Daily Archives: September 23, 2015

Նախնիների հիշատակի օրն է՝ մեր նախնյաց տոնը – Հայ արիներն Արագածի գագաթին են..

Սեպտեմբերի 23ին Հայ արիական տոնացույցով Նախնյաց հիշատակի օրն է եւ այդ օրն արեւածագին հայ արիները նշեցին Նախնյաց ավանդական տոնը: Այս անգամ արիադավան հայերն ու հեթանոս ազգայնականների համախմբումը սրբազան տոնի ծիսական արարողությունն անցկացրեցին Արագածի հարավային գագաթին՝ ծիսական կրակը վառելով Արեւի ճառագայթների ջերմությամբ:

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի քրմերը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ բարձրացած քառագագաթ Արագածի հարավային բարձունքը եւ փառաբանեցին հայոց նախնյաց:

Ի կարգի՝ հայ արիականներն ու ազգայնականները փառաբանեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ հայոց նախնյած հոգեոգեղեն աշխարհները պահպանելու եւ նախնյաց հետ հոգեոգեղեն կապն ամրապնդելու համար: Հատուկ ծես կատարվեց Հայ Տեսակի Արարման եւ Տիեզերաաշխարհներում՝ վասն հայության հավերժության պայքարելու եւ Արարչակարգը վերականգնելու համար: Քրմերը զոհաբերություն մատուցեցին Հայ Աստվածների, հոգիոգիների ու մարդկանց միասնության եւ հանուն Երկնային ու Երկրային Հայրենիքների հզորացման ու վերամիավորման նպատակի համար…

Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողություն կազմակերպեց Երեւանում՝ Տորք Անգեղի արձանի մոտ: Ի դեմս Տորք Անգեղի եւ Հայկ Նահապետի՝ փառաբանվեցին մեր հսկա նախնիները, ովքեր Աստվածամարդիկ էին եւ խոսում էին Հայ Աստվածների հետ…   Continue reading