Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե
- Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի տուն․ Մանուկյան (տեսանյութ)
- Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի տուն․ Մանուկյան (տեսանյութ)
- Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
- Օրացույց․ 24-ը oգոստոսի (տեսանյութ)
- ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ
- ԱՄՆ-ն դադարեցրել է Սիրիայի՝ ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակը
- Տղամարդը Երևանում կառուցվող բազմաբնակարան շենքի 7-րդ հարկից վայր է ընկել և մшհացել
- Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել
- Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
Daily Archives: April 5, 2014
Ազգային արժեհամակարգի հետեւորդ վարչապետի կարիք կա… Հայ արիները եւ ազգայնականները ակնկալում են աներեւակայելի քայլ՝ ազգային արժեհամակարգի հետեւորդ վարչապետի նշանակում…
Ազգային արժեհամակարգի հետեւորդ վարչապետի կարիք կա
Երեկ ուշ երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ներքաղաքական հարցեր: Եվ այդ նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, վարչապետը դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն հաշվի առնելով Մաքսային միության, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի, եւ ներքին կյանքին առնչվող այլ հարցերը, նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մեկ ամիս սպասել:
ՀՀԿ ԳՄ երեկվա նիստում վարչապետի դիմումը բավարարվել է եւ, ընթացակարգի համաձայն, առաջիկայում կիմանանք նոր վարչապետի թեկնածուի անունը: Մի առիթով ասել էինք, որ նախագահը դեռ իր նախորդ պաշտոնավարման ընթացքում է ցանկացել փոխել վարչապետին, ինչին ընդդիմացել են միջազգային կառույցները, մասնավորապես Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը, որոնք ի սկզբանե հովանավորել են Տիգրան Սարգսյանի նշանակումը:
Ամեն դեպքում հանրային բողոքներն այլեւս դարձել են բազմաբնույթ եւ հաճախակի, իսկ քաղաքական պահանջը վաղուց հասունացել էր:
Ըստ երեւույթին ՀՀ նախագահը կարողացել է այս անգամ օտարերկրյա շահագրգիռ կողմերին ապացուցել, որ վարչապետն իրեն սպառել է, քաղաքական ու հանրային ուժերը այլեւս չեն վստահում կառավարությանը:
Այժմ անչափ կարեւոր է պատասխանատու եւ ազգային նպատակների հետեւորդ վարչապետի ու նոր կառավարության կազմումը, ինչը կդառնա հայության համախմբման ազդակ: Ազգային համաձայնության կառավարության եւ ազգային արժեհամակարգի հետեւորդ վարչապետը կդառնան ինչպես նախագահ Սերժ Սարգսյանի աջակիցը, այնպես էլ հայության նպատակների ու խնդիրների պաշտպանն ու կարգավորողը:
Դատելով այն հանգամանքից, որ Տիգրան Սարգսյանը երեկ բնականոն վարել է գործադիրի նիստը՝ նրա հրաժարականը իր իսկ համար էլ է անակնկալ եղել: Իսկ Էդուարդ Շարմազանովի ասած 1 ամիս առաջվա տարբերակը համոզիչ չէ…
«Լուսանցք» շաբաթաթերթ
Հայ արիները եւ ազգայնականները ակնկալում են աներեւակայելի քայլ՝ ազգային արժեհամակարգի հետեւորդ վարչապետի նշանակում
Հայությունն այսօր ապրում է իր հերթական ճակատագրական պատմափուլը, երբ ներազգային ու միջազգային հիմնախնդիրները ակնհայտ զուգակցված են ու իրական լուծման կարիք ունեն: Առանցքային հարցերի բոլոր ժամանակավոր լուծումները վերածվում են քաղաքական բումերանգի, քանզի հարմարեցվում են այս կամ այն գերուժի շահերին: Իսկ կան անհետաձգելի խնդիրներ, որոնց արագ ու արդյունավետ լուծում չտալը կարող է վտանգել Հայաստանի ու հայության պաշտպանվածությունն ու անվտանգությունը:
Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավարների համատեղ նիստում քննարկվել են ներքին ու արտաքին այն հիմնախնդիրները, որոնք օր առաջ պետք է դառնան ոչ միայն մեր պետության ներքին օրակարգային հարցեր, այլեւ մտնեն միջազգային օրակարգ:
Շախմա՞տ է, թե՞ շաշկի՝ «ֆուք» անելու իրավունքով… Խաչբառ – ՀՀ 3 նախագահների մասնակցությամբ, որը նկարել են համաշխարհային բեւեռները…
Շախմա՞տ է, թե՞ շաշկի՝ «ֆուք» անելու իրավունքով
Խորհրդարանական ընդդիմադիր 4 ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿԿ-ն ու «Ժառանգություն»-ը փորձում են միասնական հանդես գալու նոր եզրեր գտնել: Կառավարության ոչ արդյունավետ գործունեությունը հիմնական համախմբման թեմա է դարձել վաղուց, սակայն վարչապետի միասնական թեկնածու ունենալը եւս խնդիր է: Ըստ այս ընդդիմադիրների, արտագաղթը, գործազրկության աճող տեմպերը, աղքատության՝ 40% հասնող շեմը եւ այլ հիմնախնդիրներ անվստահության պատճառներ են, որ մեր հասարակության առջեւ են ծառացած, ինչն էլ քաղաքական ուժերին մտահոգվելու եւ համախմբվելու տեղիք է տալիս: Կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի հակասահմանադրական ճանաչումը Սահմանադրական դատարանի կողմից եւս ոգեւորել է ընդդիմադիրներին եւ այժմ կփորձեն Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության շուրջ ընդհանուր ծավալումներ սկսել: Հատկապես, որ ներքին խնդիրներից զատ առաջնային են դարձել քեսաբահայության, հայ-ուկրաինական, թուրք-ադրբեջանական հակահայ քաղաքականության եւ արցախյան հակամարտության հարցերը:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպեց խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություների ղեկավարների հետ («Ազատ դեմոկրատներ»-ը հրաժարվեցին հանդիպել) եւ հեռացավ Հայաստանից, երեւի թե խորհրդակցությունների համար: Խոսվում է նրա եւ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին, ինչից կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ն շուտով կարող է դառնալ մի նոր քաղաքական շահարկումների կենտրոնատեղի: ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գովեստները՝ հնարավոր վարչապետ Գագիկ Ծառուկյանին ուղղված, հաստատ քննարկվել է նաեւ Ռ. Քոչարյան – Գ. Ծառուկյան հանդիպմանը: Բայց նախկին նախագահն ավելի շուտ ԲՀԿ-ն կօգտագործի, որպեսզի ինքնը դառնա վարչապետ, քան կուլ կտա ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խայծը: Իսկ այդ խայծը մի քանի ակնկալիք ուներ մեր կարծիքով: Նախ՝ տարաձայնություններ պիտի առաջ բերեր Ռ. Քոչարյան – Գ. Ծառուկյան հարաբերություններում, ինչն էլ իր հերթին պետք է սրեր ԲՀԿ ղեկավարի հարաբերությունները գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Իսկ Ս. Սարգսյան – Ռ. Քոչարյան ճնշումներից փախչող քաղաքական, բայց առավելապես տնտեսական գործիչ Գ. Ծառուկյանը հաստատ «իր տեղը» (ունեցածի պաշտպանությունը)՝ արդեն արեւմտյան ուղղությամբ կարող է գտնել միայն Լ. Տեր-Պետրոսյանի մոտ:
Իսկ «Ժառանգություն»-ում նկատեցին այս հնարավորությունը եւ հայտարարեցին, թե իրենք չեն ողջունում Լ. Տեր-Պետրոսյան – Գ. Ծառուկյան միավորումը եւ չեն համախմբվի այդ առանցքի շուրջ, սակայն ցանկալի համարեցին Լ. Տեր-Պետրոսյան – Ր. Հովհաննիսյան ընդդիմադիր առանցքը: «Ժառանգության» ղեկավարը վերջին հանրահավաքում անգամ նշեց, թե «Ժողովրդի պահանջն է՝ ներեք միմյանց սխալները ու փոխեք իշխանությունը, որ վերից վար պետք է փոխվի»:
ՀՅԴ-ն եւս դեմ չէ ԲՀԿ-ի թեման ծավալելուն, բայց այստեղ հասկանում են, որ դա զուգահեռ չեն կարող անել ՀԱԿԿ-ի հետ: Իսկ ՀՀՇ-ՀՅԴ «հարատեւ պայքարը» դեռ չի ավարտվել: Անգամ կարծիք կա, որ ՀՅԴ-ն դեմ չէ ԲՀԿ-ի հետ սերտացմանը եւ Ռոբերտ Քոչարյան կապի ամրապնդմանը, ինչը կարող է մահացու հարված հասցնել Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմին՝ թուլացնելով նաեւ Սերժ Սարգսյանի դիրքերը:
Սահմանադրական դատարանն ամրապնդու՞մ է, թե՞ խարխլում – Ինչու՞ են որոշ նախարարներ ու պատգամավորներ այդքա՛ն շահագրգիռ (պատվե՞րն է շահավետ)…
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող Սահմանադրական դատարանի որոշումը իրարամերժ է:
Ուշագրավն այն է, որ իրարամերժ է ոչ միայն շարքային քաղաքացիներիս համար, այլեւ՝ հենց իրավաբանների: Համակարգին կողմ եւ դեմ կողմերը բերում են իրենց փաստակները՝ հենց ՍԴ-ի որոշումից տարբեր հատվածներ ընթերցելով: Եվ որպեսզի ասվածը չլինի մեր կարծիքը, որը պարտադրում ենք ընթերցողին, ներկայացնենք իրավիճակը:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ կառավարության նիստից հետո մամլո ասուլիսում, թե չկողմնորոշվելու հարց չկա, որովհետեւ այստեղ պարտվողներ ու հաղթոներ չկան. «Մենք ունենք Սահմանադրական դատարանի որոշում, որը ոչ միայն նպաստելու է մեր իրավական համակարգի հետագա զարգացմանը, այլ ցույց է տալիս իր տեղն ու դերը երկրում մարդու իրավունքների պաշատպանության գործում»:
Որպես քաղաքացի եւ որպես իրավաբան Հրայր Թովմասյանը ուրախ է ՍԴ որոշման համար, քանզի վստահ է, որ «նման որոշումներն են, որ գալիս են ամրապնդելու իրավական պետությունը, զսպումների եւ հակակշիռների համակարգն ավելի արդյունավետ է դառնում»: Նախարարն այնքան ուրախ էր, որ նույնիսկ շնորհակալություն հայտնեց այն իրականության համար, ինչ ունենք. «Այս որոշումը էականում նպաստելու է ՀՀ-ում սոցիալական ապահովության համակարգի հետագա զարգացմանը, քանի որ դրանք իրավական գնահատականներ էին, վերլուծություններ էին, որոնք ուղղորդելու են կառավարությանը հետագայում այս ոլորտում քաղաքականություն մշակելու համար: Այս գործընթացը ամբողջությամբ ցույց տվեց, որ մեր քաղաքական համակարգը եւ քաղաքացիական հասարակությունը գտնվում են որակական նոր փուլում»:
Հրայր Թովմասյանը ընդդիմությանն էլ մի լա՛վ գովեց. «Քաղաքական ընդդիմությունը ցույց տվեց հասունության որոշակի բարձր աստիճան, որը հետեւողական պայքարի դրսեւորումն էր: Մեր քաղաքացիական հասարակությունը եւս ցույց տվեց նման կեցվածք, նման դիրքորոշում՝ պայքարի սահմանադրորեն ընձեռված իր հնարավորություններով: Սա եւս որակական նոր փուլ է, ինչի համար մենք պետք է ուրախ լինենք: Միգուցե մենք դրանք այնպես չենք նկատում, բայց սրանք իրոք մեր իրականության մեջ ձեռքբերումներ են, որոնցով բոլորս պետք է հպարտանանք»:
Չէինք հասցրել զարմանալ նախարարի «կառուցողականությունից», երբ սառը ջուր լցրեց գլխներիս: Հ. Թովմասյանը շեշտեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ուժի մեջ է մինչեւ սեպտեմբերի 30-ը: Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչու՞ քաղաքացիները պիտի կատարեն հակասահմանադրական դրույթները, նախարարը համառոտեց. «Եթե որեւէ անձի կողմից մինչեւ սեպտեմբերի 30-ը չիրականացվեն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի բոլոր դրույթները, ապա դա կառաջացնի իրավական հետեւանքներ: 2006թ.-ից, երբ ՍԴ-ի մասին օրենքը ընդունվեց, ամրագրվեց մի քանի ընթացակարգ նրա որոշումը ուժի մեջ մտնելու մասին: ՍԴ-ի որոշումը կարգավորվում է ՍԴ-ի մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասով, ինչը ենթադրում է, որ հակասահմանադրական ճանաչված օրենքը ավելի ուշ ժամանակահատվածում է ուժը կորցրած ճանաչվում»,- ասաց նա:
Սառը ցնցուղը շարունակվեց, երբ Հ. Թովմասյանը մեկնաբանեց, թե ՍԴ-ն հակասահմանադրական չի ճանաչել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ «ՍԴ-ն ասել է, որ պարտադիրի այս էլեմենտները հակասում են Սահմանադրությանը, բայց ՍԴ-ն չի ասել, որ «պարտադիր» չպիտի լինի»:
Լռելը՝ որպես «առաջադեմ» մարդկության «գերզարգացում» – Էլի մի ապացույց՝ մարդկության թերմացքն է թուրքը… (թուրք-ադրբեջանական հակահայ ահաբեկչության հովանավորչությունը)
Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի բնակիչները դիմել են աշխարհի հայերին (նրանց դիմումը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը, ով օրերս մի խումբ հայ պատգամավորների հետ այցելել է Սիրիա եւ ծանոթացել տեղի հայության խնդիրներին): Նամակում տեղեկացվում է, որ Քեսաբը Թուրքիայի կառավարության կողմից նյութատեխնիկական աջակցություն ստացող ահաբեկչական «Ալ-Քաիդա»-ի եւ «Ճակատ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման կողմից է հարձակման ենթարկվել: «Մենք սարսափահար արթնացել ենք լուսաբացից շատ առաջ հրթիռների ձայնից, որոնք ընկնում էին մեր քաղաքի վրա: Հազարավոր ծայրահեղականներ հատել են քաղաքի սահմանները: Թուրքական կողմը որդեգրել է գեղեցիկ Քեսաբի ոչնչացման քաղաքականություն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին:
Քեսաբի հերոսները սկսել են պաշտպանել քաղաքը որսորդական հրացաններով նախքան այն, երբ օգնություն են ստացել Սիրիայի կառավարության կողմից: Եթե Քեսաբի բնակիչներին այդ հերոսները տեղյակ չպահեին տներից հեռանալու մասին, ապա աշխարհն ականատես կդառնար հերթական ցեղասպանության, իսկ լրատվամիջոցները կտարածեին եւս մեկ ապատեղեկատվություն: Դարերի ընթացքում Քեսաբը հազարավոր հայերի տունն էր»:
Հայտնի է, որ առաջին անգամ Քեսաբը նման իրավիճակում հայտնվել է 1909թ., ողբերգական իրադարձությունների ժամանակ, երբ թուրքերը հարձակվեցին քաղաքի վրա, որի հետեւանքով Քեսաբն ավերվեց, տները հրդեհվեցին եւ 161 հայեր դաժանորեն սպանվեցին: 1915թ., երբ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը (ավելի քան՝ 1,5 մլն. զոհ), թուրքական զորքերը մտան Քեսաբ եւ սկսեցին աքսորել հայերին, սպանվեց վելի քան 5000 հայ: Սակայն այդ թիվը մի քանի անգամ կարող է ավելանալ, եթե այսօր միջազգային հանրությունը համապատասխան քայլեր չձեռնարկի Սիրիայի հայերին պաշտպանելու համար. գրում են քեսաբահայերը: Նրանք նշել են, որ ինչպես Սիրիան, այնպես էլ աշխարհը շատ լավ գիտի, որ այնտեղ, ուր հայտնվում են այդ ծայրահեղականները, ոչինչ եւ ոչ ոք կենդանի չի մնում. «Մեզանից խլել են մեր սեփական տները, դարերի մեր ժառանգությունն անխնա ոչնչացվել է: Այս կոչն ուղղում ենք բոլոր հայերին: Այս կոչն ուղղում ենք համայն մարդկությանը: Թուրքիայի վարչապետ Էրդողանն ու իր կառավարությունը ռազմական հանցագործներ են: Մենք օգնության կարիք ունենք: Մեր կյանքը կախված է ձեզանից, ձեր որոշումներից: Մենք այլեւս ոչինչ չունենք, բացի հագուստը, որն այժմ կրում ենք: Եթե մենք հավաքեինք առաջին անհրաժեշտության իրերը, ապա հավանական է այլեւս ողջ չլինեինք: Շատերը չեն հասցրել անձնագիրն ու այլ փաստաթղթեր վերցնել: Խնդրում ենք դիմել բոլոր երկչների կառավարություններին, ՄԱԿ-ին կամ այլ կառույցներին՝ տվյալ գործին միջամտելու համար… Սիրիական բանակը հիմա պայքարում է Քեսաբում, որպեսզի ապահովի հայերի անվտանգ վերադարձն իրենց տներ» (նամակը գրել են Քեսաբի բնակիչները, որոնք ապաստան են գտել Լաթաքիայի հայկական եկեղեցում):
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորների հետ եւ հանդես եկել կոչով՝ Քեսաբի հայերին նյութական, բարոյական եւ իրավական աջակցություն ցուցաբերելու համար: Մեր պատգամավորական խումը սիրիական Լաթակիայում հանդիպել էր ապաստան գտած մեր հայրենակիցներին, ովքեր տեղում ծանոթացել էին ստեղծված ցավալի իրավիճակին: ՀՀ իշխանությունները եւ համահայկական տարբեր կազմակերպություններն արդեն նախաձեռնել են տարաբնույթ օգնության քայլեր:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հանդիպել էր ՀՀ պատգամավորներին Դամասկոսի իր նստավայրում: Հայաստանյան պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը Սիրիայի նախագահին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նամակը, որում հայ ժողովրդի անունից դատապարտվել են Քեսաբում ահաբեկչական խմբավորումների՝ Թուրքիայի աջակցությամբ իրականացրած հարձակումները: Նամակում հայկական կողմը նաեւ շնորհակալություն է հայտնել Սիրիայի իշխանություններին՝ երկրի բոլոր քաղաքացիներին պաշտպանելու ջանքերի համար:
Ցավոտ կետեր – Ժամագործություն. ռիսկային, բայց հեռանկարային ոլորտ… Դրական համբավը հայկական ապրանքանշանի լուրջ հիմք կարող է լինել
Սկիզբը՝ թիվ 10-ում
Ժամագործությունը գերակա ճյուղ հայտարարելով՝ մեր պետությունը հավատացած է, որ հեռանկար կա. Եւ՛ ռիսկերն են հաշվի առնված եւ՛ ավանդույթ կա: Այս պարագայում ավանդույթ ասելով հասկանում են խորհրդային տարիների ժամանակները, երբ հայկական ժամացույցները վաճառվում էին ամբողջ ԽՍՀՄ-ում: Թեեւ իրապես ավանդույթի մասին պատմող վկայագրեր կան:
Չեմ հիշում որտեղ եմ կարդացել հույն մի զբոսաշրջիկի՝ իր մեծ պապից լսած պատմությունը, թե Երզնկայում 19-րդ դարում մի հայ վաճառական լուցկու եւ ժամացույցի գործարաններ է փորձել հիմնել: Լուցկունը հասցրել է, բայց այն պատճառով, որ արտադրանքի վրա, այսօրվա հասկացությամբ, մակնշված է եղել «Լուցկիք Հայաստանի», գործարանը թուրքական կառավարության հրամանով փակվել է: Իսկ ժամացույցինը, որ դեռ մանուֆակտուրա էր եւ գործարան դառնալու ճանապարհին, այդպես էլ չհասցրեց նույնիսկ որպես մանուֆակտուրա թափ հավաքել, որովհետեւ հենց առաջին նմուշների վրա «Ժամագործք Հայաստանի» փորագրությունները գազազեցրել են թուրքական իշխանություններին: Նրանք հայ վաճառականին առաջարկել են փորագրությունը վերափոխել «թուրք ժամագործներ»՝ փոխարենը խոստանալով հարկեր չգանձել: Հայ վաճառականը գերադասել է փակել գործը: Բայց հայ իրականությունում անհիշելի ժամանակներից վկայություն կա արեւային ժամացույցների մասին (քարերին փորագրված), որոնք այնպիսի ճշգրտությամբ են «հաղորդել» ժամանակը, որ այսօր զարմանք են պատճառում շատ գիտնականների:
Ինչեւէ, գանք մեր օրեր:
Հիմա խնդիր ունենք միջազգային շուկա մտնելու: Ինչպե՞ս ենք դա անելու, եւ ի՞նչ հիմքեր ունենք համոզվելու, որ հաջողելու ենք այդ գործը: Մինչ այս հասկանանք, թե ժամագործության ոլորտում որոնք են մեր ուժեղ եւ թույլ կողմերը, ինչ ռիսկեր կան ու ինչ հնարավորություններ ունենք:
Ուժեղ ենք այն առումով, որ ժամացույցների արտադրության ավանդույթներ ունենք, «Franck Muller»-ի ներկայացուցչությունը գործում է Հայաստանում, միջին գնային հատվածի ժամացույցների կայացած արտադրություն կա եւ նաեւ արտահանում է կազմակերպվում (AWI ընկերություն), առաջատար տեխնոլոգիաներով զինված Ժամացույցի թափքերի եւ այլ բաղադրիչների արտադրություն կա (մասնավորապես՝ Շվեյցարիայի համար), ժամացույցի բաղադրիչների Հայաստան ներմուծման վրա մաքսատուրք չի կիրառվում եւ ԱԱՀ-ն չի գանձվում սահմանին: Թույլ կողմերից է այն, որ ՀՀ-ն ժամագործության կենտրոն չի համարվում եւ միջազգային ճանաչելիություն չունի, տեղական արտադրությունը կախվածություն ունի ժամացույցի բաղադրիչների (մասնավորապես՝ մեխանիզմի) ներմուծումից: Բացի այդ՝ ներքին շուկայում վաճառքի պարագայում տեղական արտադրության ոսկե ժամացույցների ամբողջ արժեքի վրա կիրառվում է ԱԱՀ, մինչդեռ ոսկու ներմուծումն ու վաճառքը Հայաստանում ազատված են ԱԱՀ-ից: Հաշվի առնելով, որ ոսկին ժամացույցի ինքնարժեքի էական մասն է կազմում, զգալիորեն թանկանում է ժամացույցը: Ինչ վերաբերում է ռիսկերին, ապա դա ֆինանսա-տնտեսական նոր ճգնաժամն է, համաշխարհային ոլորտում մրցակցության ուժեղացման եւ շահութաբերության մարժաների ավելի ու ավելի ցածր դառնալու միտումը, ոսկու գնի հնարավոր աճի բացասական ազդեցությունը ոսկուց պատրաստված ժամացույցների սպառման վրա, ժամացույցների սպառման համաշխարհային շուկաներում նորաձեւության ավելի ու ավելի կարճատեւ փուլերը:
Առանց գրաքննության՝ պատասխանի իրավունքով – Մամիկոնյանները՝ երկարմա՞տ (2-րդ մաս) – …ապացուցային հիմքեր չկան պնդելու, որ Տայքի Մամիկոնյանները տարբերվում են Տարոնի Մամիկոնյաններից…
Սկիզբը՝ թիվ 10-ում
Բայց հիմա մի կողմ թողնենք Մամիկոնյանների, եթե կարելի է ասել, հունա-հռոմեական շրջանը եւ հետեւենք հիշյալ հեղինակներին դեպի շատ ավելի վաղ ժամանակներ: Այս դեպքում մեր ուղեկցորդները կլինեն Գ. Հովհաննիսյանի համար սկզբնաղբյուրներ հանդիսացող Ա. Քեշիշյանն ու Խ. Բալեկջյանը, քանզի նրանք են, որ Խեթական թագավորությունում (ն.թ.ա. XVIII-XII դդ.) Մամիկոնյաններ են հայտնաբերել: Վերն արծարծված հարցին այլեւս չդառնալու համար նախ հպանցիկ անդրադառնանք Ա. Քեշիշյանի այն համոզմանը, թե «խեթա-խուռիական ժամանակներից ի վեր Մամիկոնյանների գոյության մասին կարող է վկայել նաեւ նրանցում տարածված Մուշեղ անձնանունը: Այն համարվում է խեթական փոխառություն եւ համապատասխանում է Մուրշիլ անձնանվանը»20: Իհարկե, սա ամենեւին օրիգինալ միտք չէ թեկուզ այն պատճառով, որ առաջինը Հր. Աճառյանն է նման լծորդում կատարել՝ չենթադրելով անշուշտ, թե իր վարկածն ինչ արտառոց բեկումներ կարող է ունենալ21: Բայց քանի որ Ա. Քեշիշյանը մեծ շեշտադրում է կատարում դրա վրա, ապա ստիպված ենք նշել, որ, այնուամենայնիվ, այդօրինակ զուգահեռներն արհեստական են: Ինչպես Մանկայոսը ոչ մի կերպ չի դառնում Մամիկոնյան, այնպես էլ Մուշեղի նախնականը չի կարող Մուրշիլ լինել: Նախ տեղյակ լինենք, որ խեթական թագավորի (երեքն են եղել) անվան ուղիղ ձեւն է Մուրսիլի կամ Մուրսիլիս (հազվադեպ են ընթերցում Մուրշիլի), հետեւաբար՝ որքա՞ն կարելի է անունը ձեւափոխել, որպեսզի ստացվի ցանկալին22: Ընդ որում, կա նաեւ այսպիսի տեսակետ. «Խորը փոփոխութիւն է տեղի ունեցել «Մուրսիլիս» անունի նկատմամբ, ինչը իրականում եղել է «Հուրծիլ», այսինքն սերված հուր աստուածից: Այս անունը բաղկացած է երկու մասից՝ «հուր» եւ «ծիլ», «հուր» հնչիւնի համար սեպագրերի ցանկում առաջարկված է հետեւեալ հնչիւնային արժէքները‘ […] har/hur/mur = հար/հոր/հօր/մոր/մօր: Հարկաւոր է մասնագէտներից հարցնել թէ՝ վերը յիշված հնչիւններից ինչո՞ւ (mur)ը ընտրեցին, մինչդեռ (հur) տարբերակը, ոչ թէ համեմատաբար, այլ տրամաբանօրէն կարող է համարվել միակ ճիշտ ընտրութիւնը»23: Սա՝ իր հերթին, բայց հիմա մտորելու համար եւս մի առիթ տանք. նույն խեթական արձանագրություններում գործածվող գաղափարագրերից մեկն ընթերցվում է «MU EN» եւ նշանակում է թռչուն24: Մուշեղին ո՞րն է մոտ՝ Մուրսիլի՞սը, թե՞ Մուշենը: Առավել եւս՝ եթե նկատի ունենանք, որ Մուրսիլիս անունը հային ոչինչ չի ասում, իսկ Թռչուն եւ Թռչնակ անձնանունները նա դեռ պահպանում է25:
Թողնենք սակայն այս անպտղաբեր աշխատանքը եւ առանց երկբայության հանուրին հայտնենք, որ չկա այնպիսի խեթական անուն, որն այսօր համարենք Մամիկոնյանների շնորհիվ պահպանված26: Իսկ ինչ վերաբերում է Քեշիշյանի համառ հաստատումներին, թե՝ «Մամիկոնյանների տոհմական անձնանունների մեջ չկան այնպիսիները, որոնք կարող էին ճենական ծագում ունենալ»27, ապա դրանց վերաբերյալ նկատառում կհայտնենք մի փոքր անց՝ խեթական մեկ ուրիշ «զորավոր կռվանի» կապակցությամբ: Մինչ այդ՝ եթե չենք մտապահել, ապա հիշեցնենք, որ մեր այս հեղինակների սեւեռումն է համոզել բոլորին, իբր «Մամիկոնյաններն ունեն տեղական, հայկական ծագում եւ նրանց ծագման ավանդությունը չի համապատասխանում իրականությանը»28: Տարօրինակն այն է սակայն, որ նրանք նման անվերապահ կարծիքը հիմնավորելու համար ոչ թե ազգային պատմության քառուղիներում են փաստարկներ որոնում, այլ հայկական (ընդհուպ՝ նախահայկական) արեալին հարեւան քաղաքակրթությունների մեջ են ինչ-որ հիշատակներ փնտրում: Եվ գտնում են: Ափսոս միայն, որ դրանք արժեքավոր են լոկ իրենց համար: Ծանոթանանք այդ կարգի մի գյուտի հետ, որ կատարել է Խ. Բալեկջյանն Ամերիկայում, իսկ Ա. Քեշիշյանը յուր ընկերներով տարածում է Հայաստանում29: Խոսքը խեթական արձանագրություններում հանդիպող «amumikuni» բառի մասին է, որն ըստ գերմանացի խեթագետների՝ խուռիերեն նշանակում է զինվորական կամ կրոնական բարձր պաշտոն//բարձրաստիճան անձ:
Խ. Բալեկջյանին այդ բառը հանդիպել է խեթագիտական մի աշխատության էջերում30 (այլ ոչ թե արձանագրություններում), ընդ որում՝ ինքը դրա հեղինակային ընթերցումը չունի: Բառի բացատրությունը նույնպես իրենը չէ, այլ միայն հետեւություններն են սեփական: Փաստորեն, Մամիկոնյանների ծագման «նոր տեսության» գիտական հիմնավորումը հիմքից թույլ է: Հետեւաբար՝ հիշյալ հոդվածը պետք է դիտարկել ոչ որպես գիտական ուսումնասիրություն, այլ որպես մերձգիտական, լավագույն դեպքում՝ գիտահանրամատչելի հրապարակում: Այդուհանդերձ, ճիշտ չէ այն անտեսելը, քանզի ոմանց համար, ինչպես նշեցինք, դա ոչ թե ճշմարտանման, այլ ճշմարտացի պատմություն է դարձել, մատնանշվում է ու մեջբերվում: Բալեկջյանի նախատրամադրվածությամբ, հենց «amumikuni» բառն է այն բանալին, որով բացատրվում է Մամիկոնյանների թե՛ տոհմանունը, թե՛ ծագումը, եւ թե՛ զբաղեցրած դիրքը: Նա՝ ելնելով amumikuni եւ Մամիկոնյան բառերի արտասանական որոշ նմանությունից, ինչպես նաեւ բառիմաստի ու Մամիկոնյանների զբաղեցրած պաշտոնը զուգորդելով՝ անհերքելի է համարում այն փաստը, որ Խեթական թագավորությունում Մամիկոնյանների նախնիներն են եղել գլխավոր զորահրամանատարները, որ Մամիկոնյան ազգանունն առաջացել է պաշտոնի անվանումից եւ, վերջապես, Մամիկոնյանները բնիկ են31: Վարկածին հավաստիություն հաղորդելու համար Բալեկջյանը նկատում է, որ երկու բառերի առաջին երկու հնչյունները նույնն են, պարզապես խեթական տերմինի մեջ դրանք կազմում են փակ վանկ՝ am, իսկ հայկական ազգանվան մեջ բաց վանկ՝ ma32: Սակայն Ա. Քեշիշյանը յուրովի ըմբռնելով Խ. Բալեկջյանի անգլերենը՝ հղում է կատարում վերոբերյալ հատվածի վրա բոլորովին այլ հետեւություն անելով, թե՝ նրա կարծիքով «amumikuni եւ Մամիկոն բառերի միջեւ համապատասխանությունն առավել ակնհայտ է դառնում, երբ հաշվի ենք առնում, որ փակ վանկային am հիմքը կարող է փոխվել բաց վանկային ma հիմքի»33:
Մեր ավանդապատումները շարքից – Լոռու մարզ… Հայկական խոհանոց – Գարնանային աղցան… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Մեր ավանդապատումները – Լոռի
Կարծախ – գտնվում է Լոռու Թեղուտ գյուղի հանդամասում: Սրա մոտ առաջ գյուղ է եղել: Տարին երաշտ է լինում, եւ գյուղացիք ստիպված ծախում են իրենց անասունները: Աղքատ այրին իր միակ կովը տալիս է որդուն եւ ասում է. «Բալա ջան, տա՛ր, ծախի»: Դրանից հետո սարի անունը դնում են Տարծախ, որը բերնեբերան դառնում է Կարծախ:
Քարացած վիշապներ – Մի անգամ, երբ Օհան Օձնեցին պատարագ էր անում վանքում, դրսից ֆշշոց է լսում: Նա իր յոթ սարկավագներից մեկին ուղարկում է, որ իմանա, թե ինչ ձայն է: Սարկավագը գնում է եւ չի վերադառնում: Օձնեցին երկրորդ, ապա երրորդ, չորրորդ, վերջապես յոթերորդ սարկավագին է ուղարկում: Երբ ոչ մեկը չի վերադառնում, նա առանց զգեստը փոխելու դուրս է գալիս վանքից տեսնում է երկու ահագին մեծ օձ եւ մի կին գութանին հաց տանելիս: Կռահելով, որ այդ օձերն են կլանել իր սարկավագներին, եւ բարկանալով, որ գութանին հաց տանող պառավը իրեն իմաց չի տվել դրա մասին, Օձնեցին ասում է. «Վիժեցեք սարկավագներիս եւ բոլորդ էլ քար դարձեք»: Իսկույն օձերը վիժում են յոթ սարկավագներին, սակայն մեռած, եւ իրենք էլ քար են դառնում: Քար է դառնում նաեւ պառավ կինը:
Արդվի – ասում են՝ այս գյուղի անունը առաջ Մելիք-գյուղ է եղել:
Մի զրպարտության համար Հովան Օձնեցին ծննդավայրից ելնելով գալիս է այստեղ, ուր եւ իր համար ճգնարան ու եկեղեցի է շինում: Օձունից հեռանալիս նա անիծել է այն եւ Մելիք գյուղը գալով՝ անվանել է Առտվի, այսինքն՝ Մելիքն առա եւ Օձունը տվի: Առտվին բերնեբերան դարձել է Արդվի:
Կարմիր վանք – գտնվում է Լոռու Արդվիից դեպի արեւելք:
Լեզգիները կոտորում են այս վանքում ապաստան գտած գյուղացիներից շատերին: Նրանց արյունը առվի նման դուրս է հոսում վանքի միջից եւ ներկում շրջապատը: Դրա համար էլ վանքը ստանում է Կարմիր վանք անունը:
Շարունակելի
Կազմեց Գարիկ Ավետիսյանը
* * *
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Գարնանային աղցան
Բաղադրությունը – Հազարի տերեւներ – 100 գ, կարմիր բողկ – 100 գ, կանաչ սոխ – 30 գ, վարունգ- 100 գ, լոլիկ – 100 գ, նանայի տերեւներ – 3-4 ճյուղ, ծաղկակաղամբ (բրոկոլի) – 100 գ, զեյթունի բուսայուղ – 50 գ, կիտրոն – 1 հատ, ընկույզ կամ կաղին, սպիտակ պղպեղ, աղ:
Շաբաթվա մարզական հեւքից.- Հայկական մարզաշխարհի լուրեր… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ…
Շաբաթվա մարզական հեւքից.- Մարզաշխարհ
Նախարար Յուրի Վարդանյանը հերքում է
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որի, իբր, նախարարությանը սպորտդպրոցներից ամսական գումարներ են փոխանցվում (որը նախարարության կողմից պաշտոնապես հերքվել եւ հերքվում է) եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարար Յուրի Վարդանյանն այդ օրերին գտնվում էր հանրապետությունից դուրս ու նոր է ծանոթանում լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներին, ցանկանում ենք հայտնել նախարարի կարծիքը նմանատիպ հարցերի վերաբերյալ:
Յուրի Վարդանյան. «Հարգելի լրագրողներ, եթե ձեզ ահազանգում են, կամ որեւէ տեղ լսում կամ տեղեկանում եք դրամահավաքի, կաշառքի կամ նմանատիպ այլ դեպքերի մասին՝ կապված ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության եւ նրա ենթակայությամբ գործող կառույցների հետ, իմ հորդորն է՝ անցկացրե՛ք լրագրողական հետաքննություն, դիմե՛ք իրավապահ մարմիններին, ինքներդ հետեւողական եղե՛ք բացահայտելու եւ պարզաբանելու ցանկացած անօրինություն: Եթե ունեք «աղբյուր», ճշտե՜ք, արդյոք ձեր «աղբյուրը» ձեզ եւ մեզ չի ցանկանում գցել թյուրիմացության մեջ, թույլ մի՛ տվեք, որ այդ «աղբյուրները» փորձեն վարկաբեկել մարդկանց ձեր միջոցով: Մի՛ շտապեք թղթին հանձնել ամեն կեղծիք՝ թեկուզ հերքված»:
Նախարարությունն էլ իր հերթին պատրաստ է աջակցել եւ համագործակցել ցանկացած լրատվամիջոցի հետ՝ հանրությանը հավաստի տեղեկություններ տրամադրելու գործում (ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Չիթչյան, հեռ. 010546933):
Արեգ Հովհաննիսյանի ելույթը բարձր գնահատվեց
Լոզանում անցկացվեց հակադոպինգային համաշխարհային գործակալության (ՀՀԳ) ամենամյա հերթական համաժողովը:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, 38 երկրների պատվիրակների թվում էր Հայաստանի հակադոպինգային կազմակերպության ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանը: Համաժողովին ներկա էին նաեւ տարբեր մարզաձեւերի 18 միջազգային ֆեդերացիաների հակադոպինգային բաժնի ղեկավարներ:
Հիմնական թեման նոր օրենսգրքում կատարված 8 խոշոր փոփոխությունների պարզաբանումն էր, մասնավորապես` արգելված նյութերի բացասական հետևանքները բացառելու ուսուցման կառուցման կարգը: Կարեւոր է նաեւ հետաքննության նոր հասկացությունը: Իմաստն այն է, որ արգելված նյութերի ընդունման որեւէ դեպքի ցանկացած ականատես կարող է անմիջապես տեղյակ պահել համապատասխան թեժ գծին: Նման դեպքեր արդեն գրանցվել են: Այդպես են որակազրկվել հեծանվորդներ ամերիկացի Արմսթրոնգը, դանիացի Ռասմուսենը, տարբեր մարզաձեւեր ներկայացնող 5 չինացիներ եւ այլն:
Կան նյութեր, որոնք հնարավոր չէ հայտնաբերել մարզիկի օրգանիզմում: Արդեն 12 տարի է, որ մարզիկներն օգտագործում են «Աճի հորմոն» անվանումով նյութը, որի հայտնաբերման եղանակն առայժմ անհայտ է: Ավելին` Լոս Անջելեսի հակադոպինգային լաբորատորիայի ղեկավարն ասաց, որ առաջիկա 6 տարում դժվար թե հնարավոր լինի հայտնաբերել նշված հորմոնի առկայությունը օրգանիզմում: Կարեւոր է, որ փորձանմուշների համար տրամադրվող գումարներն ամբողջովին ճիշտ ծառայեն նպատակին, եւ բացառվեն անհիմն ծախսերը:
Համաժողովում բարձր գնահատվեց Արեգ Հովհաննիսյանի ելույթը, մեզանում կատարված աշխատանքները: Սակայն ներկաները զարմացան, որ մեր երկրի առաջնություններում դոպինգ ստուգում չի կատարվում: Համաշխարհային գործակալության ղեկավարները շեշտեցին, որ գլխավորապես այդ պատճառով են միջազգային մրցաշարերում որակազրկվում Հայաստանի որոշ մարզիկներ: Էլ չենք ասում, որ ստուգումներ չկատարելու պատճառով արժանիների փոխարեն երբեմն միջազգային մրցումների են գործուղվում դոպինգ օգտագործած, ավելի թույլ պատրաստականությամբ մարզիկներ: Այս հարցով պետք է մտահոգվեն մեր երկրի կառավարության ու պետական մարզակառույցների ղեկավարները, ինչի մասին խոսվեց համաժողովում:
Առաջիկայում ստեղծվելու են լրացուցիչ լաբորատորիաներ, որոնք դեռեւս չեն հավատարմագրվել ՀՀԳ-ին, բայց իրավունք կստանան իրականացնել մարզիկների` միայն արյան փորձանմուշների ստուգում: Առաջիններից կլինեն Բուլղարիայում եւ Ճապոնիայում ստեղծվելիք լաբորատորիաները: Պետք է նշել, որ 2014թ. Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը ստուգման կենթարկի մեր երկրի ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբիշներին: Գործընթացը ֆինանսավորելու է մարզաձեւի միջազգային ֆեդերացիան` ՖԻԼԱ-ն:
Թուրք ֆուտբոլիստը եւս միացավ #SaveKessab-ին
Սիրիայի հայաբնակ Քեսսաբի խնդիրը ոչ միայն հայերիս է ոտքի հանել, այլեւ շատ օտարազգիների: Համացանցում նաեւ մարզիկներն են բարձրացրել իրենց բողոքի ալիքը: Մեր հայտնի մարզիկներն ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ այլ երկրներից միացել են այդ պայքարին: #SaveKessab հեշթեգն ամենատարածվածն է համացանցի հայկական հատվածում:
Ոճրագործությունը կանխելուն ուղղված նկարները, կոչերը ողողել են ինտերնետը… Այդ ալիքին է միացել նաեւ Դորտմունդի «Բորուսիա»-ի թուրք ֆուտբոլիստ Նուրի Շահինը, ով լավ հարաբերություններ ունի իր ակումբակից եւ մեր հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի հետ:
Ձյունը կիսատ թողեց ֆուտբոլային մրցափուլը


