Daily Archives: March 21, 2014

Շնորհավորում ենք հայ եւ արիական բոլոր ազգերին՝ Բնական Տարեփոխության առթիվ – Գարուն է՝ Նոր տարի, փա՛ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց ամանոր

Հայ արիները տարիներ շարունակ իրենց ծեսերն ու տոները կատարում են ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ՝  Արցախում, Ջավախքում, Արեւմտյան Հայաստանում, Քաշաթաղի ու Քարվաճառի ազատագրված տարածքներում, լեռների գագաթներին կամ լճերի ու գետերի ափերին, ՀՀ մարզերում, երկրի սահմանային հատվածներում…. Այս տարի ՀԱՄ Գերագույն Խորհրդի որոշումով՝ Հայոց Ամանորը եւ Վահագնի Ծնունդը կատարվեց Նախիջեւանին սահմանակից հատվածում, Վայոց ձորի տարածքում:

Արիական ազգերը, արիադավանհեթանոս մարդիկ Մարտի 21-ին՝ Արեգ ամսվա Արեգ օրը նշում են Բնական Տարեփոխությունը՝ Նոր Տարին: Գարունը վերազարթոնք է ապրում եւ բնությունն արթնանում է ձմռան խորը քնից, ինչը դիցաբանորեն նախանշում է կյանքի ու բնության ծաղկունքը՝ վերածնունդըՁմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղկումը դադարում էեւ Գարնան գալստյան հետ է բնությունը նոր զարթոնք վերապրում` նոր կյանք պարգեւում: Ինչպես Երկիրը, այնպես էլ ամբողջ Տիեզերքը ունենում են Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ պարբերական փուլերը, եւ ահա, Երկրային Գարնան 1-ին` Արեգ օրը, մեր մոլորակն իր տարիքը եւս 1 տարով է ավելացնում: Այդ օրն էլ հենց հայ արի մարդիկ նշում են Վահագն Աստծո վերածնունդը Երկրում ու բնության զարթոնքին Վահագնից ուժ եւ զորություն են խնդրում:

2014թ. Գարնան 1-ին օրը, լուսաբացին, հայ արիները եւ ազգայնականները Նախիջեւանին սահմանակից հատվածում, Վայոց ձորի տարածքում նշել են Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը: Տոնական ծեսը կատարել են ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները: Ամանորյա տոնակատարությունը սկսվել է գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով, փառաբանվել են Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները, հատկապես օրվա խորհրդի տերը՝ Վահագնը: Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողություն է կատարել Երեւանում՝ Վահագն Աստծո արձանի մոտ, որից հետո ամանորյա տոնախմբությունը շարունակվել է ՀԱՄ կենտրոնական գրասենյակում, որին միացել են Վայոց ձորից վերադարձած ՀԱՄ ղեկավարները:

Continue reading