Monthly Archives: September 2015

Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ… Պատրաստ են եւ՛ Ստեփանակերտում եւ՛ Երեւանում… Ռազմամարզական հավաքը՝ Հայաստանում… Միջազգային ռազմական խաղերը՝ Ռուսաստանում…

Նախագահը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում ՀՀ նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի պայմանական նիստ՝ տեղեկացնելու վերջին օրերին Հայաստանի շուրջ, ըստ զորավարժությունների սցենարի, ծավալվող իրավիճակի մասին:

Նիստում լսվել են ազգային անվտանգության խորհրդի անդամների՝ խաղարկային իրավիճակից բխող զեկույցները և առաջարկությունները: Զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականներ են տրվել համապատասխան պետական մարմիններին: Հանրապետության նախագահը կարևորել է զորավարժությունների անցկացումը՝ որոշակի իրավիճակներում օպերատիվ և արդյունավետ գործելու, պետական մարմինների կարողություններն ու պատրաստվածության աստիճանն այդ իրավիճակներում փորձարկելու տեսանկյունից:

Նախագահի աշխատակազմից հիշեցնում են, որ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում:

Զինվորական զորասյուներ՝ Ստեփանակերտում

Օգոստոսի 24-ին տեղի ունեցան ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ եւ կառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ: Սեպտեմբերի 1-2-ին տարաբնույթ միջոցառումներ կազմակերպվեցին մայրաքաղաք Ստեփանակերտում եւ շրջաններում: Հանրապետության բոլոր կրթական հաստատություններում նոր ուսումնական տարվա առաջին դասն անցկացվեց խաղաղության թեմայով՝ դասընթացի կազմակերպմանը ներգրավելով պետական պաշտոնյաների, Արցախյան պատերազմի մասնակիցների եւ ՊԲ սպայական կազմի ներակայցուցիչների:  Continue reading

Աշխարհի մարզական հեւքից.- Մեր շախմատիստի հաղթանակը – Նա կմեկնի Բաքու՝ աշխարհի գավաթի խաղերին… Հայ ֆուտբոլիստը եւս կմեկնի Ադրբեջան… Հայաստանի հավաքականը լուրջ մրցակից է… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Լեւոն Արոնյանը՝ սուպերմրցաշարի հաղթող

Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը նվաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի հաղթողի տիտղոսը: Սեպտեմբերի 1-ին անցկացվող վերջին՝ 9-րդ փուլում հայ գրոսմայստերը սեւերով 31-րդ քայլում ոչ ոքի խաղաց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ եւ, վաստակելով 6 միավոր, անհասանելի դարձավ մրցակիցների համար: 3-րդ անգամ անցկացվող սուպերմրցաշարում Լեւոն Արոնյանը 9 փուլերում տարավ 3 հաղթանակ ու 6 խաղ ավարտեց ոչ ոքի: Նա սեւերով հաղթեց Ուեսլի Սոյին եւ Հիկարու Նակամուրային եւ սպիտակներով առավելության հասավ ԱՄՆ-ն ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանայի նկատմամբ, ով մրցաշարի նախորդ առաջնության հաղթողն էր:

… Եվ 11-րդը՝ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան սեպտեմբերի 1-ին հրապարակել է վարկանիշային դասակարգման նոր՝ թարմացված աղյուսակը: Լեւոն Արոնյանը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Նրա վարկանիշը կազմում է 2765 միավոր: 1-ին հորիզոնականում շարունակում է մնալ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:

Լավագույն եռյակում են՝ հնդիկ Վիշվանաթան Անանդը եւ բուլղարացի Վեսելին Տոպալովը: 100 լավագույն գրոստմայստերների ցանկում են նաեւ Գաբրիել Սարգսյանը եւ Սերեգեյ Մովսեսյանը, նրանք համապատասխանաբար զբաղեցնում են 61-րդ եւ 89-րդ տեղերը:

Կփորձեմ Բաքվում հանդես գալ ինչպես խաղաղություն բերող երաժիշտները

Սենթ Լուիսի սուպերմրցաշարի հաղթող Լեւոն Արոնյանը մեկնաբանել է առաջիկայում Բաքվում կայանալիք շախմատի Աշխարհի գավաթին իր մասնակցությունը: «Մեկ շաբաթից մեկնում եմ Բաքու, իսկ Աշխարհի գավաթից հետո կխաղամ արագ շախմատի Աշխարհի առաջնությունում, որը տեղի կունենա Բեռլինում: Ցավոք, շախմատիստների համար դժվար է երկրների միջեւ հակամարտություններ կարգավորելը: Բայց չէ՞ որ երաժիշտները, արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչները գալիս են Ադրբեջան. մարդիկ, ովքեր բերում են խաղաղություն, եւ ես պատրաստվում եմ հետեւել նրանց օրինակին: Կփորձեմ ցույց տալ, որ ես հարգում եմ հարեւան երկրին, գործի դնել շախմատում իմ լավագույն կարողությունները եւ հաճույք պատճառել տեղի երկրպագուներին»,- chess-news.ru-ի հետ զրույցում նշել է հայազգի գրոսմայստերը:  Continue reading

«Երեւանյան ամառ 2015»-ը եզրափակվեց… Մեկնարկեց «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը… Ոչ թե հեքիաթներ, այլ իրական պատմություններ… «Ինչ, որտեղ, երբ» խաղը Հայաստանում… Գիտելիքի օր՝ «Հայբուսակ» համալսարանում… Մեզ հայտնի առաջին հայ գիտնականը… Դայանա Դավթյանը գեղեցկության մրցույթում կներկայացնի Հայաստանը…

«Երեւանյան ամառ 2015»-ը եզրափակվեց

Այս եռամսյա ծրագիրի եզրափակիչ միջոցառումը Կարապի լճի մոտ էր: Այստեղ են ամռան ընթացքում տեղի ունեցել ծրագրի ամենամասշտաբային միջոցառումներից ու փառատոներից շատերը։ Ծրագրի գրեթե բոլոր միջոցառումները բացօթյա էին. 6 տասնյակից ավելի ավանդական ու նորույթ, հետաքրքիր ու տոնական ծրագրային օրեր՝ փառատոներ, ցուցահանդեսներ, համերգներ, կրկես, մարզական մրցույթներ՝ մեծահասակների ու երեխաների համար, ինչպես նաեւ պետական, հոգեւոր, ազգային ու միջազգային օրացուցային տոներ ու օրեր։

Ավարտական՝ «Ցտեսություն, ամա՛ռ» խորագրով համերգը ջազային էր։ Ելույթ ունեցան Արամոն, Ռադիկ Գաբրիելյանը, Անահիտ Շահբազյանը, Մարբեյը (Մարինե Հակոբյան)՝ Արմեն Հյուսնունցի ղեկավաությամբ Հայաստանի պետական ջազ-նվագախմբի ուղեկցությամբ, ինչպես նաեւ Արփին՝ «Hayway» բենդի հետ։ Հնչել են հայ ու արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ, ջազային երգեր ու գործիքային ստեղծագործություններ Երեւանի մասին։

Հայաստանն ընդունելու է անհավանական հյուրերի. «Երեւանյան հեռանկարներ»

«Երեւանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշրջանի մեկնարկը կտրվի մեծ իրադարձային համերգով. սեպտեմբերի 3-ին հայ հանդիսատեսի համար ելույթ է ունենալու աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը՝ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Զուբին Մեթա: Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: «Անհավանական փաստ է, որ մի քանի օրից մենք Երեւանում կհյուրընկալենք լեգենդար երաժիշտ եւ դիրիժոր Զուբին Մեթային ու Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբին: Ամբողջ տարածաշրջանի համար իրադարձություն է, նման կարգի նվագախումբ եւ դիրիժոր այս ամբողջ տարածաշրջան այցելում են Հայաստանի միջոցով»,- նշել է նա:  Continue reading

Իրանագե՞տ, թե՞ իրանամետ – Երբ գիտակցաբար են խեղաթյուրում պատմական իրականությունը… Հայերենը, այժմ՝ XXI-րդ դարում, համարվում է ամենահին (չմեռած) հնդեվրոպական լեզու…

(ռուսական տառատեսակի վնասված լիւնելու պատճառով ռուսերեն գրվածները ժամանակավորապես կարդալ այս թողարկման PDF տարբերակում – www.hayary.org-ում՝ «Լուսանցք»-ի էջում)

Պատմական գիտությունների դոկտոր, արեւելագետ-իրանագետ Էդուարդ Խուրշուդյանի «Սասանյան Իրանը եւ Հայաստանը» (Ý. Õóð­øóäÿí «Ñà­ñàíèäñêèé Èðàí è­ Àð­ìåíèÿ» 2003, Àë­ìà­òû) գիրքը զարմանք եւ հիասթափություն է առաջացնում ընդգծված իրանամետությամբ:

Ընթերցելուց հետո տպավորություն է ստեղծվում, ասես այն վերաբերվում է ոչ թե Սասանյան Պարսկաստանի եւ Հայաստանի փոխհարաբերություններին, այլ՝ հայերի կողմից պարսիկներից ու պարթեւներից վերցրած փոխառություններին: Հեղինակը նույնիսկ սեփական ազգանունն է քննարկման առարկա դարձրել, որպեսզի ցույց տա, որ, հնարավոր է, այն առաջացել է նոր պարսկերենից (էջ 127):

Ներկայացնենք մի քանի մեջբերումներ գրքից.

– Սեփական գիր չունենալու պատճառով հայերը օգտվում էին հունական, պարթեւա-արամեական, սիրիական տպատառերից եւ լեզվից:

– Պահլավերեն լեզուն (ïàõ­ëå­âèê) մյուս իրանական լեզուների ոլորտում ամենաշատ ազդեցություն է ունեցել հայերեն բառապաշարի վրա: Եղել է ժամանակ, երբ պահլավերենից փոխառությունների շնորհիվ հայերենը դասում էին իրանական լեզուներին:  Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Զարաթուշթրա – Նա հայտարարեց, որ կա մեկ աստված… Իսկ նրա պահապանը Հայոց արդարադատության Աստված Միհրն է եղել (1-ին մաս)…

Արարիչ, Ո՞ր երկիրը գնամ եւ ո՞ւմ ապավեն վերցնեմ (Ավեսթա, Արտա Վիրապ նամակ)

Ավեսթան վերականգնվել է Սասանյանների օրոք եւ մեզ է հասել երկու տարբերակով:

Առաջինը՝ գրված Ավեսթայի լեզվով, ներառում է հետեւյալ մասերը. Յասնա, Յաշտ, Վիսպերեդ, Վենդիդատ կամ Վիդեւդատ եւ Խորդ Ավեսթա: Երկրորդը՝ գրված միջին պարսկերենով ուղեկցվող մեկնաբանություններով, որը հայտնի է ավելի շատ որպես Ավեսթա եւ Զենդ կամ ընդունված ձեւով՝ «Զենդավեստա»: Զրադաշտականություն ուսմունքը իր անունը ստացել է քուրմ Զրադաշտի անունով, ով հելլենիստական աշխարհում հայտնի էր Զորաստր, իսկ կրոնական ուսմունքը՝ Զորաստրիզմ: Որ Զարաթուշթրան իրական պատմական անձ է եղել, չեն կասկածում ոչ Ավեսթայի հետեւորդները, ոչ ժամանակակից գիտնականները:

Խնդիրն այլ է՝ վերջապես որտեղ է Զարաթուշթրա երեւույթի ծննդավայրը եւ ո՞վ էր նրա հոգեւոր հայրը եւ ի՞նչու Ավեսթայի լեզու:

Ընդհանրական ներկայացնենք մեզ հասանելի բոլոր այն նյութերը, որոնք առնչվում են քննարկվող նյութին եւ փորձենք հարցադրումներին պատասխաններ տալ:

Հնագույն աղբյուրները, մասնավորապես, Արիստոտելը ասում է, որ Զորաստրը ապրել է Պլատոնից 6000 տարի առաջ: Պլինեյ Ավագը (Plinius Maior) «Բնական պատմություն» գրքում նշում է. «Կա եւ գուշակությունների ուրիշ դպրոց, որը մի քանի հազար տարիներով հին է Մովսեսի, Հովհաննի, Լոտապի եւ հրեաների գուշակություներից», այսինքն՝ Զորաստրը ապրել է Մովսեսից առաջ: Դիոգենեը «Հայտնի փիլիսոփաների կենսագրականները եւ կարծիքները» (մոտ. 220 մ.թ.ա.) գրքում բերում է Զարաթուշթրայի մասին հատված Քսենեֆոն Լիդեացու աշխատություններից, ով ապրել է մ.թ.ա 5-րդ դարում. «Նրա՝ Զարաթուշթրայի անունը Քսենեֆոնը մեկնաբանել է որպես համադրություն հունական «zoros»-մաքուր եւ «astorn»-աստղ բառերի»: Այս օրինակը ցույց է տալիս, որ արդեն Քսենեֆոնի ժամանակներում խնդրահարույց էր մեծ քրմի անվան ստուգաբանությունը: Հունական աղբյուրներում Զարաթուշթրայի ապրած ժամանակաշրջանի մասին բերված բոլոր օրինակներից մեզ համար նախընտրելի են երկուսը. Հերմոդորը «Գիտությունների մասին» գրքում նշում է, որ Զարաթուշթրան ապրել է հանրահայտ Տրոյայի անկումից 500 տարի առաջ, այսինքն՝ մ.թ.ա. 1200-1000թթ: Ըստ Քսենեֆոնի՝ Սալամինեի ճակատամարտից (մ.թ.ա. 480) 600 տարի առաջ, մոտ մ.թ.ա. 1100-ին:

«Արեւորդոց խորհրդանշանները» ուսումնասիրությունում հիմնվելով հայտնի պատմավավերագրական նյութերին՝ կատարել էի այս եզրակացությունը՝ «Արեւապաշտությունը եղել է Կիլիկիայի գլխավոր կրոնը եւ գաղափարախոսությունը, գերագույն աստվածը եղել է Թեշուբը (Զարաթուշթրա անունը կապված է այս աստծո եւ անվան եւ գործունեության հետ): Ըստ հեթթական ավանդապատումների՝ աստվածների սերնդափոխությունը տեղի է ունեցել Կիլիկիայում: Նրանք նաեւ կարծում էին, որ գոյություն են ունեցել «հեթթական հազար աստվածներ»՝ կազմված Նեսիտների, Լուվիացիների, Պալայցիների, Հուրրիների–արիների, ասուրա-բաբելոնական աստվածներից»:  Continue reading