Daily Archives: March 1, 2014

Հայ արիները փառաբանում են Հայ Տեսակի Գերագույն Աստծուն – Աստվածահայր Արայի Հրաշագործության տոնն է – Հայ Աստվածներն այլեւս Հայաստանում են, եւ Հայոց Հողահավաքն ու Ազգահավաքն ընթացքի մեջ է…

Հայ արիադավան-հեթանոս համայնքն իր վերականգնված տոների շարքում Երկրային Գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, նշում եւ փառաբանում է Հայր Արային՝ Հայ Տեսակի Հայր Աստծուն, Ով Հայ Աստվածային Համակարգի Գերագույն Աստվածը՝ Աստվածահայրն է:

Երկրում, Արարումների Բնօրրան Հայկական Լեռնաշխարհում մարտի 1-ը նախանշում է գարնան այցը, ինչը ձմռան քնից արթնացնում է:

երկրային նիրհած բնությունը: Եվ Հայր Արան, Ով Իր Աստվածային Գործառույթով Երկնի ու Երկրի Հայկական Աշխարհների Գլխավոր Աստվածն է, հետեւում է բնական կարգին եւ հայ արիներին պարգեւում է Բնության Վերազարթոնքը:

Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոնը նախապատրաստվում է փետրվարի 13-14-ի՝ Հայոց Տրնդեզի՝ Արարչին՝ Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու (ԱրԷգԱԿ-ի խորհուրդը երկրպագելու) եւ Հայարիական Նոր Տարվա՝ մարտի 21-ի (որը նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի երկրային վերածննդի օրն է) տոնակատարությունների միջեւ ընկած ժամանակահատվածում:

Ձմեռը բնության մեջ նախանշում է հարաբերական մահ՝ ծլումի-ծաղկունքի դադար, եւ Հայր Արան Իր Արարչակերտ Զորությամբ հետեւում եւ ապահովում է Գարնան Գալուստը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք-մահ-կյանք… հավերժապտույտ շղթայի մեջ:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կատարեցին ծիսական արարողություն՝ փառաբանելով Հայր Արային, որպես Արարչի Զավակ, Ով արարվել է որպես հզորագույն Աստված, Ով Տիեզերքի արարումից ի վեր Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Գենի Մարմնացումը (Ծինը, Զարմը)…

Ծիսակարգը կատարվեց մարտի 1-ի մինչկեսօրի ընթացքում, ինչպես միշտ Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Արաքս գետի ափին, Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքների ներքո: Հայ արիները փառաբանել են նաեւ Տիեզերքի Արարչին՝ Հայ Գենի արարման համար, Հայ Աստվածներին եւ Տիեզերաաշխարհների հայ հոգիներին՝ հայության նպատակները Հայ Մարդու հետ իրականացնելու եւ հաղթական ավարտին հասցնելու համար…

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

01.03.2014թ. – Արարատի շրջան

http://www.youtube.com/watch?v=Q3UO0a7Epn4 

ՀԱՅՐ ԻՄ ԴՈԻ ԱՐԱ  – HAYR IM DU ARA

http://www.hayary.org/wph/?p=3356 

ՀայԱրիական տեսանյութեր

Ներկայացնում ենք հատված՝ Աստվածահայր Արայի Հրաշագործության տոնին ասված ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքից.

Հայ արիական տիեզերաիմաստ խորհուրդներից է. «Միտքը Տիեզերքինն է, Տիեզերքն ամփոփված է Մտքի մեջ»… Միտքն ամենարարգ է շարժվում Տիեզերքում, վայրկյաններում կարող է չափել Տիեզերքի ծայրերը… Չկա՜ ուրիշ նման արագություն մեզ հասանելի: Միտքն ամենազոր է, ուստի՝ պետք է տիրապետե՜լ նրան, որպեսզի այն գործի վասն Հայի ու Հայքի, հանում սեփական անձի ու ընտանիքի:

Continue reading