Daily Archives: January 28, 2014

Հայկական բանակ ասելով՝ ազգ-բանակ պիտի տեսնեն – Շնորհավո՛ր հայ ռազմուժի վերածննդի 22-ամյակը

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը համոզված են, որ մեր պետական զինուժը ոչ միայն ինքնապաշտպանական խնդիրներ ունի լուծելու, ինչը կատարում է փառքով, այլեւ՝ ազատագրական, ինչն էլ հաստատել է Արցախյան ազատամարտում:

Ասել եւ ասում ենք՝ հայոց բանակն իրականում այնքան տարեկան է, որքան ապրում է մեր մոլորակում արարչածին հայ ազգը, իսկ հայ տեսակը գոյություն ունի արարչագործության սկզբիցեւ ունի ռազմի ու զորության Աստված՝ Վահագնը, որին դառնալով կվերագտնի իր բնատուր ուժն ու կարողություններըՄեր զինուժը արդիականացնելով իր զինատեսակներն ու մարտավարական հնարամտությունները՝ պետք է առավել զորավոր ու հեռահար նպատակներ ստանձնի տարածաշրջանում:

Ինչպես բազմահազարամյա հայոց բանակը, այնպես էլ 22-ամյա վերածնված հայկական զինուժը փառապանծ պատմություն ու անցյալ, նաեւ մարտական ուղի ունի, ինչը պետք է շարունակել:

Եվ փա՜ռք բոլոր ժամանակների հայ մարտիկներին, ովքեր պայքարեցին ու նահատակվեցին հանուն եւ վասն ազգի ու հայրենիքի: Այդօրինակ վերջին սխրանքը տեսանք տակավին վերջերս, երբ հայկական 9 դիրքապահներ հերոսաբար ետ մղեցին ադրբեջանական շուրջ 30 հոգանոց հատուկ պատրաստվածություն անցած հրոսակներին՝ սատկացնելով եւ վիրավորելով մոտ 25-ին՝ տալով ընդամենը մեկ զոհ-նահատակ:

Հայը, առավելապես հայ ռազմիկը պետք է զարթնեցնի իր տիեզերագենը եւ իր բնատուր ուժը գործադրելով իր ռազմի եւ զորության Աստծո գլխավորությամբ, փառահեղ նախնյաց ճանապարհով պիտի վերատիրի Հայկական բնաշխարհ-լեռնաշխարհին ու համախմբի հայությանը վերամիավորված հայրենիքում: Արցախի ու հարակից հայապատկան տարածքների ազատագրումը միայն առաջին քայլն է այդ ճանապարհին:

Continue reading