Daily Archives: July 12, 2013

Հայ-արի դիցուհին՝ «Վարդավառի աղջիկ»-ը 1 տարեկան է

Նախորդ տարվա այս օրը «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանը լույս աշխարհ բերեց իր առաջնեկին՝  Աստղիկին, ով ծնվեց հայ արիադավանների հուլիսի վերջերին նշվող Վարդավառի տոնին ընդառաջ: Եվ տրամաբանության ու Հայ Աստվածների հավատի հետեւորդ Արմենուհի Մելքոնյանի ու հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի դուստրը պետք է ստանձներ Աստղիկ անվան առաքելութունը…

Իզուր չէ, որ եւ խմբագրության աշխատակիցներս եւ ՀԱՄ անդամները շնորհավորելու ժամանակ նշեցինք Աստղիկ Ավետիսյանի ինչպես երկրային ծնողներին, այնպես էլ երկնային հորն ու մորը՝ Վահագն եւ Աստղիկ Աստվածներին:

Տիեզերական նվեր դու անգին

(Որ ծնվեցիր հուլիսի 12-ին՝ Վարդավառին ընդառաջ…)

Դու ծնվեցի՜ր սպասումների երա՜զ մեր անհուն

Սիրո Տաճարում Հայ Աստվածների,

Տարերքների մեջ Տիեզերական,

Եվ մեծ պայքարում Չարի ու Բարու:

Րոպեներն անանց ժամեր էին թվում

Սեղմում սահմանը Երկնի ու Երկրի,

Այստեղ եւ այնտեղ՝ Հայ Աշխարհներում

Սրբազան Կամքն էր Ազդակներ հղում…

Տեւական սպասումը եթերային ծիրում

Ղողանջե՛ց Աստղի՜կ, Վարդավա՜ռ երգե՛ց,

Իրարանցումը Երկնի ու Երկրի

Կարծես մի ամբողջ Տիեզերք գրկեց…

Ի՛նչ Զորավոր է Սերը Արարչի –

Նախախնամության կանչով արդ դու ծնվեցիր՝

Վահագնի ու Աստղիկի – Արմենի ու Արմենուհու

Դուստր Լուսնահատիկ…

Երեւան – 01.08.2012թ. ժամը՝ 22.55

Այսօր էլ շնորհավորելով Աստղիկ Ավետիսյանի 1-ամյա տարեդարձը՝ մաղթում ենք, որ մեծանա, ապրի ու գործի միշտ առողջ ու հաջողակ միշտ իր երկրային ու բնատիեզերական ծնողների հովանավորությամբ:

* * *

Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանի դստեր՝ Աստղիկի 1-ամյակը:

Հայ-արի դիցուհուն մաղթում են անհոգ մանկություն, երջանիկ կյանք եւ արարող էություն, որ որպես «Վարդավառի աղջիկ»՝ հասնի իր առաքելության սահմանին, իր ծնողների եւ Հայ Աստվածների, Տիեզերքի Արարչի պատգամներին…

Անկախական շարժումները շուտով կկազմաքանդեն այս սին աշխարհը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Ազատությունն ու անկախություւնը արարչության ակունքներից են գալիս եւ դարձել են ոչ միայն մարդկային, այլեւ աստվածային սկզբունքային որակներ ու կեցակարգ: Իսկ ինչն աստվածային է եւ տիեզերածին, ապա դրա դեմ կատարված բռնությունները վերին պատիժների սահմաններ են տանում..

Անքննելի են ինչպես Արարչի, այնպես էլ Աստվածների գործերը, բայց վստահաբար Վերին Ատյաններում հայտնված ճարպակալած ու հաստափոր քսակավոր (իհարկե վերեւում առանց քսակների կհայտնվեն՝ ըստ բնակարգի) երկրացիները կամ արյունռուշտ մարդանմանները արագ կհասկանան՝ թե որտեղից ուր են ընկել: Բայց ուշ կլինի այլեւս…

Մեր դեպքում՝ հայերը, որպես բնածին ազգ, ի վերուստ հայոց արիադավան հավատում եւ ազգային մտածողության արմատներում ունեցել են այս տեսլականները եւ ունեցել են նաեւ արարչատուր բնօրրան՝ Հայկական լեռնաշխարհը, որը միայն հայերիս հայրենիքն է: Այստեղ էլ ազգը հայոց ապրել եւ պետք է ապրի ազատ, իր կերտած անկախ երկրում:

Հակաբնական օրենքները կարող են շահարկել «երկրային տերեր­ը», որ իրականում կյանքի ծաղրանկարիչներ են, ովքեր Վերին Օրենքների փոխարեն նկարել են մարդանմանների օրենքանման բաներ, որոնք էլ դարձրել են «համամարդկային» եւ «համատիեզերական»:

Ինչպես յուրաքանչյուր բնական ընթացք, այնպես էլ Վերին Օրենքների «կայծակնահարումը» ունի պարբերական տիեզերափուլ, եւ դա արդեն ընթացքի մեջ է, որ իրականանում է Արեգակնային համակարգում՝ Տիեզերական Գարնան փուլի հաստատմամբ…

Այն, ինչ գործում է Տիեզերական Օրենքով, դա անբեկանելի է: Ուստի Վերին Ընթացքը թողնենք իր Առաքելության մեջ եւ խոսենք Երկրում առկա ընթացքից:

Արցախը Հայքի մի մասն է բնական եւ Հայկական լեռնաշխարհի վերատիրման առաջին հանգրվանը: Ուստի, բազմիցս ասել ենք, որ հայոց այս տարածքի անկախությունն անգամ ժամանակավոր է լինելու, քանի դեռ Հայաստանին վերամիավորվելու հանգրվանին չի հասել: Եվ այլ տեսակետ կամ ճշմարտություն չկա ու չի կարող լինել: Արցախի հայապատկանության հարցը ամրագրված է համաշխարհային պատմության սկզբնաղբյուրում, երբ արհեստածին եւ խառնամբոխից սերված թուրքերն ու ադրբեջանցիներն անգամ Դարվինի մտավարժանքային մարդաբանական ուսմունքի համաձայն՝ դեռ կապիկներից էլ չէին առաջացել:

http://www.hayary.org/wph/?p=3028 – Համաշխարհային մութ ուժերի դեմ՝ Համահայկական գաղտնի կառավարություն. – Հայկական համաշխարհային  գաղտնի կառավարության արարիչ տեսլականը – Ընդդեմ խառնածինների ավերիչ աշխարհակարգի…

Continue reading →