Daily Archives: July 22, 2014

Վրացական, թե թուրք-ադրբեջանական, նույն հակահայ լամուկներն են – ասում են հայ արիականներն ու ազգայնականները

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը դիմում են Հայաստանի իշխանություններին՝ վերահսկելու եւ պաշտոնական մակարդակով հետամուտ լինելու Թբիլիսիի սբ. Էջմիածին հայկական եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպի քրեական գործի ընթացքը: Մեղավորները պետք է պատժվեն, այլապես (արդեն փորձն ունենք) հայ արիականներն ու ազգայնականները կարող են կոչով դիմել, որ Հայաստանում ապրող կամ մուտք գործած վրացիները նույն վերաբերմունքին արժանանան…

Վրաստանում նորություն չեն հակահայ դրսեւորումները եւ հայ մարդկանց ազգային ու կրոնական պատկանելության համար վարկաբեկելը, իրավունքներից զրկելը: Սա վաղուց եւ այլեւս անհանդուրժելի է: Մենք՝ արիադավան-հեթանոս հայերս, պատրաստ ենք Հայ առաքելական եկեղեցու հետ միասին (եթե նման որոշում կայացվի) պատժել մեղավորներին, եթե դա չանեն վրացական այն իշխանությունները, որ ամեն օր ստորաբար բարբաջում են, թե պատրաստ են մեռնել հանուն ժողովրդավարության ու մարդու իրավունքների:

Տեղեկացանք, որ հուլիսի 19-ի երեկոյան «Թբիլիսիի սբ. Էջմիածին եկեղեցու բակում, ազգային եւ կրոնական ատելությամբ դրդված, իրականացվել է ծրագրված հարձակում եկեղեցու հոգեւոր դասի, թեմի պաշտոնեության եւ հավատացյալների վրա»: Նշվել է, որ նույն օրը, կեսօրին ոմն վրացուհի (գուցեեւ սադրիչ) եկեղեցու պարսպի մոտ կայանել է իր մեքենան եւ չի կարողացել այն դուրս բերել՝ խոչընդոտող այլ մեքենաների պատճառով: Նրան օգնություն են առաջարկել Հայ եկեղեցու հոգեւորականը եւ թեմի պաշտոնյաները: Սակայն կինը մերժել ու զանգահարել է իր մտերիմներին, ովքեր գալով, եկեղեցու բակի մոտ օգնել են դուրս բերել մեքենան՝ միաժամանակ ազգային բնույթի հայհոյանքներ տալով հայ հոգեւորականի ու Առաջնորդարանի պաշտոնեության հասցեին: Եկեղեցու աշխատակիցներից մի քանիսը մոտեցել են, որ կարգի հրավիրեն նրանց, սակայն վերոնշյալները շարունակել են իրենց խուլիգանական պահվածքը եւ նույնիսկ հարվածել եկեղեցու պաշտոնյային, ինչն էլ պատճառ է դարձել ծեծկռտուքի: Կարճ ժամանակ անց սադրիչները հեռացել են, բայց վերադարձել ու կենդանու պահվածք են դրսեւորել:

Continue reading