Daily Archives: January 15, 2014

Ծնունդդ շնորհավոր – ՀԱՄ առաջնորդ

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) իր կառույցներով, տարածքային ու սփյուռքյան մասնաճյուղերով հանդերձ շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին` ծննդյան 51-ամյակի առթիվ, որը լրացավ հունվարի 15-ին:

Մաղթում ենք առողջություն, երջանկություն, հաջողություններ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ ազգային գործունեության մեջ, որոնք անբաժանելի են մնացել միմյանցից:

ՀԱՄ առաջնորդին կամենում ենք առավել հոգեւոր իմաստնություն, անդրդվելի կամք եւ զորություն, նպատակասլացության ու հաղթանակի առավելագույն  կարողություններ:

Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը պահապան հայ արիների եւ ազգայնականների համախմբման առաջնորդին

Հայ Արիական Միաբանություն.

1. Հայ ցեղապաշտ արիադավան ընտանիքների դաշինք

2. Հայաստանի Հայ-Արիական կուսակցություն (ՀՀԱԿ)

3. Հայ Արիական-Ցեղապաշտական Դաշինք հասարակական (հոգեւոր-մշակութային) կազմակերպություն (ՀԱՑԴ)

4. Հայ-Արիական կենտրոն՝ իր մարտարվեստների, մարմնակրթական, ստեղծագործական ու գիտական խմբակներով

5. «Հայ-Արիա» երկշաբաթաթերթ (ՀՀԱԿ եւ ՀԱՑԴ համատեղ պաշտոնաթերթ)

6. «Հայ-Արիներ» ամսաթերթ (ՀԱՄ պաշտոնաթերթ)

7. ՀԱՄ պաշտոնաթերթի «Հայեր» եռամսյա հավելված

8. ՀԱՄ լրատվական կենտրոն

9. ՀԱՄ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

10. Համացանցային ուսումնասիրությունների եւ գործունեության խորհուրդ (ՀԱՄ պաշտոնական կայք – www.hayary.org)

11. «Հայ-Արիական» ուսանողական ակումբ

12. «Հայ-Արիներ» երիտասարդական ակումբ

13. «Հայ-Արորդիներ» մանկապատանեկան ակումբ

14. ՀԱՄ «Ոգու պահապաններ» հոգեւոր-գաղափարախոսական կազմակերպություն

15. ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդ

16. Արիագիտական հետազոտությունների կենտրոն

17. Պատմագիտական, իմաստասիրական եւ գաղափարաբանական կենտրոն

18. Ազգային արժեքների պաշտպանության միավորում

19. Ազգային եւ միջազգային ռազմավարական հարցերի կենտրոն

20. «Արիական Արահետ» արտադրա-տնտեսական կազմակերպություն

21. ՀԱՄ Սփյուռքի հետ կապերի խորհուրդ

22. Համահայկական ազգայնական ուժերի միավորման նախաձեռնություն

23. Համահայկական համաշխարհային գաղտնի կառույցի ստեղծման նախաձեռնություն

24. Համաարիական ուժերի միավորման արտաքին կապերի խորհուրդ:

25. ՀԱՄ Ավագանու եւ մտավորականների խորհուրդ

26. ՀԱՄ Անվտանգության խորհուրդ

27. ՀԱՄ Հոգեւոր հանձնախումբ

28. ՀԱՄ Քրմական խորհուրդ

29. ՀԱՄ Տիեզերագիտական եւ Աստվածաբանական կենտրոն

30. ՀԱՄ Թաքնագիտական կենտրոն

– Շնորհավորանքներին միանում են նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) Խորհուրդը` իր բոլոր կառույցներով, ինչպեսեւ՝ ՀԱՄ անհատ միաբան անդամները, համակիր, օժանդակ եւ աջակից շրջանակները:

http://www.hayary.org/wph/?p=33 – Արմեն Ավետիսյան – Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.youtube.com/watch?v=tJJf9_OENgo
Reincarnation- Hay Ariner… Հայ Արիներ…

http://www.youtube.com/watch?v=RAbFWo7h9Pk#t=90 – Rahvira – Ov Du Ariakan (Ով Դու Արիական)…

Բարի վերադարձ Հայ Աստվածներին (Հայի Ոգուն… Նախնյաց Քավարանով… Խոստովանանք Եղբայրներիս Զորավոր…) – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

– Սիրում եմ քեզ կյանք, քանզի  արարչական ես ու անգնահատելի, սրբազան ժամանակահատված՝  ծննդի եւ մահվան միջեւ, մի լուսեղեն տիեզերապարբերություն՝ ազգիս նվիրաբերվելու եւ անդադրում գործելու…

֊ Սիրում եմ քեզ մահքանզի   բնականն ես ու  անգերազանցելի, գալիս եւ տանում ես հոգիս՝ վասն  հայ տեսակի բնության հետ ձուլելու, ուրեմնեւ՝ հավերժության գիրկը

ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում եւ ԱրԱրված Արիածին ԱրԱրածը Արիացին էր՝ Արի Մարդը (Արի Մանը)՝ Արմանը կամ Արմենը…

Փա՛ռք ԱՐԱՐՉԻՆ, որ Սկիզբն է եւ Վերջը Ամենայնի, Ամենակարողն է ու Ամենակատարյալը, եւ Ինքը հենց Տիեզերքն է՝ Տիրոջ Եզերքը՝ Մեծ Եզերքը…

Հա՛յր իմ ԱրԱրիչ,

Մա՛յր իմ Բնություն,

Տու՛ն իմ Տիեզերք,

Սիրու՜մ եմ ես Ձեզ,

Գալի՜ս եմ ես Ձեզ,

Կհասնե՜մ ես Ձեզ

Փա՛ռք Ամենակալ Տիրոջը, որ ԱրԱրիչն է նաեւ Իր Որդիների՝ Հայ Աստվածների…

Օ՛ Հայոց Աստվածներ, Տիեզերքի Զավակներ, Զորության, Սիրո ու Բարու Աստվածներ, ԱրԱրչական Առաքինության ու Հայոց Առաքելության Աստվածներ…

Օ՛ Հայր Արա, որ Քո Աստվածային Սերմից ենք մենք եւ կրում ենք Քո Անմահ Գենը (Ծինը)…

Օ՛ Մայր Անահիտ, որ Արգանդն ես Հայոց ԱրԱրման, Աստվածամայրը՝ Հայորդի-Արորդիների…

Օ՛ Վահագն, Հայոց Զորության տիրակալ, ոգու եւ բազկի Դու ապավեն, քաջության ու մարտունակության տիպար…

Օ՛ Միհր, արդարադատ եւ արեւատենչ, Հայոց ոգեղեն ու անշեջ լույս-կրակ…

Օ՛ Տիր, Հայոց մտքի ու դպրության գանձարան, հայկականության անսպառ դպրանոց…

Օ՛ Աստղիկ, սիրո ու գեղեցկության հավերժական դիցուհի, մարդու եւ բնության ներդաշնակ գեղանք…

Օ՛ Նանե, ողջախոհության Դու ակունք, մեր առաքելության պահապան…

Օ՛ Վանատուր, Հայոց հյուրընկալության-հյուրասիրության շտեմարան, նվիրաբերվելու անհակ օրրան…

Օ՛ Հայոց բոլոր Աստվածներ, որ Զավակներն են Արարչի…

Օ՛ Հայկ Նահապետ, որ զարմն ես Հայր Արայի, եւ մեր փառահեղ Նախնին ու՝ Աստվածամարդ…

Continue reading