Daily Archives: June 2, 2014

Այս «առաջադեմ» աշխարհը կայանում է բացառապես մարդկության թերմացքի հաշվին – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի բաց նամակը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին

Իսկ թյուրք-ղազախական լամուկը Զանգեզուրն էր պահանջում Ադրբեջանի համար

Աշխարհում իշխում է բիրտ ուժը, որն իր բնույթի համաձայն ավերիչ է ու կործանարար, սարսափազդու նրանց համար, ովքեր խորքային չեն հասկանում իրողությունը: Դեռ այսպես է, քանզի այդ ուժն ինքնին անդեմ լինելով՝ ծածկվում է բազմադեմ երանգներով: Եվ տրամաբանական է, որ մեկ կենտրոնից ղեկավարվող այդ ուժը մարդկության տարաստեղծ հատվածներում մշտապես փնտրում է խառնածին ու անուղեղ զանգվածների, որոնց կարող է առանց լրացուցիչ խնդիրների ծառայեցնել իր համապարփակեցնող քաղաքականությանը, մարդկային ուղեղների ընդհանրական համահարթեցմանը: Եվ այդ զանգվածներին էլ է կոչել ազգեր, իբր կարեւորելով նրանց, նաեւ տրամադրել է (այդ ուժի վերահսկողության տակ գտնվող) հսկայական կենսատարածքներ, ինչն էլ զանգվածներին կարծել է տալիս, թե դա իրենց շնորհն ու ձեռքբերումն է…

Վստահ եմ, որ Հայաստանի նախագահը նույնպես ծանոթ է այդ մեկաշխարհական ուժին, եւ զգացել է մեկ կենտրոնի բազմաբեւեռային խաղերի խաբուսիկ լինելն ու մամլիչ ծանրությունը: Ուստի՝ ոմանց նման չեմ բացի պարսավանքի ու զազրախոսության տոպրակի բերանը հենց նամակիս նախաբանից, քանզի գիտակցում եմ, թե որքան դժվար է լինել դեռ կայացող պետության ղեկավար եւ պայքարել այդ կենտրոնի բազմախաղ ու ճնշող քաղաքականության դեմ:

Առավել եւս, հայ արիականներն ու համախմբված ազգայնականները միշտ, եւ մեր բոլոր նախագահների օրոք, անկախ քաղաքական հայացքների տարբերությունից, արտաքին քաղաքական հարցերում հայկական շահերը պաշտպանելու գործում սատարել են երկրի իշխանություններին:

Continue reading