Daily Archives: December 7, 2012

Հայերի համար Հայաստանը միշտ է հայրենիք – Անկախ լավ կամ վատ պայմաններից

…Իսկ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը գիտի՞, որ Իսրայելում (իհարկե արաբների տրամաբանական ներկայությունը չհաշված) ազգային փոքրամասնությունները շատ ավելի քիչ են, քան՝ Հայաստանում, եւ Իսրայելը ոչ մեկին ոչ մի պատասխան չունի տալու եւ այդ փաստը «մինուս» չի համարում երկրի համար: Իսրայելի հայկական համայնքի ղեկավարին էլ, հետաքրքիր է, որ նման հարցեր չեն տալիս արտասահմանում…

  Continue reading

Սեր եւ հակասեմիտիզմ. Վիլյամ Սարոյանի սերն ու ատելությունը

Վիլյամ Սարոյանի կյանքում քիչ չեն եղել աղմկահարույց ու անսպասելի պատմությունները: Ինչպես յուրաքանչյուր մեծ արվեստագետ, նա եւս զերծ չէր տարօրինակություններից ու զանազան թուլություններից: Սակայն մի դեպք, այնուամենայնիվ, առանձնանում է այդ ընդարձակ շարքում: Խոսքը սկսնակ դերասանուհի Քարոլ Մարկուսի հետ Սարոյանի ամուսնության ու կրկնակի բաժանման մասին է: Սարոյանը 34 տարեկան էր, երբ 1942-ի մի սովորական օր Հոլիվուդի ռեստորաններից մեկում հանդիպեց ու ծանոթացավ իր ապագա կնոջ հետ: Քարոլը նրանից փոքր էր 16 տարով, բայց նշանավոր գրողի համբավն ու հմայքն անմիջապես գերեցին աղջկան:

Continue reading

Գարեգին Նժդեհի գաղտնի զբոսանքը Երեւանում

– Մեծ հայի 3 սրբավայրերը – …Հիշեցնենք, որ Գարեգին Նժդեհի մասունքները վերաթաղվել են Խուստուփ լեռան լանջին, ինչպես կտակել էր մեծ հայը, որպեսզի նրա հոգին հետեւի ու պաշտպանի հող հայրենին, Սպիտակավոր վանքի տարածքում (Եղեգնաձոր) եւ հետագայում Կապանի հուշահամալիրում, որտեղ վերաթաղված մասունքները բերվել են Սպիտակավոր վանքի տարածքից՝ համալիրի կառուցումը նախաձեռնած նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Սերժ Մկրտչյանի եւ Նժդեհի աճյունը Հայաստան տեղափոխած խմբի անդամների (Արցախ Բունիաթյան (արդեն հանգուցյալ), Գարեգին Մխիթարյան, Ժորա Բարսեղյան եւ այլոք) բանակցությունների արդյունքում՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի անմիջական միջնորդությամբ եւ մասնակցությամբ: Նպատակը՝ Նժդեհի համալիրին նաեւ նժդեհյան ոգին փոխանցելն էր… եւ այն սրբավայր դարձնելը…

Continue reading

«Մանկական եվրատեսիլ – 2012». Հայաստանը 3-րդն է… Հայկական խոհանոց… Շաբաթվա մարզական կյանքից… Գովազդ՝ www.hayary.org-ում… Կարդացեք «Լուսանցք»…

«Մանկական Եվրատեսիլ»-2012. Հայաստանը 3-րդն է

Մանկական այս միջազգային փառատոնի հերթական հաղթողը Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Փեթրակն է, ով հավաքելով 138 միավոր, կարողացավ առաջ անցնել Վրաստանի եւ Հայաստանի մասնակիցներից: Հայաստանը ներկայացնող «Compass band» խումբը հանգրվանեց 3-րդ հորիզոնականում՝ հավաքելով 98 միավոր, իսկ 2-րդ տեղում Վրաստանն էր՝ 103 միավորով: Լավագույն հնգյակում հայտնվեցին նաեւ Ռուսաստանն ու Բելգիան:

Continue reading