Daily Archives: January 19, 2013

Զավեշտը ընտրվածին անլուրջ է դարձնում – ՀՀ նախագահի ընտրությունը պետք է խստագույնս կանոնակարգվի…

Մեր ինքնահաստատվող երկրում զավեշտների պակաս չի զգացվում, հատկապես լրջագույն հարցերում, բայց որ այն կհասնի ՀՀ նախագահի ընտրություններին, անհավատալի էր թվում: Ի վերջո սա ինչպես ընտրվող նախագահի (անկախ նրա ով լինելը), գործող իշխանության եւ ներկա ընդդիմության, այնպես էլ չեզոք ընտրազանգվածների համար վիրավորական է, քանզի պետության եւ պետական ղեկավարի վարկանիշին, ուրեմնեւ՝ երկրի ամբողջ բնակչության վարկանիշին է վերաբերում:

Continue reading

Նախագահախաղ՝ օլիմպիական կարգախոսո՞վ

– Արդեն ընտրախախտումնե՞ր կան… – Ու՞ր մնացին խոստումները… – 8-ն էլ կմնա՞ն – Ասում է՝ մի մնացեք…

Նախագահական ընտրությունների վերաբերյալ աստղագետներից ոմանք արդեն հաշվել եւ պարզել են, թե ով է լինելու Հայաստանի նոր նախագահը, բայց խուսափում են իրենց իմացածը լսելի դարձնել մարդկանց: Նրանք միայն հայտնել են, որ «Տիեզերքը խառնվում է բոլորի գործերին» եւ, հնարավոր է, նրանք, ովքեր այսօր մեծ հաջողություններ ունեն, մի քանի տարի հետո դժվարությունների հանդիպեն, եւ դրա մասին իրենք տեղյակ չեն: Ոմանց համար էլ անակնկալներ կլինեն:

Continue reading

Ինչո՞ւ է աճել ընտրողների թիվը… Միջազգային դիտորդներն անցել են գործի… Մեր ուժայինները կգործեն օրենքի շրջանակներում… Հստակ է թեկնածուների եթերաժամի տրամադրման կարգը…

Որոշ ՀՀԿ-ականներ չեն բացառում, որ ԲՀԿ-ն կարող է պաշտոններ ստանալ, եթե ցանկություն հայտնի վերադառնալ կոալիցիա: Անգամ չի բացառվում, որ ԲՀԿ-ն ստվերային տարբերակով կաջակցի ՀՀԿ-ին, եւ այդպիսով կարժանանա պաշտոնների:

Նման խոսակցություններ կան նաեւ ՀՅԴ-ի առումով, որ ստվերային աջակցությունը պաշտոնների կբերի որոշ «նախկին» դաշնակցականների…

Continue reading

Վրացական հետախուզությու՞ն

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին, ով Փարիզից ժամանելով Թբիլիսի, ամիսներ առաջ փոխարինեց «Մեծ Արեւելք»-ի իր «եղբայր» Միխայիլ Սաակաշվիլուն եւ դարձավ Վրաստանի թիվ 1 իշխանավորը, երեկ ժամանել էր Երեւան:

«Սա իմ պաշտոնական առաջին հանդիպումն է բարեկամ եւ հարեւան երկրում: Չափազանց շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»,- ասաց նա, ով մոռացել է, թե տակավին վերջերս, մինչեւ ինշխանության գալը, հայտարարել էր, թե լավ կլիներ, որ Վրաստանի հայերը գնան ու Հայաստանում ապրեն, քանզի եթե վրացիներին այդքան մոտ լիներ իրենց հայրենիքը՝ ապա նրանք կգնային… Այսինքն՝ Ջավախքի հայերը պետք է գան Հայաստան՝ բնակվելու, քանի որ Հայաստանը մոտիկ է հայերին եւ նրանք պետք է լքեն Վրաստանը (իմա՝ Ջավախքը)… Հետո իհարկե, այս վրացին, ինչպես մյուս վրացիները, փորձեց խաղեր տալ ու հերքել իր խոսքերը, իբր այլ բան է ասել ռուսական պարբերականին… Բայց ամեն բան պարզ էր:

Continue reading

Հայկական խոհանոց – Լեզոնով բլիթներ… 2012-ի մարզական արձագանքները…

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

 

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

 

– Լեզոնով բլիթներ

Continue reading

50-ամյա հոբելյանին մաղթում ենք նաեւ կյանքի դարաշրջանային ամփոփում – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

aՇնորհավորանք ՀԱՄ առաջնորդինՀայ Արիական Միաբանությունն իր կառույցներով (քաղաքական, հասարակական, հոգեւոր-քրմական, ազատամարտիկների, գիտա-մտավորական, մշակութային, լրատվական, երիտասարդական եւ այլ), տարածքային եւ սփյուռքյան մասնաճյուղերով շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ հունվարի 15-ին՝ ծննդյան 50-ամյակի առթիվ:

Շնորհավորանքին միանում է Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդը: Հայ արիականներն ու ազգայնականները Արմեն Ավետիսյանին մաղթում են առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական կյանքում, ազգային եւ արիադավան հոգեւոր գործունեությունում, որոնք միշտ էլ անբաժանելի են մնացել միմյանցից:50-ամյա հոբելյարին կամենում են առավել հոգեւոր-տիեզերահաս իմաստնություն, անդրդվելի կամք ու զորություն, նպատակասլացության եւ հաղթանակի հասնելու առավելագույն կարողություններ: Թո՛ղ Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը լինեն պահապան ՀԱՄ առաջնորդին եւ նրա գործին… Հայ փառահեղ նախնիք էլ՝ ապավեն…

Քաղաքականության ազգային եւ հոգեւոր նրբերանգները –

Նախագահական ընտրությունների նախընտրական թոհուբոհը առիթ դարձավ, որպեսզի մեկ անգամ եւս խորհենք մեր քաղաքական դաշտի չկայացած լինելու եւ անլրջության պատճառների մասին: Ովքե՞ր են ուզում նախագահ դառնալ՝ գործազրկությամբ պարծեցողները, Նժդեհին «պաշտելով»՝ նրանից երկու տող անգամ մեջբերում անել չկարողացողը, Տիեզերքի անունից խոսողը, ասուլիսներում ճամարտակելով հպարտացողը, մատը մատին չտալով թիմի սպասողը… Թող Հայ Աստվածներն ինձ զորավիգ լինեն, որպեսզի երբեւէ չխենթանամ այս աստիճան… Թող Տիեզերքի Տերն ի վերջո «անդրադառնա» այս մարդկային հակամարդությանը…

Continue reading