Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Յոլյանը չընտրվեց Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ (տեսանյութ)
- Հաջորդ ամսվանից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ստորագրվել է հուշագիր
- Կառավարությունը սուբվենցիոն հերթական ծրագրերի համար ավելի քան 1 մլրդ դրամ է հատկացրել (տեսանյութ)
- Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ
- Մենք համբերատար զգուշացրել ենք Հայաստանին․ Զախարովա (տեսանյութ)
- «Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների կողմնակիցների դեմ բռնաճնշումները շարունակվում են» (տեսանյութ)
- Ինչու Ալիեւին չեք «կզցնում», որ հրաժարվեն իրենց անկախության հռչակագրից. լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
- Գնացեք ու էդ դատավորների ունեցվածքը ստուգեք, բոլորի հետևից գնալու ենք՝ իրանց, զոքանչների, քենիների (տեսանյութ)
- Եթե մենք էսօր չասենք Քյարքի, ուրեմն կհրաժարվենք Ջերմուկի օկուպացված տարածքներից. Փաշինյան (տեսանյութ)
- «Ով ուզում է պաշտպանել նրանց ազնիվ վաստակը, թող դուրս գա փողոց և մեզ հեռացնի»․ Փաշինյան (տեսանյութ)
Daily Archives: September 20, 2014
Քաղաքական ներքին առօրյա. – Բաժանարար գծե՞ր, թե՞ անբաժանելի դիմակայություն… Ոչինչ չի մոռացվելու, ոչ ոք չի մարսելու… Կխախտվի՞ քաղաքական անդորրը…
Բաժանարար գծե՞ր, թե՞ անբաժանելի դիմակայություն
Մինչեւ սեպտեմբերի 30-ը ընդդիմադիր քառյակը վերջնաժամկետ է ներկայացրել իշխանությանը՝ առաջ քաշված 12 կետերը կատարելու համար: Ընդդիմադիրները կրկին չեն բացառում «թեժ աշնան տարբերակը, եթե իշխանությունը հրաժարվի կատարել իրենց պահանջները: ԲՀԿ-ն անգամ հայտարարեց, թե պատրաստ է «ցանկացած ֆորսմաժորային զարգացման»:
Այս առիթով խոսել է «Հանրապետություն»կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը. «Գագիկ Ծառուկյանը երբեք չի ասել, որ ինքը գնում է իշխանափոխության, երբեք չի ասել, որ ինքը ընդդիմադիր է, երբեք չի պահանջել նախագահի հրաժարականը, ինքը չի ասել, որ արտահերթ ընտրությունների կողմնակից է: Ես համոզված եմ, որ նման բան չի ասելու, որովհետեւ տեսնում եմ, որ այդ կուսակցությունները անկախ չեն ու մի մարդու որոշելով չեն»: Ըստ նրա՝ ԲՀԿ-ն շատ քիչ է տարբերվում ՀՀԿ-ից, ԲՀԿ-ն էլ, ՀՀԿ-ն էլ ընտրությունների ժամանակ փող են բաժանում. «Քաղաքականությունը տեսնում են նյութական միջոցներով ու տնտեսական հնարավորություններով, եւ ամենակարեւորը՝ գաղափարական առումով երկուսն էլ Եվրասիական տնտեսական մոդելի կողմնակից են: Եվ երբ իրենք խոսում են համակարգային փոփոխությունից, ինձ համար ծիծաղելի է: Ի՞նչ համակարգային փոփոխություն, եթե գնում ես դեպի Պուտին-Լուկաշենկո-Նազարբաեւ օրինակը, որը ոչ միայն հետընթաց է, այլեւ ծիծաղելի է առաջադեմ աշխարհի համար»:
«Հանրապետություն» կուսակցության ղեկավարի գնահատմամբ՝ ոչ իշխանական քառյակի կուսակցությունները այլեւս դարձել են ԲՀԿ-ի կցորդը, ինչը հիասթափություն է առաջացրել հասարակությունում: Արամ Սարգսյանը նշել է, որ դեռ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին որոշվեց, որ «եթե ընդդիմություն լինես, ապա չպիտի ունենաս աշխատելու, երկրում գործունեություն ծավալելու հնարավորություն, որովհետեւ պետությունը չի կարող թողնել, որ դու տնտեսական միջոցներ ունենաս ու դրանք կիրառես պետության դեմ», որն իրենք միայն իշխանությանն են դիտարկում: Այն ժամանակ դա ուղիղ էր ասվում, իբր կազմակերպված պետություն ձեւավորելու առումով եւ այդ գաղափարի շուրջ ՀՀ 2-րդ նախագահը փորձեց ձեւավորել նաեւ կազմակերպված կուսակցություններ՝ հիմնական բաղադրիչը դարձնելով փողը:
Շատ կուսակցություններ, դժբախտաբար, ընդունեցին խաղի այդ կանոնները, որ քաղաքականության մեջ փող է պետք: Այժմ էլ ընդդիմադիր կուսակցությունները գնացին այդ ճանապարհով՝ վերածվելով ԲՀԿ-ի կցորդի: Այսպես՝ ԲՀԿ ղեկավարի ասածները դառնում են քննարկման շատ լուրջ թեմաներ, հիմնավորվում են, չհակադրվելու գործելաոճն էլ առաջնային է դարձել, ինչը հասարակությունից դուրս է դնում այս ուժերին: Սա նաեւ հիասթափություն առաջացրեց քաղաքականության ու քաղաքական գործիչների հանդեպ, ինչն էլ հանգեցրել է այս անվստահության վիճակին:


