Daily Archives: June 22, 2014

Հունիսի 22-ին Հայոց ողջախոհության Նանե Աստվածուհու տոնն է – Աստվածուհուն փառաբանում են Արարչակարգի պահպանման եւ բնության բարիքներով մարդկանց ապահովելու համար…

301-ի հուդա-քրիստոնեության ներխուժումից, հայոց հավատի ու հետեւորդների սպանդից հետո հայ արիները տարիների ընթացքում վերականգնել են Հայ Աստվածներին նվիրված տոներն ու ծեսերը: Արիադավան-հեթանոսական հավատի, տոների ու ծեսերի ավելի քան 20-ամյա վերականգնումից հետո, մի քանի տարի է, որ Հայ Աստվածային համակարգի բոլոր 8 Աստվածներն էլ փառաբանվում են իրենց գործառույթներին համապատասխան, վերականգնվել են Արարչին, Տիեզերակարգին ու Բնակարգին, Հայ Տեսակին (Աստվածներ – Հոգի-Ոգիներ – Մարդիկ) նվիրված եւ այլ տոներ եւս:

Մինչ հայարիական տոնացույցի կազմումը, նշվում էր Հայ 4 Աստվածների՝ ռազմի ու զորության Աստված Վահագնի (միաժամանակ՝ Հայոց Ամանորի), սիրո Աստվածուհի Աստղիկի (Հայոց Վարդավառի), արդարադատության Աստված Միհրի (Հայոց Արդարամտության) ու Մայր Անահիտի (Հայոց Զատիկի) տոները, սակայն տոնացույցը 2012թ.-ից վերականգնեց Հայոց Գերագույն Աստված՝ Աստվածահայր Արայի, ինչպեսեւ հյուրընկալության Աստված Վանատուրի, իմաստության Աստված Տիրի եւ ողջախոհության Աստվածուհի Նանեի տոները:

Հայ արիների հյուրընկալության-լիառատության եւ վարդավառի-սիրո տոների միջեւ նշվում է ողջախոհության Աստվածուհու տոնը եւ արորդիները փառաբանում են Նանե Աստվածուհուն՝ ակնկալելով որ Նա իր ողջախոհությամբ կօգնի նաեւ տարվա հաջորդ կեսն անցկացնել առավել կազմակերպված եւ նպատակային, նաեւ գալիք ձմռանը դիմակայելու պատրաստ:

Հունիսի 22-ը նաեւ ամառային արեւադարձի օրն է եւ հայահավատ մարդիկ ողջախոհության Աստվածուհուն փառաբանում են Բնական Կարգի՝ Արարչակարգի պահպանման եւ բնության բարիքներով մարդկանց ապահովելու համար:

Continue reading