Daily Archives: January 29, 2013

Թուրքահայությունը վտանգված է Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին

Վերջին ժամանակներս ներկայիս Թուրքիայի տարածքում (որի զգալի մասը Արեւմտյան Հայաստանն ու Կիլիկյան Հայաստանն են) լուրջ մտահոգության տեղիք են տալիս հայազգի մարդկանց նկատմամբ իրականացված դաժան հարձակումներն ու սպանությունները:

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց բողոքն են հայտնում հայերի հանդեպ թուրքական հերթական վտանգավոր ծրագրերի իրագործման դեմ, եւ պահանջում են Հայաստանի իշխանություններից անհապաղ միջոցներ ձեռնարկել թուրքահայության իրական պաշտպանությանն համար:

Այս բարբարոսական երկրում հայ արտահայտությունը տասնամյակներ շարունակ որպես հայհոյանք է հնչում, իսկ հայությանը ազգ կոչելը խստիվ արգելված է: Հայերն այս արհեստածին ու այլ ազգերի տարածքների վրա հորինված պետության մեջ ճանաչվում են որպես կրոնական-քրիստոնեական փոքրամասնություն, ինչը վկայում է թյուրքական արյունարբու գենի հակահայ լինելը:

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց զարմանք են հայտնում, որ ՀՀ նախագահական ընտրություններով «տոգորված» Հայաստանի ու Սփյուռքի քաղաքական ու հանրային ուժերը չեն զգում այս վտանգը, ինչը կարող է նոր մեծ ցեղասպանության սկիզբը դառնալ:

Continue reading

Համահայկական բանակ ընդդեմ համաթուրքական եւ այլ ճակատների – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Հայկական տեսանկյուն
Համահայկական բանակ՝ ընդդեմ համաթուրքական եւ այլ հակահայ ճակատներիԱմեն մի ազգ կամ պետություն հարատեւում ու զարգանում է, երբ անխոցելի եւ հակազդող է նրա ինքնապաշտպանական, անվտանգության համակարգը: Այս համակարգը ամենառազմավարականն է բոլոր ազգային ու պետական համակարգերի շարքում, ուստի մեր նախնիները մշտապես կատարելագործել ու հզորացրել են այն` հասնելով կատարելության, որն էլ հազարամյակներ շարունակ նպաստել է հզորագույն հայկական պետությունների գոյատեւմանը, քաղաքակրթությունների տարածմանը:
Այս համակարգում կիրառվել եւ հիմա էլ կիրառվում են հոգեւոր-գաղափարական, ռազմապաշտպանական, լեզվակրթական, բնապահպանական-առողջապահական, բարոյահոգեբանական, գիտական-մշակութային, տեղեկատվա-վերլուծական, արտաքին ու ներքին քաղաքական եւ այլ հայեցակարգեր, սակայն, ամենազորավորը Ոգեղեն-Տիեզերական Զորություններն են եղել, որոնք այսօր թաքնագիտական (գաղտնագիտական) շղարշով են պարուրված եւ կիրառվում են սովորական աչքի համար անտեսանելի ձեւերով: Դրանք ազդեցություն են ունենում ինչպես գիտակցական, այնպես էլ ենթագիտակցական առումներով…

Continue reading