Daily Archives: July 12, 2015

Հայոց Վարդավառն է՝ Աստղիկ Աստվածուհու տոնը.- Հայ Աստվածուհուն փառաբանեցին կապուտաչյա Սեւանի ջրերում…

Հայ արիականները եւ հեթանոս ազգայնականները այս անգամ Հայոց Վարդավառի տոնը նշեցին հուլիսի 12-ին՝ փոքր Սեւանի ճիշտ կենտրոնում, որտեղից հենց արեւի ծագման պահին շատ լավ երեւում է ջրային մի փոքրիկ առվակ, որ հանկարծակի ծնվում, լողում ու չքանում է լճում:

Ճիշտ այդ պահին Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասը վարդավառյան ծես կատարեց՝ ի փառս Հայոց սիրո Աստվածուհի Աստղիկի: Ճիշտ այդ պահին, որպեսզի հայտնվող ու չքացող զարմանահրաշ առվակը ջրերին խառնի Աստղկան սերը եւ այդ օրը Սեւանի ջրով ցողվողները պարուրվեն Աստղիկի սիրով: Քրմերը Աստղիկ Աստվածուհուց խնդրեցին, որ երկրային սերն ամրապնդվի երկնային սիրով, որ սիրո ուժը նուրբ լինի եւ ոչ թե բիրտ:

Հայ արի քրմերն իրենց հետ նախապես վերցրած դաղձով ու ուրցով թրմաջուրը եւ վարդի թերթիկներից պատրաստած օշարակը շաղ տվեցին լճի ջրերում՝ ի նշան Հայոց աղջիկների նրբաբույր սիրով հարդարանքի ավանդության:

Աստղիկը, առհասարակ սիրո եւ գեղեցկության մարմնավորումն է Տիեզերքում, քանզի, ինչպես նշել ենք նախկինում, միայն Հայ Աստվածային Համակարգում է, որ ի սկզբանե եղել է Սիրող Զույգերի Արարչակնքում՝ Վահագնի եւ Աստղիկի Հավերժական Սիրո: Եվ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի ու Հայոց սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի սերը ցայսօր եզակի է ներաստվածային պատմության մեջ, եւ ունի յուրօրինակ առաքելություն: Եվ արդար ուժ է Վահագնի զորությունը, զերծ չարությունից ու բիրտ լինելուց, քանզի պարուրված է աստղկական սիրով: Եվ զորավոր ու հաստատուն է Աստղիկի սերը, զերծ տկարությունից, քանզի պաշտպանված է արդար ու բարի զորությամբ:   Continue reading