Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Եթե անգամ պիտի ընտրեք թույլ, ձայնը փոշիացնող ուժի և չընտրելու միջեւ՝ ընտրության գնալը հաստատ ավելի ճիշտ է. Առավոտ (տեսանյութ)
- Վթար Շաղափ բնակավայրի սկզբնամասում․ կա զոհ
- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
Monthly Archives: October 2014
Հրաշապատում հեքիաթները՝ դաստիարակության միջոց (մաս 1-ին) – Էկոլոգիական դաստիարակության նպատակն է, որպեսզի մարդը ներդաշնակության մեջ գտնվի ինքն իր, բնության եւ հանրության հետ…
Հեղինակը մեզ տեղեկացրել էր, որ ստորեւ ներկայացվող նյութը տպագրվել է «Մանկավարժական միտք» հանդեսում: Հաշվի առնելով թեմայի կարեւորությունը եւ «Լուսանցք»-ի ընթերցողների շրջանակը, նա խնդրեց մեզ ներկայացնել թեման (դա անում ենք կրճատումներով,-խմբ.)՝ ցանկանալով կրկին խոսել այն ամենակարեւորի ու ամենաքնքուշի մասին, որից վաղը կախված է լինելու բոլորիս ապագան:
«Լուսանցք»-ը պատրաստ է խնդրո առարկայի շուրջ ծավալումներ սկսել:
* * *
– «…Երեխան հեքիաթից, տվյալ իրավիճակից, կյանքի յուրաքանչյուր իրադարձությունից վերցնում է այն, ինչը նրան հետաքրքրում է, ինչի կարիքը նա ունի, ոչ մի րոպե չընդհատելով ընտրելու աշխատանքը»…
Մարդկային անհեռատես գործունեությունն իր կործանարար հետեւանքներով խոր եւ անդառնալի փոփոխություններ է առաջացնում Երկիր մոլորակի վրա: Բնական եւ տեխնածին աղետների հետեւանքով մարդկությունը հայտնվել է առավել խոցելի եւ անպաշտպան վիճակում: Հետագա բացասական զարգացումները կանխելու կամ գոնե նվազագույնի հասցնելու միակ ուղին, արդի բնապահպանական գիտական կանխատեսումների համաձայն, մարդկային կենսակերպի, պահանջմունքների, իչպես նաեւ բնության հետ փոխհարաբերությունների վերանայված նոր արժեքային գիտակցության եւ նոր արժեհամակարգի ձեւավորումն է: Վերոնշյալ խնդրի բարդությունը ենթադրում է, որ դրա լուծումը երկարատեւ, հետեւողական գործընթաց է եւ պայմանավորված է հասարակությանը նոր կրթական ազդակ հաղորդելու գործոնով: Սույն խնդրի լուծումը, մեր խորին համոզմամբ, պետք է սկսել անհատի սոցիալականացման ամենավաղ շրջանից, ուսուցման սկզբնական փուլից՝ նախակրթարան եւ տարրական դպրոցական օղակներից՝ այն դարձնելով շարունակական մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Մասնավորապես, նպատակահարմար ենք կարծում էկոլոգիական դաստիարակությունը տարրական դպրոցից սկսել, քանի որ ուսուցման այդ աստիճանում կրթության բովանդակությունը առավել մեծ հնարավորություն է ընձեռում դրա իրականացման համար:
Հայկական խոհանոց – Հորթի մսով եւ դդումով ճաշ… Խզբզոցը հայ աղջկան կտանի Քեյփ Թաուն, իսկ հայ դաշնակահարները հաղթեցին Թուրքիայում… Աշխարհի մարզական հեւքից… Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Հորթի մսով եւ դդումով ճաշ
Բաղադրությունը – Սոխ – 1 գլուխ, յուղ – 1 ճաշի գդալ, հորթի միս – 0.5 կգ, մաքրած դդում – 1 կգ, խոշոր բլղուր – 1 բաժակ, սամիթ – 1 կապ, համեմ – 1 կապ, սալորաչիր – 100 գ, սպիտակ պղպեղ, աղ:
Պատրաստման եղանակը – Սոխը տապակել, ընթացքում ավելացնել բլղուրը, կտրտած եփված միսը եւ մսի արգանակը: Դդումը լցնել երեսին, համեմել աղով եւ սպիտակ պղպեղով: Հենց եռա, կրակը թուլացնել եւ ճաշը եփել մինչեւ պնդանալը: Ավելացնել չիրը, սամիթն ու համեմը եւ կրակին թողնել եւս 2 րոպե:
Խզբզոցը հայ աղջկան կտանի Քեյփ Թաուն
Օրերս ընտրվեց Red Bull Doodle Art ցուցահանդեսի լավագույն խզբզարտը: Նկարի հեղինակը Անահիտ Հովհաննիսյանն է, ով հոտեմբերի 22-24-ը Հայաստանը կներկայացնի Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփ Թաունում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսին՝ մինչ այդ անցնելով դիզայներական դասընթացներ:
Եզրափակիչ նկարների մրցույթին լինելու են 20–ից ավելի երկրներ: Հաղթողը կդառնա Red Bull–ի 2015-2016թթ–ի դիզայներ: Հայաստանում այս մրցույթի նպատակն էր երիտասարդության մեջ բացահայտել նկարելու տաղանդ ունեցողներին: Պարտադիր չէր, որ մրցույթի մասնակիցը լիներ նկարիչ:
Այստեղ կարեւորը տարբերվելն է, յուրահատուկ մտքերն ու դրանք ճիշտ տեղ հասցնելը. «Կարեւորը, որ նկարես: Անգամ դասի ժամանակ արված խզբզած նկարները կարող են լինել հետաքրքիր»,- նշել են մասնակիցները:
Պատանի հայ դաշնակահարները Թուրքիայում արժանացել են 1-ին ու հատուկ մրցանակների
«ՀՀ եւ ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման» ծրագրում ընդգրկված 3 դաշնակահարներ սեպտեմբերի 23-29-ը մասնակցել են Մարմարիսում /Թուրքիա/ կայացած «Ապագայի արտիստներ» խորագրով 1-ին միջազգային մրցույթ-փառատոնին, որին մասնակցում էին շուրջ 100 շնորհալի պատանի դաշնակահարներ՝ տարբեր երկրներից: Հայաստանի պատվիրակներ` Արմեն Պուչինյանին (դասատու` դոցենտ Հասմիկ Պետրոսյան), Ռոման Նամալյանին (դասատու` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան) հեղինակավոր մրցութային հանձնաժողովի որոշմամբ շնորվել են 1-ին մրցանակներ, իսկ Արթուր րիգորյանը (դասատու` ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյան) արժանացել է հատուկ մրցանակի` Առնո Բաբաջանյանի «Տոկատին» («Վեց պատկեր» շարքից) ստեղծագործության կատարման համար:


