Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Սև ծովից ցիկլոն է մոտենում
- Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող հողատարածքը
- Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է երկու ամսով (տեսանյութ)
- Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները
- Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է (տեսանյութ)
- Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
- «Սահմանադրությունը փոխել ինքը չի կարող, փորձելու է ճնշել պատգամավորին․ մեր խնդիրն է թույլ չտալ» (տեսանյութ)
- Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
- Օրացույց․ 25-ը օգոստոսի (տեսանյութ)
Daily Archives: August 4, 2014
Երբ գալիս է պահը՝ հայի ձեռք չի՛ դողում թշնամուն գլխատելու եւ ազգադավին պատժելու համար – Պատերազմն անհրաժեշտություն չէ, բայց պատերազմի դեպքում անհրաժեշտ է ընդունել մարտականչը եւ Վահագնի զորությամբ հաղթել վիշապին…
Հայը արդեն ոտքի է կանգնել, Հայք-Հայաստանն ընդունում է Տիեզերական Գարնան ազդակները… Հայ Աստվածները Հայկական լեռնաշխարհում են արդեն…
Երբ գալիս է բացի իրավունքներից նա՛եւ պատասխանատվություն-պարտավորություն ստանձնելու պահը, ոմանք բռնում են ուրացման ուղին: Այսպես լինում է հաճախ ու ո՛չ միայն հայերիս միջավայրում: Ցավոք, այսպես է նաեւ այսօր ու նաեւ Հայաստանում:
Հայը բնածին ազգատեսակ է եւ ազգի ինքնությունը ճանաչողները խոսում են ինչպեսիրավունքներից, այնպես էլ պարտականություններից: Ազգաճանաչ, ուրեմնեւ ինքնաճանաչ հայի համար իրավունքները մեծանում են այնքանով, ինչքանով ընկալվում են ստանձնած պարտականությունները ազգի, հայրենիքի ու ընտանիքի նկատմամբ: Սա բնազդական, բանական ու բնախոսական կեցակարգ է:
Այսպիսի հայն անհատ է՝ ան-հատ, նրան հատով չի կարելի հաշվել, նա գլխաքանակ չէ: Ինքնությամբ եւ էությամբ առաջնորդվող հային հաշվում են հոգով՝ չի՛ ասվում քանի հատ հայ են, ասվու՛մ է՝ քանի հոգի: Այո՛, բնակրոն հայը եռահամակարգ է՝ մարմին–միտք–հոգի բնադիր երեւույթ: Բայց առաջացել են որոշ քանակությամբ ան-հոգի հայեր, որոնք սույն-անձը դառնալով՝ դուրս են եկել ան-հատի կարգավիճակից: Նրանք՝ Նժդեհի բնութագրմնամբ ազգի տականք մասն են: Սրանց արդեն հաշվում են հատով…
Երբ գալիս է ազգի համար ճակատագրական որեւէ պահ, անհրաժեշտություն է առաջանում հստակեցնենլ մեր քանի հոգին ու քանի հատը: Յուրաքանչյուրը դա կարող է անել իր տեսանկյունից եւ գտնել իր տեղը՝ ինքնության ճանաչմամբ ու իրավունք-պարտավորություն դրսեւորումների ընկալմամբ: Եթե յուրաքանչյուրը սա չանի, միեւնույնն է ինքնակարգավորիչ ձեւով է դա արվելու… Երբ հատկապես անհանգիստ լինի երկրի սահմաններում, դա կարվի առավելագույն արագությամբ:
Ազգի միջուկը քանակով՝ քանի հատով չեն հաշվում, հայրենիքի սահմանները պաշտպանողներին՝ առավել եւս: Անկախության պայքարը եւ Արցախյան պատերազմը եւս դրա վառ ապացույցն են:
1988-ին մեզանում էլի կային ոմանք, որ համոզում էին, թե մենք պատրաստ չենք ընդվզելու, պայքարելու տարածքով աշխարհի 1/6-րդ մասը կազմող խորհրդային բռնակալության դեմ: Երբ բնապահպանական ցույցերը վերածվեցին արցախյան պայքարի, սրանք իրենց կարգախոսը դարձրեցին «Լենին-պարտիա-Գորբաչով»-ն ու «աջակցենք պերեստրոյկային»-ը՝ համոզելով, թե վերակառուցվող ԽՍՀՄ-ում Արցախը կդառնա հայկական, քանի որ «գենսեկը» խոսք է տվել… Սումգայիթյան ցեղասպանդը կտրեց սրանց ձայները, իսկ հետո՝ Բաքվի եւ Դաշտային Արցախի բնակավայրերի ջարդերը հայությանը մղեցին զենքի ու զինված պայքարի…
1989-ին սրանք արդեն աղաղակում էին, թե պատրաստ չենք ազատության եւ անկախության: Թե Հայաստանն առանց ԽՍՀՄ-ի կդառնա թուրքի բաժին… Թե Ռուսաստանն է մեր դարավոր բարեկամը…
1990-ին դրանց մի մասը փախավ երկրից, փախան՝ առաջին իսկ սահմանային կռիվների ժամանակ… իսկ մնացողները ողբում էին, թե պատրաստ չենք պատերազմի եւ անգամ քննադատում էին կամավորական ջոկատների կազմավորումն ու Հայաստանում խորհրդային զորամասերի զինվորների զինաթափումը եւ զենք-զինամթերքի առգրավումը…


