասկանում էր միայն իր եղբայրը, ով նախորդ տարի էր մահացել: Փաստորեն, երկու եղբայրները այն վերջին լեզվակիրներն էին, ովքեր տիրապետում էին շոտլանդական հին բարբառին, որ անհետացավ իր կրողների մահվան հետ միասին:

Continue reading

Հայոց առաջին կայսրության պատմությունից –

Վանի երեւույթը՝ քաղաքակրթության առանձնահատուկ տեղում

Քաղաքակրթության մեջ յուրահատուկ տեղ ունի Վանի երեւույթը:

Վան տերմինի խնդիրն առայժմ դուրս է մնացել ուսումնասիրողների ուշադրության կենտրոնից: Մեր նպատակն է սույն քննախուզության միջոցով Վան տերմինի վրա հրավիրել մեր հայագետների ուշադրությունը:

  Continue reading

Հայկական խոհանոց – Պաքսիմատով դդում

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Պաքսիմատով դդում

  Continue reading