Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Փաշինյանը Սառնաղբյուր բնակավայրում էր (տեսանյութ)
- Փաշինյանը Մարալիկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ (տեսանյութ)
- Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար
- Ախալքալաք–Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանի համար. Փաշինյան
- Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով
- Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
- «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
- Նիկոլ Փաշինյանը Ավանում (տեսանյութ)
- «Եկել է Մարկոս Գրիգորյանին գնահատելու ժամանակաշրջանը»
Daily Archives: April 25, 2014
Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է – Հայոց արյունն ու հայրենիքը շահարկման ենթակա չեն,- ասում են հայ արիականներն ու ազգայնականները…
Բոլո՛րն են պատասխան տալու՝ ծրագրողները, կազմակերպիչներն ու ցեղասպանները, իրենց շահը փնտրողներն ու լուռ հետեւողները, այսօր էլ այդ իրողությունը մերժողներն ու լռողները…
Ապրիլի 24-ին Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեցին 1915-1923թթ. Հայոց Մեծ Եղեռնի (Ցեղասպանության) ավելի քան 3,5 մլն. զոհերի հիշատակին:
Երթին խմբերով մասնակցեցին նաեւ ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի եւ «Ոգու պահապաններ» ուսանողական ու երիտասարդական կազմակերպության անդամները, ովքեր ՀԱՄ ղեկավարների հետ այցելեցին նաեւ Եռաբլուր՝ փառաբանելու հայի անկախության ու ազատության համար նահատակված ազատամարտիկներին: Այդ պահին հայ արի քրմերը Վահագն Աստծո արձանի մոտ հիշատակի ու վրեժի ծիսակարգ անցկացրեցին, եւ Հայոց ռազմի ու զորության Աստծուց վրիժառության եւ թշնամուն պատժելու սատարում ու զորություն հայցեցին՝ հանուն միլիոնավոր նահատակների եւ մեր հայրենատիրության:
Հայ արիներն ու ազգայնականները ինչպես Ծիծեռնակաբերդում, այնպես էլ Եռաբլուրում վերստին երդվեցին՝ պայքարել ու ձգտել Հայ Դատի վերջնական հաղթանակին՝ հասնելով Հայոց Հայրենիքի վերատիրմանը-վերամիավորմանը Հայկական լեռնաշխարհում, ապահովելով հայության Հողահավաքն ու Ազգահավաքը Հայի Արարչատուր Բնօրրանում…
Արդար վրե՛ժն է պատասխանը անմեղ զոհերի արյան: Հայոց Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումն ու դատապարտումը պարտադիր պիտի ներառի մեր հողային պահանջատիրությունը եւ բոլոր տեսակի վնասների փոխհատուցումը: Նախ՝ կլուծվի հայի հողային պահանջատիրության հարցը, հետո նոր միայն բոլոր վնասների փոխհատուցման խնդիրը կդրվի:
Նույն թուրքն է՝ ինչ 100 տարի առաջ – Պետք չէ Հայաստանին համբերության համար գնահատել (այն էլ՝ անիմաստ ու ձեւական), իսկ հայ-թուրքական արձանագրությունները պետք է չեղյալ համարվեն…
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը՝ մասնավորապես նշելով. «Նախկին պետքարտուղար Քլինթոնը շատ ակտիվ դերակատարում է ունեցել հայ-թուրքական արձանագրությունների, բանակցության եւ ստորագրման խիզախ որոշման հարցում: Այդ արձանագրություններում որեւէ նախապայմաններ չկան Հայաստանի, Թուրքիայի կամ որեւէ երրորդ երկրի հետ կապված, եւ մենք շարունակում ենք հորդորել, որ երկրները վավերացնեն արձանագրություններն առանց նախապայմանների: Մենք հարգում ենք Երեւանին, որ աձանագրությունները դեռ պահպանվում են խորհրդարանում ու հետ կանչված չեն: Երեւանի համբերությունը գնահատվում է, 4 տարի է անցել, բայց Հայաստանի խորհրդարանը դեռ պահպանում է այդ արձանագրությունները: Մեկ նկատառում ունեմ: Պետքարտուղար Քերիի աշխատանքի ընթացքում հասկացել եմ, որ «ստատուս քվոյի» դրությունը նրան չի գոհացնում, եւ նա հավատացած է, որ ոչ մի հակամարտություն այնքան բարդ չէ, որ հնարավոր չլինի լուծում գտնել: Նա անձամբ զբաղվում է արտաքին քաղաքականության 2 ամենակարեւոր հարցերով՝ Իրանի միջուկային ծրագրի ու Միջին արեւելքի խաղաղության գործընթացի ու պաղեստինյան ճգնաժամի խնդիրներով: Տարածաշրջանային մյուս խնդիրները, հակամարտությունները նա նույնպես կարեւորում է, եւ մենք ձգտում ու կողմերին հորդորում ենք, որ այդ ուղղությամբ աշխատեն, այս պարագայում՝ Հայաստանի, Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ու դրա հետ առնչություն չունեցող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, որն իրականանում է ԵԱՀԿ ՄԽ միջոցով: Քերիի հրահանգով փորձում ենք կողմերին տանել խնդիրների կարգավորման»:
Բայց բոլորովին նկատելի չէ, թե ինչպես է գնահատվում Հայաստանի 4 տարվա համբերությունը, երբ ԱՄՆ–ի ՆԱՏՕ–ական դաշնակից Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, հայ–թուրքական հարաբերություններն ի սկզբանե դարձրել է հայ–թուրք–ադրբեջանական եւ Արցախին է սպառնում նաեւ, վերջերս էլ Քեսաբում ցույց տվեց, որ ամեն պահի կշարունակի 100 տարի առաջ սկսած Հայոց Ցեղասպանությունը… Այսպե՞ս են գնահատում Թուրքիայի դաշնակիցները Հայաստանին:
Փոխհատուցումը նախեւառաջ հայրենատիրությունն է – Առանց փոխհատուցման՝ ցեղասպանության կանխարգելման մասին խոսելն ավելորդ է… Հարց, որ պետք է վերաձեւակերպվի…
Փոխհատուցումը նախեւառաջ հայրենատիրությունն է
ՄԱԿ-ում տեղի է ունեցել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ գիտաժողով: Բանախոսներն անդրադարձել են նաեւ ներկայումս թուրքական հասարակության շրջանում Հայոց Ցեղասպանության հետ կապված քննարկումներին, ընդգծել են այդ առնչությամբ Թուրքիայում իրազեկվածության մակարդակի բարձրացման կարեւորությունը:
Սակայն, ինչպես միշտ, հստակ գնահատական չի տրվել Հայոց Ցեղասպանությանը եւ 100-ամյա հետեւանքների վերացմանը:
Իսկ առանց դատապարտման եւ փոխհատուցման՝ ցեղասպանության կանխարգելման մասին խոսելն ավելորդ է: «Queens Chronicle»-ն անդրադարձել է Հայոց Ցեղասպանությունը վերապրածների վկայություններին եւ «Տխրությունը մնում է հայերի համար» վերնագրով հոդված է տպագրել: Նշվել է, որ Ցեղասպանությունը վերապրածներն անհետանում են, բայց դրա ուղղակի ազդեցությունը փոխանցվում է հաջորդ սերնդին: Ցավոք, մեկը մյուսի հետեւից մահանում են անմարդկային սպանդի ականատեսները: Առանց այն էլ այսօր հնարավոր չէ ավելի քան 1,5 մլն. ցեղասպանված հայի գործերը կազմել փաստացի, քանի որ դրանք ոչնչացվել են թուրքական արխիվներում, իսկ հայերի անվանական հաշվարկ կարող էր պահպանվել միայն օսմանյան արխիվներում:
Ըստ «Queens Chronicle»-ի, 99 տարեկան Ազնիվ Կիրակոսյանի ցավն արդեն 95 տարիներ ուղեկցում է նրան. «Իմ կյանքը դաժան է եղել: Երբ մտածոււմ եմ այդ մասին, լացս գալիս է»: Նա հիշում եւ լացում է 4 տարեկանում ունեցած փորձությունների համար, երբ հիշում է, թե ինչպես էր այլ կանանց ու երեխաների հետ քայլում սիրիական անապատներով, իսկ այնտեղ նրանցից շատերը թուրքերի կողմից հոշոտվում էին: Ականատես է եղել, թե ինչպես է անապատում մայրը ծննդաբերել, սակայն ոչ միայն երեխան չի ապրել, այլեւ ամիսներ անց մայրն է մահացել:
104-ամյա Փիրուզ Գալուստյանն էլ նշում է, որ որոշ մանրամասներ տասնամյակների ընթացքում նրա հիշողությունից ջնջվել են, սակայն զգացմունքները վառ են մնում. «Թուրքերը շատ վնասներ են տվել, նրանք խլել են մեր տները: Մենք կենդանիների նման ենք ապրել: Ես ատում եմ նրանց»:
Հայոց Ցեղասպանությունը վերապրած սերունդն անհետանում է, սակայն հաջորդող վերապրողները դա չեն մոռանա…
Անկարան լավ հասկանում է, որ դժվար է լինելու հետզհետե դիմակայել Հայոց Ցեղասպանության ճանաչմանը եւ փորձում է իր մի քանի մտավորականների միջոցով հասկացնել տալ, որ պատրաստ է ներողություն խնդրել, եթե դրանով հարցը կփակվի…
Հայաստանը հայի հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ հայկական ազգային պետություն է – Հայաստանի Ազգային Սահմանադրություն (ՀԱՄ նախագիծ – 2-րդ մաս)
(Ազգայնական նախագիծ (Հայաստանի Ազգային Պետություն). Հայ Արիական Միաբանություն, Երեւան-2014թ.)
Սկիզբը՝թիվ 13-ում
Գլուխ 6 – Օրենսդիր Ժողովը (ՕԺ)
Հոդված 64. Օրենսդիր ժողովի լիազորություններն ամրագրված են Ազգային Սահմանադրությամբ: Օրենսդիր ժողովը գործում է համաձայն օրենքի ուժ ունեցող իր կանոնադրության եւ աշխատակարգի: Օրենսդիր ժողովն ընդունում է օրենքներ եւ որոշումներ. օրենքները հաստատում է Հայաստանի Նախագահը, որոշումները՝ Օրենսդիր Ժողովի Նախագահը:
Հոդված 65. Օրենսդիր ժողովն ունի 125 պատգամավոր, որոնցից 100-ն ընտրվում են համամասնական, 25-ը՝ մեծամասնական ընտրակարգով: Օրենսդիր ժողովի գործունեության ժամկետը 5 տարի է. լիազորություններն ավարտվում են նորընտիր Օրենսդիր ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը, նիստի ժամանակ՝ լիազորությունների փոխանցման արարողությամբ:
Օրենսդիր Ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է գործող Օրենսդիր Ժողովի լիազորությունների ավարտին նախորդող վաթսուն օրվա ընթացքում:
Օրենսդիր Ժողովի ընտրությունը կատարվում է ընտրական օրենքի համաձայն: Ընտրությունը նշանակվում է Ազգային անվտանգության խորհրդի հրամանագրով:
Նորընտիր Օրենսդիր Ժողովի 1-ին նստաշրջանը գումարվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-րդի ընտրությունից հետո՝ երկրորդ չորեքշաբթի օրը:
Մինչեւ Օրենսդիր Ժողովի Նախագահի ընտրությունը նիստերը վարում է ամենաշատ քվե ստացած պատգամավորը (մեկից ավելի հավասար քանակի քվե ստացածների առկայության դեպքում անցկացվում է վիճակահանություն):
Հոդված 66. Օրենսդիր Ժողովի գործունեությունը չի կարող դադարեցվել՝ ընտրությունից հետո 1 տարվա ընթացքում, լիազորությունների ավարտից առաջ՝ 6 ամսվա ընթացքում, ռազմական դրության ժամանակ, սահմանադրական կարգին սպառնացող վտանգի առկայությամբ, Երկրի Նախագահի պաշտոնանկության հարուցված հարցի դեպքում:
Օրենսդիր Ժողովի գործունեությունը կարող է դադարեցվել Ազգային Սահմանադրությամբ նախատեսված կարգով: Սահմանադրության անփոփոխելի հոդվածներին հակասող օրենք ընդունելու դեպքում Օրենսդիր Ժողովը լուծարելու պահանջ է դրվում. լուծարելու որոշման հիմքերի հիմնավոր կամ անհիմն լինելու եզրակացությունը տալիս է Սահմանադրական դատարանը, որոշումը կայացնում է Ազգային անվտանգության խորհուրդը:
Հոդված 67. Պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, ընտրվելու իրավունք ունեցող, վերջին 10 տարում Հայաստանում մշտապես բնակվող եւ Հայաստանի քաղաքացիություն ունեցող յուրաքանչյուր ոք:
Պատգամավորն իրավունք չունի զբաղեցնել պետական այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ. թույլատրվում է պատգամավորական գործունեության հետ համատեղել գիտական, մանկավարժական, ստեղծագործական բնույթի աշխատանք:
Պատգամավորի գործունեության երաշխիքները սահմանվում են օրենքով:
Հոդված 68. Պատգամավորի մանդատը հրամայական է. որոշումներ կայացնելիս պատգամավորը պարտավոր է առաջնորդվել իրեն առաջադրած քաղաքական ուժի կամ իր ընտրողների դիրքորոշմամբ: Պատգամավորի լիազորությունների դադարեցման հիմք է քաղաքական ուժի կամ ընտրողների բացարկը:
Հոդված 69. Պատգամավորն անձեռնմխելի է. նրան հետապնդել, պատասխանատվության ենթարկել իր կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Օրենսդիր Ժողովում հայտնած կարծիքի համար՝ արգելվում է: Չի կարելի պատգամավորին կալանավորել, նրա դեմ վարչական կամ քրեական վարույթ հարուցել առանց Օրենսդիր Ժողովի համաձայնության:
Հոդված 70. Պատգամավորի լիազորությունները դադարում են Օրենսդիր Ժողովի գործունեության ժամկետն ավարտվելու, Օենսդիր Ժողովը լուծարելու, Ազգային Սահմանադրության 67 հոդվածի պահանջների խախտում հայտնաբերելու, Հայաստանի քաղաքացիությունը կորցնելու, ազատազրկման դատապարտվելու, անգործունակ ճանաչվելու, հրաժարականի եւ ընտրողների բացարկի դեպքերում:
Պատգամավորի լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում է Օրենսդիր Ժողովի օրենք-կանոնադրությամբ:
Մեր ավանդապատումները. Տավուշ – …Սկսում է սուգ անել հայրը՝ ընկնելով որդու դիակի վրա եւ այդ օրվանից տեղի անունը մնում է Դիլիջան (տեղանուններ ունենք անիմաստ, անգամ՝ հակահայ, որ անհրաժեշտ է փոխել՝ պատմականացնել՝ եւ ամբո՛ղջ Հայաստանում)…
Մեր ավանդապատումները շարքից՝ Տավուշի մարզ
Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-13-ում
Դիլիջան – Ասում են, թե հայրը իր Դիլի անունով որդու հետ գործով քաղաք է գնում: Ճանապարհին, անտառների միջով անցնելիս, որդին կորում է: Հայրն սկսում է աջ ու ձախ որոնել նրան, բայց անօգուտ: «Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն» կանչելով ման է գալիս անտառներում: Հանկարծ բացատում նա գտնում է որդու դիակը՝ գայլերից հոշոտված:
«Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն» սկսում է սուգ անել հայրը՝ ընկնելով որդու դիակի վրա: Եվ այդ օրվանից տեղի անունը մնում է Դիլիջան:
Գոշ – Գտնվում է Դիլիջանից ոչ հեռու: Մխիթար Գոշը եղել է այս գյուղից: Մի անգամ նա երազ է տեսնում, երազում Աստված նրան ասում է. Մխիթա՜ր, յոթ տարի հացի առատություն է լինելու, յոթ տարի էլ չորային: Առատության տարիներին պաշար հավաքի, սովի ժամանակ ժողովուրդը նեղություն չքաշի: Գոշը մեծ-մեծ ամբարներ է շինել տալիս, վանքի հարստությունով հացի էժան տարին ցորեն է առնում, լցնում ամբարները: Երբ սովը ընկնում է ժողովրդի մեջ, նա մի գուշ փայտե կլոր աման է շինել տալիս եւ դրանով ցորեն բաժանում մարդկանց: Դրանից հետո նրա անունը մնում է Գուշ Մխիթար: Երբ Մխիթարը մեռնում է՝ գյուղը նրա անունով կոչում են Գոշ կամ Գոշի գյուղ:
Շարխաչ – Գոշավանքից հյուսիս-արեւմուտք է: Գյուղի գերեզմանատան մեջտեղը կա մի բարձր ժայռ, որի վրա շարքով շինված են 26 հատ մեծ ու փոքր խաչեր: Ասում են, թե գյուղն իր անունը ստացել է խաչերի այդ շարքից:
Բարանա – Ժամանակին Ապարանից այստեղ գալով բնակություն են հաստատում մի քանի հայ ընտանիք: Մոտակա գյուղերի բնակիչները նորեկներից հարցնում են. «Էդ որտեղի՞ց եք եկել»: Նրանք էլ ասում են՝ Աբարանա: Դրանից հետո գյուղի անունը մնում է Բարանա:
Առանց գրաքննության՝ պատասխանի իրավունքով – Նորից Մամիկոնյանների մասին… Խնդիրներ ունենք պատմությունից, որ վերջնական լուծման ու համաձայնեցման կարիք ունեն…
Ընդհանրապես մշակութային երկխոսությունը զարգացումների գլխավոր պայմաններից մեկն է նաեւ ներհայկական դաշտում: Այն անհրաժեշտ պայման է նոր տեսակետներ հաստատելու համար, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում «Լուսանցք»-ի խմբագրությանը:
Հասկանալի է, որ մշակույթում շատ են չպարզաբանված «պատմական հարցերը», այդ հարցերի թվին են պատկանում նաեւ Մամիկոնյանների ծագումնաբանության, էթնիկական պատկանելության խնդիրները եւ հարակից այլ հարցերը: Այս ուղղությամբ մշտապես մոտեցումները լինելու են տարբեր եւ, հետեւաբար, կարեւորը խնդրի եւ հարակից հարցերի առավելագույն մեկնաբանումն է եւ հիմնավորումը՝ հենվելով այս պահին արդեն հայտնի տեղեկությունների եւ նյութերի վրա: Մամիկոնյանների խնդրո հետ կապված իր հայտը ներկայացրեց նաեւ Համլետ Դավթյանը, ով փորձ կատարեց ընդհանրացնել ոչ միայն տարբեր հեղինակների կողմից կատարված քննախուզությունները, այլեւ փորձ կատարեց տալ գնահատական: Վերջինս, իմ կարծիքով, անշնորհակալ գործ է: Հույս ունեմ, որ ապագայում Հ. Դավթյանը կմնա նյութի վերլուծությունների շրջանակներում:
Հիմա՝ ըստ էության: Մամիկոնյանների խնդիրը բազում շերտեր ունի, որոնք իրոք անհրաժեշտ է հնարավորինս մեկնաբանել, որն էլ ես իրականացրել եմ: Հիմա չեմ անդրադառնում նորից իմ քննախուզությանը, այլ մեկ անգամ եւս ներկայացնեմ իմ ելակետը: Իմ մոտեցմամբ՝ հայոց պետականաստեղծ տոհմերի ծագումնաբանությունը ուսումնասիրելու համար, տվյալ դեպքում, Մամիկոնյանների խնդրո հետ կապված հիմքային է տոհմի ազգանունը: Որպես կանոն, մեր մշակույթի մեջ տոհմերը ներկայանում են ազգանունով: Մամիկոնյանների տոհմը, որպես հավաքականություն, մենք ընկալում ենք միայն նշված ազգանունի ներքո՝ երկրորդական համարելով տոհմի ներկայացուցիչների անունները:
Դրույթային եմ համարել «Ճան» եւ «Ճենաց աշխարհ» Խորենացու առաջադրած եզրույթը, Խաղկտիք անունը (հարկ չեմ համարել անդրադառնալ Խաղտիք Կո/տայք հարակից տերմիններին), նկատի եմ ունեցել նաեւ Մամգոն եւ Տայք տերմինների փաստը, հաշվի եմ առել «amumikuni» տերմինի ներկայությունը: Օգտվել եմ ճապոնական, կորեական եւ չինական ավանդույթներից, ուսումնասիրել եմ մետաքսի ճանապարհի հետ կապված տեղանունները եւ կատարել եմ իմ եզրակացությունը:
Մամիկոնյանների խնդրո մեջ կարեւորել եմ նրանց քրմական եւ զորահրամանատարական դասի պատկանելությունը, շեշտել եմ նաեւ նրանց կրոնական պատկանելությունը՝ ներկայացնելով որպես Արեւապաշտների:
Նորից անդրադառնանք Մամիկոնյանների խնդրին՝ օգտագործելով այս անգամ Հ. Դավթյանի առաջադրած նյութերը, որպես լրացում իմ կատարած քննախուզության: Նա գրում է. «Եթե ենթադրյալ Մամիկոնյաններն այդքան բարձր դիրք էին գրավում Խեթական կայսրությունում ու խեթերի հետ էլ չէին հեռացել պատմաբեմից, ապա, պիտի որ նրանք անպայման երեւային նաեւ Հայոց պատմության, այսպես կոչված, ուրարտական, այնուհետեւ Երվանդունյաց եւ Արտաշիսյան դարաշրջաններում, այլ ոչ թե ն.թ. III դարում՝ Արշակունիների ժամանակ»: Նշեմ որ, Հ. Դավթյանը ճիշտ չի ընկալում խնդիրը, որեւէ մեկը որեւէ ապացույց չունի այն մասին, որ Մամիկոնյանները հանդիսացել են Խեթական կայսրության զորահրամանատարներ կամ կրոնական առաջնորդներ: Սակայն հարակից տերմինները հուշում են, որ Մամիկոնյանների ծագումը կարող է կապված լինել նաեւ խեթական շրջանի հետ: Հարկ եմ համարում նաեւ (հաշվի առնելով արդեն Պորտասարի 12 հազար տարվա հնավայրի փաստը) ընդհանուր գծերով նորից ներկայացնել տարածաշրջանի կրոնական զարգացումները: Հայտնի է, որ տարածաշրջանի կրոնական հիմնական զարգացումները ներառում են բազում զարգացումներ, որոնք ընդհանրականորեն այսպիսին էին. տոտեմ եւ հրապաշտություն, ապա՝ Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն, հետագայում՝ կրակապաշտություն եւ առաջնորդապաշտություն, ապա՝ կռապաշտություն եւ անձնապաշտություն:
Ցավոտ կետեր – «Madein Armenia»-ն կարո՞ղ է նախանձ շարժել – Ոտքի տեղ անելու հնարավորություններ ունենք… Հայկական տեքստիլ եւ տրիկոտաժի ոլորտը զարգացնելու ամենակարեւոր՝ առաջին քայլը գցված է…
Սկիզբը՝թիվ 12-13-ում
Տեքստիլի եւ տրիկոտաժի ոլորտում ի մի բերելով մեր ծախքային որոշ առավելությունները այլ երկրների համեմատ, բնագավառի վիճահարույց խնդիրները, թույլ եւ ուժեղ կողմերը, վտանգներն ու ռիսկերը՝ կխոսենք այն մասին, թե ինչ հնարավորություններ ունի Հայաստանը միջազգային այս արտադրանքի շուկայում՝ հաշվի առնելով գլոբալ միտումները:
Հագուստի համաշխարհային շուկան աճում է, ընդ որում Ռուսաստանն ամենաարագ աճող շուկաներից է: Հագուստի համաշխարհային արտահանումը վերջին տասնամյակում աճել է միջինում տարեկան 8%-ով, հիմնականում ի հաշիվ զարգացող երկներում կենսամակարդակի աճի: Տրիկոտաժե հագուստի աճի տեմպը ավելի բարձր է եղել, քան ոչ տրիկոտաժե արտադրանքինը: Խոշորագույն արտահանող տարածաշրջանները Ասիան եւ Եվրոպան են՝ ապահովելով արտահանման 90%-ից ավելին: Չինաստանի եւ Հոնկոնգի ցուցանիշը 43% է, Իտալիայինն ու Գերմանիայինը՝ 5% -5.5%, Թուրքիայինը, Հնդկաստանինը, Վիետնամինը՝ 3.3%-3.6%: Սպառման ամենամեծ շուկան Եվրոպան է, որին բաժին է ընկնում համաշխարհային ներմուծման կեսը: ԱՊՀ երկրների ներմուծումը կազմել է ընդհանուր ներմուծման միայն 2.2%-ը, սակայն այն ամենաարագն է աճել (տարեկան 30%): ԱՊՀ ներմուծման 82%-ը Ռուսաստանում է սպառվել: Հագուստի համաշխարհային շուկայում զարգացած երկրների՝ եվրոպական եւ ամերիկյան բրենդերի մեծ մասը հագուստի որոշակի մասի արտադրությունն արտապատվիրում է այլ երկրներում: Սա պայմանավորված է այդ երկրներում արտադրական ցածր ծախսերով: Արտապատվիրումն իրականացվում է մի քանի ձեւաչափով. 1. սեփական արտադրության հիմնում, 2. արտապատվիրման երկրների տեղական արտադրողներին ուղղակի պատվիրում, 3. համագործակցություն մասնագիտացված միջնորդ ընկերությունների հետ, որոնք իրենց անունից իրականցնում են արտապատվիրումը այլ երկրներում:
Արտապատվիրումն իրականցվում է մի քանի զարգացող տարածաշրջաններում, մասնավորապես՝ 1. Արեւելյան Ասիայում (Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Բանգլադեշ, Վիետնամ), 2. Արեւելյան Եվրոպա (Բուլղարիա, Ռումինիա, Լեհաստան), 3. Կենտրոնական Ամերիկա եւ Կարիբյան տարածաշրջան (Մեքսիկա, Հոնդուրաս, Գվատեմալա եւն), 4. Հյուսիսային Աֆրիկա (Թունիս, Մարոկկո, Եգիպտոս եւն): 2011թ. ԵՄ հագուստի ամբողջ ներմուծման շուրջ 60%-ը ապահովել են Իտալիան եւ Գերմանիան, որոնք Եվրոպային մերձակա տարածաշրջաններում հիմնական արտապատվիրող երկրներն են: ԱՄՆ-ն, լինելով հագուստի ամենամեծ ներմուծողը, հագուստի 90%-ը ներմուծում է Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայից ու Ասիայից: Եվրոպական հագուստի բրենդերի կողմից իրենց արտադրանքի արտապատվիրումն այլ երկրներում աճի միտում ունի: Կանխատեսվում է, որ մոտակա 10 տարիներին եվրոպական հագուստի բրենդերի կողմից իրենց արտադրանքի արտապատվիրումն այլ երկրներում կշարունակի աճել:
Հայկական խոհանոց – Հավի կրծքամիս՝սպանախով… Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկականխոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Հավի կրծքամիս՝ սպանախով
Բաղադրությունը – Հավի կրծքամիս – 4-5 հատ, աղ – 1 թեյի գդալ, կիտրոն – 0.5 հատ, շաքարավազ – 1 ճաշի գդալ, ձիթապտղի բուսայուղ – 3 ճաշի գդալ,
Սպանախով միջուկի համար՝ սպանախի տերեւներ – 2 կապ, ընկույզ – 100 գ, սխտոր – 3-4 պճեղ, համեմ – 0.5 կապ
Պատրաստման եղանակը – Աղը, կիտրոնի հյութը, շաքարավազը եւ ձիթապտղի բուսայուղը խառնել եւ ծեծած կրծքամսերը դնել մեջը, թողնել 6 ժամ:
Սպանախի տերեւները լցնել թավայի մեջ, բուսայուղով տապակել: Սպանախին ավելացնել ծեծած ընկույզը, սխտորն ու համեմը: Այս զանգվածը լցնել հավի կրծքամսի մեջ, փայտե ասեղիկներով ամրացնել եւ դնել ջեռոցը: Եփել 30 րոպե 2000-ի տակ: Կրծքամիսը, ջեռոցից հանելուց հետո, մատուցել մածունով: Մածունի մեջ էլ նախապես լցնել սխտոր, աղ, սպիտակ պղպեղ եւ սամիթ՝ ըստ ճաշակի: Անու՛շ լինի:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Օլիմպիական հարյուրամյա խորհուրդները
100 տարի առաջ՝ 1914թ. հունիսին, Փարիզի Սորբոնի համալսարանում տեղի ունեցավ միջազգային օլիմպիական կոմիտեի հերթական կոնգրեսը: Այն նշանավորվեց օլիմպիական դրոշի հաստատումով: Պաստառի սպիտակ գույնը խորհրդանշում է խաղաղություն՝ խաղերի ընթացքում: Դրոշի վրա պատկերված են օլիմպիական 5 օղակները: Կապույտը Եվրոպա աշխարհամասի խորհրդանիշն է, սեւը՝ Աֆրիկայինը, կարմիրը՝ Ամերիկայինը, դեղինը՝ Ասիայինը եւ կանաչը՝ Ավստրալիայինը:
Օլիմպիական դրոշն 1-ին անգամ պետք է ծածանվեր 1916թ. խաղերում, բայց 1-ին աշխարհամարտի պատճառով մարզահանդեսը չկայացավ: Հաջորդ՝ Բելգիայի Անտվերպեն քաղաքում 1920թ. տեղի ունեցած օլիմպիական մարզահանդեսում նպատակն իրականացավ, եւ բացման արարողության ժամանակ հանդիսավորությամբ վեր խոյացավ խաղաղության ու մաքրության խորհրդանիշ օլիմպիական սպիտակ դրոշը:
Հաստատվեց նաեւ օլիմպիական կարգախոսը՝ «Բարձր, արագ, ուժեղ»: Այս բառերի հեղինակը ֆրանսիացի հոգեւորական Անրի Մարտին Դիցոնն է: Իր քոլեջում անցկացրած մարզական միջոցառման ժամանակ է նա հնչեցրել նշված արտահայտությունը, որը չափազանց դուր է եկել Պիեռ դե Կուբերտենին: Եվ նա «Բարձր, արագ, ուժեղ» բառերը համարեց օլիմպիական կարգախոս, որն արտացոլում է աշխարհի բոլոր աթլետների գլխավոր նպատակը:
– 100-ամյա մյուս հոբելյանի նշումն այլ բնույթ ուներ եւ առնչվում էր հայերիս: Արգենտինայի ֆուտբոլի առաջնության ժամանակ մարզական ակումբների ֆուտբոլիստները եւ մարզադաշտերում ներկաները խաղերից առաջ 1 րոպե լռությամբ հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերիհի շատակը:
Արգենտինայում մարզիկը մահացել է պատվո հարթակի վրա


