Daily Archives: March 3, 2014

Ղրիմը Ռուսաստանինն է, ինչպես Կոսովոն՝ Սերբիայինը, Արցախը, Նախիջեւանն ու Ջավախքը՝ Հայաստանինը – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանությունը (նաեւ Հայ Ազգայնականների Համախմբումը) աջակից է բնական ու պատմական  արդարության վերականգնմանը…

Մենք հայտարարել էինք, որ աշխարհը խորասուզվելու է անկախական շարժումների մեջ եւ այս տիեզերափուլի գարնանային վերազարթոնքը նպաստավոր է լինելու բնածին ազգերի ու նրանցից առաջացածների համար: Զենքն ու փողը շուտով, դրանց կիրառողների հանդեպ, առավելապես ինքնասպանական գործառույթ է ստանալու: Որպես հայ ազգայնական, առավել եւս հայ արիադավանության հետեւորդ, ի դեմս Հայ Արիական Միաբանության՝ մշտապես սատարել եմ ազգերի բնիկության իրավունքները, իրենց հայրենիքում ազգային ու անկախ պետություն հիմնելուեւ ազատ ապրելու բնական պահանջը:

Ժամանակին մեր կառույցը սատարել եւ իր աջակցությունն է հայտնել Հյուսիսային Իռլանդիայի եւ Շոտլանդիայի (Մեծ Բրիտանիա), Բասկոնիայի (Իսպանիա եւ Ֆրանսիա), Բավարիայի (Գերմանիա) եւ այլ եվրոպական ինքնություն-ինքնավարությունների անկախության համար մղվող պայքարներին, այսօր դրանց էությունը մեզ հարազատ է: Մենք ողջունել ենք նաեւ Հարավսլավիայի եւ Ռուսաստանի Դաշնության (այդ թվում՝ չեչենական) մի շարք պետությունների անկախական շարժումները եւ անկախացումները, սակայն մեզ համար անընդունելի են արհեստական գործընթացները: Օրինակ, եթե Հարավսլավիան պետք է լուծարվեր անկախ երկրների, ապա Սերբիայի մասնատումը զուտ քաղաքական բնույթ ուներ եւ արեւմտյան դավադրություն էր, Կոսովոն բնիկ սերբական տարածք է եւ պետք է լինի Սերբիայինը: Ռուսաստանի Դաշնության պարագայում (այլ արհեստական ծավալված երկրներում եւս) դեռ փոփոխություններ կլինեն, ինչպես ԽՍՀՄ-ի դեպքում եղավ:

Բայց մի բան հստակ է, այսօր Մոսկվայի քայլերը Ղրիմի նկատմամբ ունեն բավարար հիմքեր, այդ տարածքը երբեք ուկրաինական չի եղել: 1950-ականներին կոմունիստական կուսակցության որոշումով տրվել է Խորհրդային Ուկրաինային՝ ռուս-ուկրաինական մի քանի հարյուրամյա բարեկամության առթիվ: Այս քաղաքական քայլը եւ նպատակային էր եւ անձնական, քանզի ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը լինելով ուկրաինացի՝ իր որոշակի խնդիրներն ուներ, բացի այդ՝ ժամանակին ԽՍՀՄ-ը բստրող մասոնա-բոլշեւիկյան ուժերը դեռ այն ժամանակ ծրագրել էին Ղրիմը դարձնել խորհրդային հրեական հանրապետություն: Հետո, քաղաքական դրդապատճառներով այդ հրեական երկրամասը ստեղծվեց Ռուսաստանի արեւելքում, որպես ինքնավար մարզ՝ Բիրոբիջան կենտրոնով:

Մեզ հասկանալի կլինի  անգամ, եթե Ռուսաստանի Դաշնությունը Միացյալ Նահանգներից Ալյասկան պահանջի: Շուրջ 190 տարի առաջ այդ Տարածքը, որ կոչվում էր Ռուսական Ամերիկա, պայմանագրով տրվեց բրիտանական ծավալապաշտներին, իսկ մի քանի տասնամյակ հետո մի քանի միլիոն դոլարով պատերազմելու սպառնալիքով «համոզեցին» զիջել ռուսական կողմին… Նույնը կարելի է ասել նաեւ նախկին խորհրդային Միջինասիական երկրների մասին, որ հսկայական տարածքներ ստացան նվեր մասոնա-բոլշեւիկյան դերակատարներից, այնքան, որ Ղազախստանը իր կամքից անկախ աշխարհի մեծ տարածքով պետությունների տասնյակում է:

Բացի այն, որ հայ արիականները պաշտպանում են բնիկության իրավունքով անկախ պետություն ստեղծելու մղումները, մենք ողջունում ենք նաեւ մասնատված երկրների վերամիավորումները, ինչպես Գերմանիա-ների կամ Եմեն-ների դեպքում արձանագրվեց: Այսպես պետք է վերամիավորվեն նաեւ Սերբիան եւ Կոսովոն կամ Ռումինիան եւ Մոլդովան, ինչպեսեւ՝ Ռուսաստանն ու Ղրիմը: Այս տարածքն իհարկե որեւէ մեկի  բնօրրանը չէ, բայց ռուսները  հարյուրամյակներ  շարունակ արյուն են հեղել մոնղոլթաթարների դեմ կռիվներում ու տիրել Ղրիմին եւ այդիրավունքով է, որ արդարության տարր է նկատվում: Առավել եւս, նշեցինք, որ միայն կուսակցական որոշումով է տրվել Ուկրաինային:

Այս հարցը արծարծելով, Մոսկվան պետք է վերջապես հասկանա, որ վերանայման կարիք ունեն նաեւ Արցախի, Նախիջեւանի ու Ջավախքի հարցեր, որ այդ հայկական տարածքները պետք է միանան  Հայաստանին:

Continue reading