Daily Archives: January 28, 2013

Հայոց բանակը իրականում այնքան տարեկան է, որքան ապրում է մեր մոլորակում արարչածին Հայ Ազգը…

Իսկ հայ Տեսակը գոյություն ունի Արարչագործության Սկզբից…
Հայոց բանակը զորավոր եւ փառապանծ պատմություն ու անցյալ ունի, ինչն էլ հենց պիտի ժառանգի Հայաստանի Հանրապետության 21-ամյա բանակը: Եվ ժառանգել է՝ դա ապացուցելով Արցախյան պատերազմում:
Հայը պետք է զարթնեցնի իր Տիեզերագենը եւ իր բնատուր ուժը գործադրելով Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահանգնի գլխավորությամբ պիտի վերատիրի Հայկական Բնաշխարհ-Լեռնաշխարհին ու համախմբի հայությանը Միացյալ Հայրենիքում՝ Հայքում՝ Հայերի Սրբազան եւ Աստվածների Բնակատեղի համարվող Երկրում:
Փա՛ռք բոլոր ժամանակների հայ զենվորներին, հանուն եւ վասն ազգի ու հայրենիքի համար նահատակվածներին:
Շնորհավոր ծնունդ վերհառնող հայոց բանակ եւ փառահե՛ղ ու մշտակա՛ն հաղթանակներ հանուն Հայոց հողահավաքի ու ազգահավաքի…

Հայ Արիական Միաբանություն

Ոչ ոք եւ ոչինչ չենք կարող այլեւս վնասել Գարեգին Նժդեհի վաստակած փառքը…

Ոչ ոք եւ ոչինչ չենք կարող այլեւս վնասել Գարեգին Նժդեհի վաստակած փառքը… Հայ Աստվածամարդու կյանքն ու անցած ուղին տասնյակ տարիներ դիմակայել են թշնամիների եւ չուզողների բոլոր հոխորտանքներին ու սին մեղադրանքներին: Ինչպես նա է որպես ռազմիկ պայքարել թուրք-ադրբեջանա-բոլշեւիկյան հարձակումների ու մաղձի դեմ, այնպես էլ այսօր նրա անունը կոչնչացնի բոլոր նմանատիպ ու նմանաոճ հարձակումներն ու մաղձը… Անմահներին հնարավոր չէ սպանել, իսկ փորձերը կվերածվեն միայն ծիծաղաշարժության… նույնն է թե ձեռնաշարժության (երազախաբության)…
Փա՛ռք քեզ Նժդեհ, որ Հայ ես, փա՛ռք քեզ Հայորդի, որ քո մեջ Նժդեհ ունես…
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ