Daily Archives: October 15, 2013

Հերթական Տիրատոնը՝ Հայոց իմաստության Աստված Տիրին նվիրված – Հայկական «Տիր» աստվածությունը ինչպես որոշ եվրոպական, այնպես էլ սկանդիվանյան ժողովուրդների մոտ պահպանվել է որպես պատերազմի Աստված…

Այս անգամ Հայոց իմաստության Տիր Աստծո տոնը՝ Տիրատոնը կայացավ հոկտեմբերի 15-ին, արեւածագին՝ Քարահունջի (Հնչեղ քարեր, Զորաց քարեր) հնագույն աստղադիտարանի տարածքում:

Տիր Աստծո վերերկրային գործառույթներն են նաեւ մեր գիտության եւ դպրության, գիր-գրականության, արվեստների եւ արհեստների, սովորույթների ու ավանդույթների ոլորտները: Եվ Տիրատոնը եղել ու մնում է բազմաշերտ, տոնում են օրեր շարունակ: Տիր Աստծու տաճարի հետքերն առ այսօր էլ կան Զվարթնոցի տաճարային համալիրում:

Վերջին տարիներին հայ արիների՝ Հայ Աստվածներին նվիրված ու վերականգնված տոներից մեկն է այս տոնը: Մինչեւ նոր ուսումնասիրությունները՝ Հայ Աստվածներից միայն 4-ի տոնն էր տոնվում՝ Մայր Անահիտի (Զատիկ), Վահագնի (Գարնան վերազարթոնքի ու Հայոց Ամանորի հետ միասին), Աստղիկի (Վարդավառ) եւ Միհրի (ձմեռային արեւադարձի օրը), իսկ այժմ այդ տոներին ավելացել են մյուս 4 Աստվածների տոները եւս՝ Հայր Արայի (Գարնան վերահաստատումը Երկրում՝ Բնության տոն), Տիրի (իմաստության եւ դպրության, նաեւ Հայոց Տիեզերաաշխարհների միասնության), Նանեի (ողջախոհության եւ Բնական կարգի պահպանման) եւ Վանատուրի (հյուրընկալության եւ Հայոց երկրի ու օջախների լիառատության տոն):

Հայ արիներն ու ազգայնականներն ավելի քան 7,5 հազարամյա պատմություն ունեցող աստղադիտարանում երկրպագել են Հայոց իմաստության Աստծուն, այնուհետեւ, քրմական ծեսով փառաբանել են Տիրատոնը, որը շարունակվել է քաղաքամայր Երեւանի պատմական տարածքներից մեկում՝ Էրեբունիում: Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները ձոներ են հղել նաեւ մայրաքաղաք Երեւանին՝ Երեւան-Էրեբունի տոնի եւ հայոց մայրաքաղաքի 2795-ամյակի առթիվ:

Continue reading →