Daily Archives: August 5, 2013

Հայ արիներն ընդդեմ եվրախամաճիկների գենդերային խեղկատակության. – Հայաստանի կառավարիչների ու օրենսդիրների ծախու եւ ազգադավ դեմքը

Հայ Արիական Միաբանությունն ընդդեմ մարդատյաց գենդերային խեղկատակության

…Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն փորձեր եղել են «սեռ» եզրույթը վերացնելու, նաեւ «երրորդ սե­ռ» հասկացությունը մտցնելու (ոչ կին, ոչ տղամարդ…), համասեռականների ու այլ սեռամոլագարների ազատությունները ավելացնելու, ծնողների (հայր եւ մայր) բնական տեսակը ոչնչացնելու եւ թիվ 1 ու թիվ 2 ծնողներով փոխարինելու… անգամ քաղաքացու՝ անձնագիր ստանալուց ազգությունը (անգամ եթե ծնողները հայեր են) փոխելու հնարավորություն ընձելելու առումներով… Բայց հայ տեսակը կարողանում է դեռ դիմակայել ներքին թշնամու արտաքին պատվերների կատարմանը…

……………………………………………………………………………………………………..

Հայ Արիական Միաբանությունը հայտարարում է, որ Հայաստանի՝ ԽՍՀՄ-ից անկախացումից ի վեր, առ այսօր մեր երկրում ապրում ու գործում են մարդիկ (մարդկանց խումբ), ովքեր զբաղվում են հայության ազգային-ավանդական արժեքների ապականմամբ ու խեղաթյուրմամբ, մարդկային բարոյա-հոգեբանականկան կերտվածքի ոչնչացմամբ: Դրանք մշտապես եղել ու մնում են իշխանական բուրգում, անկախ իշխանափոխություններից, անգամ եթե ընդդիմադիրի դիմակ են հագնում: Դրանք մեր ազգի ներքին թշնամիներն են, ավելի վտանգավոր՝ քան արտաքինը: Դրանք են ցեղի տականք հատվածը, ինչպես նմաններին բնորոշել է Նժդեհը:

Եթե կա որեւէ մեկը (կամ՝ ոմանք), ով իրեն Արարչից ու Աստվածներից բարձր է դասում ու իր խելապակասության մակարդակով է մեկնաբանում ՄԱՐԴ-ուն եւ անտեսում է ՄԱՐԴ-ու արարչական արարումն ու ՄԱՐԴ-ուն տրված սեռային ու այլ բնականոն տարբերակումները (տղամարդ եւ կին գործառույթներում), ապա նա (նրանք) անբնական ու անբարոյական, ավելին՝ հակաբնական ու հակամարդկային, ինչպես նաեւ՝ անսեռ (սեռախեղ) չ-մարդկանց մի տեսակ է, որ միայն հոգեբուժարանների՝ սեռախեղվածների հատուկ սենյակներում կարող է իր տեղն այս կյանքում փնտրել: Սա այդ հակաբնականների ԲՆԱԿԱՆ տեղն է… 

ՄԱՐԴ-ու՝ բնակարգով բազմանալու եւ բնականորեն ապրելու իրավունքները հավասար են ի վերուստ, բայց Արարիչը մարդկանց, ինչպես եւ բնածին այլ արարածների երկսեռ է արարել ու դրանց արհեստականորեն հավասարեցումը խեղում է տղամարդուն եւ կնոջը ի վերուստ հատկացրած կերպը, գործառույթների յուրահատուկ համակարգը:

Գենդերային կոչված սեռային հավասարության անվան տակ կառավարությունը ներկայացրել ու խորհրդարանը գաղտնի ընդունել է նաեւ այլասերություն տարածող ու պաշտպանող օրենք, ինչը միայն հայի թշնամին կարող էր հաստատել: Օրենքն անցել է երեք ընթերցմամբ եւ հաստատվել նախագահի կողմից: Սա պետք է առավել մտահոգի երկրի նախագահին, թե ով եւ ինչպես է զեկուցել իրեն այս հարցը… Ըստ մեր տեղեկատվության, մայիսին խորհրդարանն ընդունել է կառավարության եւ պատգամավորներ ՕԵԿ Հեղինե Բիշարյանի ու Հովհաննես Մարգարյանի համատեղ հեղինակած` «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասի­ն» օրինագիծը, որի ամենավտանգավոր՝ սեռափոխության մասին հոդվածը նախագծի տեքստի նախնական տարբերակում չի եղել ու վերջնական տեքստում ավելացել է: Ընդունված օրենքով «սեռ» եզրույթը մեկնաբանվում է որպես ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, ինչը, բնականաբար, լուրջ եւ արժանի քննադատությունների տեղիք է տվել: Այսպիսով այս փաստաթուղթ խայտառակ մի օրենք է, որը փաստացի կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության մասին չէ ամենեւին:

Continue reading →