Daily Archives: April 7, 2014

Շնորհավո՛ր տոնդ հայուհի – հայ մայր, կին, քույր եւ դուստր, որ արարչածին եք ու աստվածազարմ…

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայ մայրերին, կանանց, քույրերին եւ աղջիկներին՝ պետականորեն ընդունված՝ մայրության ու գեղեցկության մեկամսյակի (մարտի 8 – ապրիլի 7) կապակցությամբ:

Ավարտվեց պաշտոնական տոնի մեկամսյակը, սակայն հայ տղամարդու համար տարվա յուրաքանչյուր օրը եղե՛լ ու մնու՛մ է մայրության, ընտանիքի ու կնոջ կամ հարազատ քրոջ փառաբանման ու նվիրական սիրո օր: Հայ ընտանիքի սյունն է հայ մայրը, ով ոչ միայն կինն է ու տիեզերական կեսն իր ամուսնու, այլեւ՝ օջախի ծուխն ու ցեղի շարունակականության պահպանման երաշխավորն է…

Հայ իգական սեռը ի բնե հավասար, որպես (հոգե-մարմնական) ԿԵՍ է արարվել Հայ արական սեռին, եւ ԱրԷգԱկ-ի (Ար-ական ու Իգ(Էգ)-ական Ակունքի) ծինաբանական ընթացքը հայ տեսակի ու հավատի մեջ ամրագրված է հենց արարչության սկզբից… Հայ տեսակն ունի եւ՛ Աստվածներ եւ՛ Աստվածուհիներ…

Հայուհին պե՛տք է դառնա ինչպես իր ընտանիքիօջախի ամուր սյունը, այնպես էլ բոլորիս տան՝ մեծ տան՝ Հայոց Հայրենիքի հաստատուն հենասյունը:  «Մայրերի ափերի մեջ պիտի փնտրել ազգի փրկությունը»,- ասել է Աստվածամարդ Նժդեհը, եւ հայ մայրն ի՛ր նվիրումով ու պտղաբերությամբ, հայ կինն ի՛ր սիրով ու աշխատասիրությամբ շարունակում են ազգի շառավիղը:

Continue reading