Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Անտոնիո Գուտերեշը ժամանել է Հայաստան
- Քննարկվել են Հայաստանի տնտեսական հեռանկարները
- Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ
- Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի չեմպիոն
- ԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը
- Սահմանադրական դատարանի նախագահ չի ընտրվել
- Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
- Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել
- Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն առողջություն է մաղթել Հռոմի պապին
- «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Թումո»-ն ստորագրել են համագործակցության հուշագիր
Daily Archives: July 9, 2013
Ղարաքիլիսայի ճակատամարտ. Նժդեհն ապահովեց Երեւանին ցանկալի 3 օրերը… Նժդեհի կոչը՝ Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությանը… Հայ արիների հայտարարությունը…
Մայիսյան նորահայտ հաղթական էջեր – Ղարաքիլիսայի ճակատամարտ. Նժդեհն ապահովեց Երեւանին ցանկալի 3 օրերը…
– Նժդեհի կոչը՝ Ղարաքիլիսայի (Վանաձոր) բնակչությանը…
– 1918թ. մայիսի 28-ը Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման օրն է (հայ արիների հայտարարությունը)
Ղարաքիլիսայի ճակատամարտ. Նժդեհն ապահովեց Երեւանին ցանկալի 3 օրերը…
Գարեգին Նժդեհի զորամասին էր վիճարկված առաջինը վերադառնալ Ղարաքիլիսա: Հայ կորպուսի հրամանատարը (Հեծյալ գնդի պետ՝ Ղորղանյան, 24 մայիս, Դիլիջան) հրամայել է արձակել, որ Նժդեհն իր զորամասով վերադառնա Ղարաքիլիսա, շփման մեջ մտնի թշնամու ուժերի հետ եւ սպասի օգնության:
Եվ Նժդեհը հիշում է.- ստանալով այդ հրամանագիրը՝ զորամասս կենտրոնացավ հայոց եկեղեցու բակում: Վայրկյանների ընթացքում տարածվեց Ղարաքիլիսա վերադառնալու լուրը, եւ եկեղեցու շուրջը խռնվեց ժողովուրդը: Եկել էին ճամփու դնել մեզ: Սպայակույտի համհարզը կարդաց Երեւանից ստացված հեռախոսագիրը՝ Սարդարապատում հայ զենքի ունեցած հաջողության մասին:
Քիչ անց՝ հայտնվեց Զորավար Նազարբեկյանը, խոր հուզումով հաղորդեց ազգի պահանջը՝ 3 օր ժամանակ տալ Երեւանին, որ կարողանա հաշտություն կնքել թուրք հրամանատարության հետ, ապա մի քանի խոսքով օրհնեց մեր զորքին: Գնալով հուզումը կխորանար: Եկեղեցում վաղուց էր սկսվել ժամերգությունը – զանգերի ղողանջը, միացած երգեցողության, տխրորեն կարձագանքեր հեռուները:
Հայ բնապահպաններին արքայազն Չարլզը չի՜ լսի – Բնապահպանները ցանկացան արքայազնին նամակ փոխանցել, բայց հանձնեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին…
Հայ բնապահպաններին արքայազն Չարլզը չի՜ լսի…
…Միաժամանակ հայ բնապահպանները հույս ունեն, որ նա իր ազդեցության սահմաններում կմիջամտի բրիտանական այս վտանգավոր ներդրումային ծրագիրը կանխելու համար, նաեւ կխթանի բրիտանական ներդրումները՝ «Հայաստանում կանաչ տնտեսության մեջ»…
Մասնավոր այցով Հայաստանում էր Ուելսի արքայազն Չարլզը: Նա հայտնի է իր բնապահպանական գործունեությամբ, եւ հայ բնապահպանները որոշել էին հանդիպել նրան: Երբ Արքայազնն այցելել է Մատենադարան, շենքի գլխավոր մուտքի մոտ բազմաթիվ լրագրողներ ու բնապահպաններ մի քանի ժամ շարունակ սպասելուց հետո էլ չկարողացան հանդիպել, քանզի այցը կազմակերպվել էր հետնամուտքով, չնայած ուղեկցող անձնակազմը ներս է մտել գլխավոր մուտքով:
Բնապահպանները ցանկացել են արքայազնին նամակ փոխանցել, բայց այն հանձնեցին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին, ով խոստացավ այն փոխանցել Արքայազն Չարլզին: Նամակը, որ կազմել է «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը», հանձնվել է որպես բաց նամակ, քանի որ Ուելսի Արքայազնը հանդես է գալիս հանուն անտառների պահպանության, իսկ «Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեջ բրիտանական ներդրումները հակասում են նրա գաղափարներին»:
Արտագաղթ՝ վատ կառավարման պատճառով – Կյանքի թանկացումը գրպանին համարժեք չի կատարվում… Դեսպանը խոստացել է, բայց ո՜չ գազի գնի համար…
– Արտագաղթ՝ նաեւ վատ կառավարման պատճառով…
…Նրանք պատժվելու են իրենց հպարտ լինելու համար՝ կրելով թե՜ անապահովի եւ թե՜ լացկան բոզուկ հարուստի բեռը:
– Դեսպանը խոստացել է, բայց ո՜չ գազի գնի համար…
Մեր քաղաքացու կյանքի թանկացումը գրպանին համարժեք չի կատարվում եւ մնայուն կառավարության հայտարարված անցած ու գալիք 7%-անոց տնտեսական աճերը եւս այդ գրպանը չեն լցնելու…
Կյանքի հետագա թանկացումը մի քանի անգամ ավելի մեծ է գրպանի պարունակությունից: Իսկ գրպաններն կան, որ դատարկ են բոլորովին: Ո՞վ է սրանից հետո կանխելու արտագաղթի նոր (տոկոսները թող կառավարությունը նշի) աճը:
«Լուսանցք»-ն իր առաջին իսկ թողարկումում նշել է, որ, որպես լրատվամիջոց, դառնալու է ազգային արժեքների պաշտպանության միջոց, եւ հայրենալքությունն ու ազգամերժությունը մեր թերթի սիրելի թեմաները չեն հաստատ: Սակայն, երբ հայրենիքը լքում են ոչ միայն լքելու եւ սեփական փորացավը բավարարելու համար, որի քարոզիչը չենք մենք, այլ՝ պետական վատ կառավարման եւ սոցիալական անարդարության հետեւանքով, ապա այս մասին չխոսելը նույն հանցագործությունն է, ինչպես մեր նշած հայրենալքություն քարոզելը:
Ազգային տնտեսության բացակայության հետեւանքը – Վառելիքաէներգետիկ ոլորտի ռազմավարական նշանակությունը… Թեժ կրքեր. Գազը չպե՜տք է թանկանա…
– Ազգային տնտեսության բացակայության հետեւանքը…
…Այսպես, գազի սակագնի թանկացումը ստիպում է հարաբերություններ պարզել ոչ միայն Հայաստանին ու Ռուսաստանին, քանզի ռազմավարական գործընկերոջ քայլերը ոչ միշտ են բարեկամական, այլեւ՝ Իրանին եւ Միացյալ Նահանգներին, ինչը հավաստում է, որ վառելիքաէներգետիկ ոլորտը ռազմավարական նշանակություն ունի, իսկ մենք այն (այլ ռազմավարական տնտեսական ոլորտներ եւս) հանձնել ենք մեր այս ու այն «բարեկամներին»…
– Թեժ կրքեր. Գազը չպե՜տք է թանկանա…
Ազգային տնտեսության բացակայության հետեւանքը
Քանիցս նշել ենք, որ ազգային տնտեսության անցնելու խիստ անհրաժեշտություն կա: Շատերը դա պատկերացնում են խորհրդային կամ նմանատիպ այլ «ազգայնացման» տեսությամբ, ինչը բոլորովին կապ չունի իրական ազգային տնտեսակարգի հետ: Տնտեսության ազգայնացումը կոլխոզացում չի ենթադրում ու նաեւ մասնավոր հատվածի վերացում չի ենթադրում: Տնտեսության ազգայնացումը նախ եւ առաջ շեշտը դնում է ռազմավարական ոլորտները բացառապես պետական սեփականության ձեւում ներառելուն, իսկ ներսի ու օտարերկրյա մասնավորի նկատմամբ էլ՝ հստակ մեխանիզմներով վերահսկողությանը եւ մասնավորի ոչ ճիշտ աշխատանքի դեպքում էլ՝ պետության կողմից հետկանչման եւ գործի սեփականացման լծակներ ունենալը:
Ինչեւէ, հենց ազգային տնտեսակարգի բացակայության պատճառով է, որ օտարել ենք բոլոր կարեւորագույն համապետական տնտեսական կառույցները եւ աչքներս ջուր կտրած սպասում ենք, թե գազն ու էլէներգիան, ջուրն ու կապը… ով ինչպես կմատուցի մեզ մեր երկրում:
«Վրացական երազանք»-ի պապական երազախաբությունը… Հայկական զինված ուժերն ամեն օր պատրաստ են պատերազմի… Կորեական հանգուցալուծու՞մ…
– «Վրացական երազանք»-ի պապական երազախաբությունը – …պապ, հայր եւ որդի Իվանիշվիլիները տառապում են (ոմանք՝ էին) գլխի ուժեղ քորից… գալիք 4-րդը տառապելու է խրոնիկ երազախաբությամբ…
– Հայկական զինված ուժերն այսօր էլ՝ ամեն օր պատրաստ են պատերազմի…
– Կորեական հանգուցալուծու՞մ – Կկնքվի՞ զինադադարի համաձայնագիր Կորեաների միջեւ…
«Վրացական երազանք»-ի պապական երազախաբությունը
Ինչքան էլ մեր շա՛տ հարեւան վրացիները փորձեն հավաստել, որ հայերիս եղբայրներն են, միեւնույնն է՝ ասել եւ ասելու ենք, որ նրանք պատմության ընթացքում առավելապես եթե ո՜չ բուն թուրքավարի, ապա թուրքաոճ գործելակերպով են առաջնորդվել հայերի հետ հարաբերություններում:
Այսօր էլ եղբայության քարոզով զբաղված վրացին փորձում է հավաստել, թե Սաակաշվիլիի ղեկավարած Վրաստանը եղբայրական դաշինք էր հաստատել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, իսկ Իվանիշվիլու ղեկավարած Վրաստանը եղբայր է լինելու ինչպես թուրք-ադրբեջանական ուղղության հետ, այնպես էլ՝ հայ-ռուսական:
Է՛, մեզ ինչ, եթե մեզ ու մեր թշնամիներին հավասար սիրել-հարգելու են: Իսկ վերջերս մի նոր մեծվրաստանյան քարտեզ է ի հայտ եկել, որտեղ մեր եղբայրները տիպիկ թյուրքական ախպերություն են արել…
Օտարի խելքի բանը չէ – Արցախի խնդիրը նաեւ ազգային զգացական ոլորտին է առնչվում… Ադրբեջանում ժողովուրդը պատրաստ չէ համախմբման եւ պատերազմի…
– Օտարի խելքի բանը չէ – Արցախի խնդիրը բացի պատմա-քաղաքական եւ ռազմա-տնտեսական ոլորտներից ներառում է նաեւ ազգային զգացական ոլորտը…
– Պատրաստ չեն պատերազմի – Պատերազմում հաղթում է պետությունը, բայց Ադրբեջանում ժողովուրդը պատրաստ չէ համախմբման եւ բանակը ի վիճակի չի լինի մարտնչել…
Օտարի խելքի բանը չէ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հերթական այցը LՂՀ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանի հասարակական-քաղաքական շրջանակներում: Ադրբեջանցի կոնֆլիկտաբան Էլխան Մեհդիեւը նշել է, թե պաշտոնական Բաքուն պետք է արձագանքեր հայ նախարարի այցին: «Այդ հարցով շատ անհանգստացած ենք, նույնիսկ այնքան, որ պատրաստ ենք սպանել հայ նախարարին: Իշխանությունը անպայման պետք է իր բողոքը հայտնի այսուհետ: Բայց, իշխանությունը ոչ մի կերպ չի արձագանքում, երբ անգամ Ղարաբաղում Սերժ Սարգսյանի մասնակցությաամբ զինվորական շքերթ է կայանում»,- ասել է այս կոնֆլիկտաբանը:
Ադրբեջանում պատրաստ են սպանել մեր ԱԳ նախարարին, իսկ ԱՄՆ-ում, ՌԴ-ում եւ Եվրոպայում շատ նորմալ են ընկալում ինչպես Էդվարդ Նալբանդյանի, այնպես էլ Սերժ Սարգսյանի այցերը: Մեր նախագահի հետ հանդիպմանը ԵԽ պահպանողականների ու ռեֆորմիստների խմբակցության պատգամավորական պատվիրակության ղեկավար Մարտին Քալանան կարեւորել է հայկական կողմի հավասարակշռված մոտեցումը արցախյան հարցում, ինչը նաեւ նպաստում է Հայաստան-ԵՄ երկխոսությանը եւ առհասարակ՝ եվրամերձեցմանը: ՀՀ արտաքին քաղաքականության հավասարակշիռ գործելաոճը տրամաբանական է ընկալվել, քանի որ հայկական քաղաքակրթությունն էլ եվրոպական քաղաքակրթության բաղկացուցիչ մասն է:


