Daily Archives: February 14, 2014

Հայոց Տրնդեզ. Երկրային ԱրԷգԱկ-ի հետ դեպի Տիեզերքի Արարիչը – Հայ Արիները տոնեցին Հայոց Տրնդեզը…

Փետրվարի 14-ի արեւածագին՝ Երեւանի Կարմիր բլուր պատմական տարածքում Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կատարեցին Հայոց Տրնդեզի ծիսական ու տոնական արարողություն: Ծիսական կարգն ու տոնական մասն անցկացրեցին ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի ներկայացուցիչները՝ քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը:

Արարողությանը մասնակցեց նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով ներկայացրեց Հայոց Տրնդեզի՝ Տերն ընդ առաջի հավիտենական խորհուրդն ու տիեզերահաս իմաստը:  Տրնդեզ – Տիառն ընդ առաջի տոն, Տերն ընդ առաջ՝ Տիրոջն առաջ գնալու տոն: Այդ օրը կրակներ վառելը, Տրնդեզ անելը՝ խորհուրդ ունեցող կրակ վառելը (կրակե դեզ վառելը)՝ Երկնային Արէգակի Երկրային արտացոլանքի խորհուրդն է նախանշում, եւ Արէգակը (Արական ու Է(Ի)գական Ակունքը)՝ որպես Երկրի Կյանքի Պահապան-Ակունք է փառաբանվում: Սա է պատճառը, որ արի մարդիկ հաճախ Տերն ընդ առաջը նաեւ որպես Տրնդեզ են նշում: Իսկ Տիեզերքի (Ամենայնի) միակ Արարողն ու Տերը՝ Արարիչն է, ում էլ փառաբանում են արիական հայերն ու հեթանոս-արիադավան ազգայնականները:

Յուրաքանչյուր տոն նորոգումի իր խորհուրդն ունի եւ վերածնումվերանորոգումվերականգնում է կապը Տիեզերական Իրականության եւ Օրինաչափությունների հետ: Բնական ազգերի համար ծիսական տոները կյանքի անբաժան մաս են կազմում:

Փառաբանվեց Տիեզերքի Տերը՝ Արարիչը, Ամենայն Ստեղծին՝ Ամենայն Ակունքի Արարողը, Ում արարած մարդիկ Արէգակի խորհուրդ կրակներով ընդառաջ գնացին Նրան՝ իրենց սերն ու երախտագիտությունը հայտնելով, Երկրային Գարնան (Կյանքի) Վերածննդի սպասումով…

Խորհուրդ Երդումի

Հա՛յր իմ ԱրԱրիչ,

Մա՛յր իմ Բնություն,

Տու՛ն իմ Տիեզերք.

Սիրու՜մ եմ ես Ձեզ,

Գալի՜ս եմ ես Ձեզ,

Կհասնե՜մ ես Ձեզ…

– Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողակարգ անցկացրեց Արարատի մարզի Ազատավան բնակավայրում:

Continue reading