Daily Archives: November 24, 2012

GERM RUS VAN

Ռուսական դիցաբանական հերոսների եւ կենտրոնական քաղաքների անունները կազմված են հայոց լեզվամտածողության շրջանակներում

Արեւմուտքում կամ Եվրոպայում «Վան» տերմինի մասին տեղեկություններ պահպանված են ավելի շատ հյուսիսային ավանդապատումներում, իսկ ավելի ամբողջական՝ Գերմանո-սկանդինավյան ավանդազրույցներում:

Վան կամ Vanir.- Գերմանո-սկանդինավյան աստվածներ են, ովքեր պարբերաբար հակամարտության մեջ են Ասերի հետ, ըստ ավանդույթի՝ Վաները ավելի իմաստուն են, քան Ասերը: Վանահայմ բնակավայրում ապրում են Վաները, իսկ Ասգարդում՝ Ասերը: Համաձայն գերմանո-սկանդինավյան դիցաբանության՝ այն, ինչ տեղի ունեցավ Վաների եւ Ասերի հետ, հետագայում պատիվ չբերեց ո՛չ աստվածներին եւ ո՛չ էլ մարդկանց: Գերմանո-սկադինավյան դիցաբանության հերոս Հայիմդալը կամ Հայիմդալիրը՝ կամուրջի պահապանը, չհամարձակվեց փակել Գուլլվեյգ անունով կնոջ ճանապարհը, նա ներս մտավ եւ բնակվեց Ասերի եւ Վաների մեջ: Այն վայրերով, որտեղով անցնում էր Գուլլվեյգը, առաջացնում էր անհանգստություն եւ թշնամանք:

Continue reading

Սուրեն Այվազյանի «ուրվականը» հանգիստ չի տալիս

Վրացիները՝ խառնածին եւ քաղաքակրթական հիմք չունեցող ժողովուրդ

Մի ուշագրավ օրինաչափությամբ վրացիները հավակնում են կեղծարարությունների եւ պատմահենության ոլորտում դառնալ անզուգական վարպետ:

Continue reading

Բազմաբեւեռ օրակարգի հետքերով

Նոյեմբերի կեսերին Երեւանում տեղի ունեցան Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ, որին մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի իշխող կուսակցությունների եւ Հայաստանի ՀՀԿ ու ԲՀԿ, ինչպեսեւ՝ դիտորդի կարգավիճակով՝ ԼՂՀ «Ազատ հայրենիք» եւ Արցախի դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները, ՀՀ-ում Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Ղազախստանի արտակարգ ու լիազոր դեսպանները:

Continue reading

Արտաքին մարտահրավերներ կան եւ նկատելի են

ՀՀԿ-ն վստահաբար դրական չէր արձագանքի ԲՀԿ-ի հայտարարած կուսակցական բանակցությունների կոչին, քանի որ այսօր այս կազմակերպությունը ոչ իշխանություն է (բայց իշխանական լծակներից սնված եւ անպատիժ մեծացած մեկն է) եւ ոչ էլ ընդդիմություն է (անգամ խորհրդարանում չի գրանցվել որպես այդպիսին), բայց ամենավտանգավորը՝ ԲՀԿ-ն խաղում է առանց կանոնակարգի: Եվ այդպես է խաղում ինչպես ներքին ոլորտում, այնպես էլ՝ արտաքին, ինչը այս կառույցի հեղհեղուկ վիճակն առավել անկանխատեսելի է դարձնում:

Continue reading

Ու՞մ ընդդիմությունն է մեր ընդդիմությունը իրականում

Ըստ մեկնաբանների, նախագահական ընտրություններին ընդառաջ ԲՀԿ-ի չափից դուրս ձգձգված լռությունը կամ չկողմնորոշված վիճակը խոչընդոտում է քաղաքական դաշտի առողջացմանը եւ անգամ խանգարում ընդդիմադիրների լիարժեք գործունեությանը: Ընդդիմադիր եւ իշխանական դաշտերի արանքում ԲՀԿ-ի քայլերը կասկածող-փնտրողի տպավորություն է ստեղծում եւ այս ուժի հանդեպ վստահությունը կարող է այնքան արագ մարել, ինչքան արագ բորբոքվեց: Այսինքն՝ նման չկողմնորոշված վիճակը վստահաբար չի կարող երկար տեւել: Կամ ԲՀԿ-ն կհայտարարի՝ որ քաղաքական բեւեռում է եւ ինչ է անելու, կամ կդառնա մի քաղաքական կազմակերպություն, որը կլրացնի պարզապես ՀՀ քաղաքական դաշտի շուրջ 70 կուսակցությունների ընտանիքը: Սա հասկանում է նաեւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով 2 օր առաջ վերջապես հայտարարեց, թե արդեն որոշում կայացրել են եւ դա կհրապարակեն առաջիկայում:

Continue reading

Թուրքի յաթաղանի իրավական խաղերը

Ըստ Ստամբուլի հայկական «Ակոս»-ի, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից խորհրդարան ներկայացված եւ անցկացված մեծ քաղաքների մասին նոր օրինագծի հետ կապված Թուրքիայի միակ հայկական գյուղի՝ Վագըֆի (Վաքըֆլը) ինքնատիպ գոյության ապագան վտանգված է: Վագըֆի Սբ. Աստվածածին եկեղեցու հիմնադրամի նախագահ Ջեմ Չափարը հայկական գյուղի բնակչության անհանգստությունն է փոխանցել Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինին, նշել է, թե այս օրենքը ուժի մեջ մտնելուց հետո «կփոխի գյուղի ժողովրդագրական պատկերը, որտեղ այժմ ապրում են բացառապես հայեր: Նոր օրինագիծը ենթադրում է, որ Վագըֆը կորցնում է գյուղ լինելու կարգավիճակը»£

Continue reading

Հայկական խոհանոց – Դդումով աղցան

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Continue reading