Daily Archives: June 29, 2015

Մի՛ տարանջատվեք եւ մի՛ թույլ տվեք փոխել շարժման հստակ ուղղությունը

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը այս օրերին առանց քաղաքական որեւէ նկատառման, բացառապես երիտասարդական կառույցների միջոցով սատարել են «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը, որը կազմակերպեց ու նախաձեռնեց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը:

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը համաժողովրդական պայքարի վերածվեց, ինչը մի խումբ երիտասարդների հասուն գործելաոճի եւ ազնիվ պայքարի արդյունք եղավ, նաեւ յուրաքանչյուր հայի սրտով էր: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ առաջարկեց հանդիպել եւ բանակցել, սակայն նախաձեռնության կազմակերպիչները նախընտրեցին հեռահար բանակցությունը եւ պայքարի շարունակականությունը: Ի վերջո, նախաձեռնողները հասան այդ դրական արդյունքին, որ երկրի նախագահը իր մոտ հրավիրած համապետական քննարկմանը հավաստեց միջազգային աուդիտի անցկացման անհրաժեշտությունը եւ հանգամանալից ստուգումների ապահովումը, որին կարող են մասնակցել նաեւ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները:

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայրենասեր երիտասարդների համառությունն ու հաղթական առաջին քայլերը եւ կրկին առանց քաղաքական որեւէ նկատառման, հայտնում իրենց աջակցությունը շարունակվող պայքարին, որը կշարունակվի Ազատության հրապարակում: Ողջունում ենք նաեւ կուտակային դեմ պայքարած «Դեմ եմ»-ի տղարների՝ «Ո՛չ թալանին» շարժմանը աջակցելու գործելաոճը, քանի որ «Դեմ եմ»-ի կազմակերպիչները արդեն ապացուցել են, որ կարողանում են զերծ մնալ քաղաքական խաղերին տրվելուց եւ պայքարում են հանուն նպատակի հաղթանակի: Continue reading