Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
- Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը․ փաստաբան
- Ֆրունզե Դովլաթյան փողոցում տուն է այրվում
- Լուկաշենկոն և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
- Պարտադիր կրթությունը դարձնելու ենք 11-ամյա․Թաթոյան (տեսանյութ)
- Անդրանիկ Թեւանյանի փաստաբանի հայտարարությունը
- ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդները հրապարակել են զեկույց՝ ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ
- Նա պետք է լինի կախիչ ստուգողից մինչև կաթողիկոս (տեսանյութ)
- Օսիպյանն ասաց՝ Աստված իմ, էլի դու․․․ (տեսանյութ)
- Փաշինյանը հայտնի հանդիպման օրը պայմանավորվել է (տեսանյութ)
Monthly Archives: October 2015
«Էրեբունի-Երեւան 2797».- տոն, որ միայն տոն չէ – Այլ պատմական ծնունդ ու քաղաքականություն (1968թ. հատուկ գրվել է «Էրեբունի-Երեւան» երգը)… Պտույտ մը տոնին մեջ… Թիվ, որ շատերը կերազեն… Զավեշտ, որ հուշում է (Ադրբեջանի նախագահը ծաղրե՞լ է հայ արիներին, թե՞ ինքնածաղրվել է…)… Ոչ ոք չի մոռացվել…
Զավեշտ, որ հուշում է. – Ադրբեջանը, արհեստածին եւ ընդամենը 97 տարվա «պետություն» լինելով (www.hayary.org – չնայած ԽՍՀՄ փլուզումից հետո անկախացած Ադրբեջանը հրաժարվել է մուսավաթական Ադրբեջանի ժառանգորդը լինելուց ու 25 տարվա կյանք էլ չունի… Ինչեւէ` նույն արհեստածին երեւույթն է…), Իլհամ Ալիեւի գլխավորությամբ ամեն տարի մարտի 21-ին նշում է Ամանորը՝ Բաքվում մեծ կրակ վառելով՝ իրեն արիական ծագում վերագելով: Նախորդ տարի էլ նա իբր ծաղրե՜լ էր հայ արիներին՝ ադրբեջանական ավանդական տոնը գողանալու համար (www.hayary.org – երեւի թե՝ իրենց չ-արիական ծագումը «վեհացնելու» նպատակով)…
Իրականություն, որ սպասում է. – Հայ արիները քանիցս դիմել են Հայաստանի նախագահին՝ Հայոց Ամանորը ամեն տարի պաշտոնապես շնորհավորելու եւ դա ավանդույթ դարձնելու համար: Անգամ նշել են, որ գարնանային կամ աշնանային ամանորյա կամ այլ տոնական շնորհավորանքներ լինում են նախագահի կողմից՝ ուղղված քրդերին, հույներին, հրեաներին, ասորիներին, եզդիներին եւ այլն… Իսկ ինչու՞ այդպես չարձագանքել նաեւ Հայոց Ամանորին՝ ազդարարելով մե՛ր Արիական Ծագման մասին…
Էրեբունի-Երեւան. Տոն, որ միայն տոն չէ – Այլ պատմական ծնունդ ու քաղաքականություն
Հասարակությունը մշտապես ընդունում է այն, ինչ ընդունելի է ընդհանուր ձեւաչափերում: Այլ կերպ՝ ընդունում է այն, ինչ շտամպային է: Այս օրերին, կապված Էրեբունի-Երեւան տոնակատարությունների անցկացման հետ, երկու տեսակետ է իշխում. դրանք պետք է անցկացնել եւ, ճիշտ հակառակը, պետք չէ անցկացնել: Ու…խփվեց շտամպը. տոնը ուզողները համարվեցին դավաճաններ, չուզողները՝ հայրենասերներ: Ուշադիր հետեւում էի տպագիր ու էլեկտրոնային գրառումներին: Վերջին՝ չուզողների խմբում կուրծք ծեծող հայրենասերների թիվն անպակաս էր: Նրանցից շատերին ճանաչեցի: Մեկ-երկու բացառությունից զատ՝ մնացյալ հայրենասերներին կարող եմ չակերտել:
Ի՞նչով են նրանք բացատրում իրենց՝ Էրեբունի-Երեւանի տոնը չանցկացնելու որոշումը: Սահմանային վերջին դեպքերով: Դեմ չեմ, տեսակետ է, որ կյանքի կոչվելու իրավունք ունի:
Իսկ ինչո՞վ է մյուս մասը բացատրում իր՝ Էրեբունի-Երեւանի տոնը անցկացնելու որոշումը: Երկրի համար կարեւոր այս տոնը նշելու անհրաժեշտությամբ, անընդհատ չսգալու, հաղթելու ցանկությամբ: Սա էլ է տեսակետ, որ կյանքի կոչվելու իրավունք ունի:
Եվ այս երկու՝ ուզող ու չուզող կողմերն էլ կարող են գտնել ընդունելի հայտարարը, եթե, իհարկե, չուզող կողմը «ցանկանա» դա: Խոսեմ չուզող կողմի իմ ճանաչած հատվածից: Առիթով ասել եմ՝ քանի որ պատասխանատու եմ իմ յուրաքանչյուր դրած ստորակետի ու տառի համար, չճանաչած մասից չեմ խոսում: Եվ այսպես՝ տոնն անցկացնողներին դավաճան կոչողների ու մեր բանակի մասին հոգ տանողների մեջ կա մեկը, ով հայկական բանակում չի ծառայել (խորհրդայինում էլ չի ծառայել): Արցախյան ազատամարտի տարիներին եղել է պատանի, եւ անգամ պատանեկությանը բնորոշ տարիքային բռնկուն հայրենասիրությունը մեջը չի խաղացել, որ ռազմի դաշտ գնա: Գնացել է Ռուսաստան: Այնտեղից վռնդվելով՝ հայրենասիրաբար հայտնվել է Հայաստանում: Հիմա մեր լեռներում ու դաշտերում սիրասուն ընտանիքի հետ պարբերաբար հայտնվում է իբրեւ ներգնա զբոսաշրջիկ: Եվ հայրենասիրությունից կուրծք ծեծող այս հերոսի երեխաները հայերեն հասկանում են, բայց չեն խոսում: Մայրը ռուսաստանցի է: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Նշվեց ՀԱՕԿ-ի 25-ամյակը – Գինեսի գրքում 25 հայ ռեկորդակիր ունենք – Ֆուտբոլի Հայաստանի գավաթին կմասնակցի ընդամենը 8 թիմ – Ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը՝ Հայաստանում… Երեւանյան կիսամարաթոն – Մարզական այլ լուրեր… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Նշվեց ՀԱՕԿ-ի 25-ամյակը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Երեւանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշեց իր հիմնադրման 25-ամյակը: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով հանդիսությանը մասնակցեցին Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն, ազգային օլիմպիական կոմիտեների նախագահ շեյխ Ահմեդ ալ Սաբահին, բազմաթիվ երկրների օլիմպիական կոմիտեների ներկայացացուցիչներ, մասնավորապես` Ուկրաինայի ԱՕԿ-ի նախագահ, օլիմպիական չեմպիոն, հայտնի ձողացատկորդ Սերգեյ Բուբկան: Նրանց հետ միասին պատվո ուղով անցան նաեւ մեր օլիմպիական չեմպիոններն ու մեդալակիրները` մեծանուն մարզիկ Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ:
ՀԱՕԿ-ն առաջին անգամ կլուսաբանի հայկական ֆուտբոլը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն այսուհետ հանրությանը կներկայանա նոր կայքէջով: Այդ մասին հայտարարեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: «Մեր նպատակն է արդիականացնել կոմիտեի կայքէջը, որպեսզի այն հնարավոր լինի դիտել տեխնիկական բոլոր միջոցներով, այդ թվում բջջային հեռախոսներով, պլանշետներով եւ այլն: Մենք առաջին հերթին կլուսաբանենք հայկական սպորտը, որը շատ քիչ տեղ է զբաղեցնում հանրապետության լրատվամիջոցներում»,- հավելել է ՀԱՕԿ-ի պաշտոնյան:
Այն հարցին, թե արդյո՞ք ՀԱՕԿ-ը սկսելու է լուսաբանել նաեւ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը, ինչը մինչ այսօր չի արվել, Հրաչյա Ռոստոմյանն ասել է. «Ֆուտբոլը նույնպես պատշաճ ձեւով է մատուցվելու, ինչպես բոլոր մարզաձեւերը, սակայն կան հարցեր կապված հեղինակային իրավունք ձեռք բերելու հետ: Այդ հարցը ընթացքում կկարգավորենք»:
Կվերահրատարակվի «Հայկական մարզադարան» գիրքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ֆինանսավորմամբ կվերահրատարակվի Ավետիս Բայրամյանի «Հայկական մարզադարան» գիրքը՝ նվիրված ՀԱՕԿ-ի հիմնադրման 25-ամյանին: Գիրքը պարունակում է հայկական սպորտի եւ մարզաշխարհի տարբեր ոլորտներին վերաբերող տեղեկատվություն` հայկական մարզաշխարհի պատմական տվյալների, տարբեր մարզաձևերում հայ մարզիկների ունեցած հաջողությունների եւ ձեռքբերումների մասին: ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ հանդիպման ժամանակ գրքի հեղինակը ներկայացրել է այն մեծ աշխատանքը, որն ինքը կատարել է երկար տարիների ընթաքում` հավաքելով եւ գրի առնելով հանրագիտարանային բազմազան տվյալներ հայկական սպորտի մասին, որոնք վերաբերվում են մարզիկների կենսագրությանը, տեղեկատվական հրապարակումներին, մարզաձեւերի առանձնահատկություններին, համահայկական խաղերին, հեղինակավոր այլ մրցաշարերին, եւ անգամ, թողարկված նամականիշերի եւ մետաղադրամների պատմությանը:
Ավետիս Բայրամյանի հեղինակությամբ դեռեւս 2005թ. հրատարակվել է նաեւ «Մարզաշխարհի անվանի հայերը» գիրքը` նվիրված ՀՀ անկախության 20 ամյակին, որն էլ համալրվել է հետագա 10 տարների ընթացքում հայ մարզաշխարհի ձեռքբերումների, կատարված փոփոխությունների մասին տեղեկատվությամբ, եւ այլ անհրաժեշտ ու հետաքրքիր մանրամասներով` դառնալով «Հայկական մարզադարան»: Ինչպես նշել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, այս գիրքը, որ պարունակում է բազմազան հետաքրքիր եւ անհրաժեշտ տեղեկատվություն, օգտակար կլինի ինչպես մարզիկների եւ մարզասերների, այնպես էլ սպորտով հետաքրքրվող բոլոր անձանց համար` անկախ տարիքից եւ մասնագիտությունից: Continue reading
Ազգային Սահմանադրություն է մեզ պետք՝ ազգային արժեհամակարգից սնվող… Ազգային իրավունքը Հայաստանում պիտի գերակա լինի միջազգային իրավունքի վրա…
Եվրասիական համագործակցության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Հասմիկ Բակունցը հարցազրույց է վերցրել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանից, որը թարգմանաբար եւ կրճատված տարբերակով տպագրվել է Եվրասիական համագործակցության հիմնադրամի կայքում:
http://eurasianinfoleague.com/topic.php?id=31169 – …Армяно-арийский орден выступил с предложением в экспертную комиссию по конституционным реформам о создании новой, так называемой национальной Конституции РА, которая может заменить национальную программу о сохранении традиционных семей. В этой конституции в первых рядах будут национальные права, в отличие от нынешней конституции, где доминируют международные права…
Կրճատված հարցազրույցը տպագրվել է ռուսերեն, որը ներկայացնում ենք ստորեւ՝ հղում անելով հիշյալ կայքին, իսկ մենք ՀԱՄ ղեկավարի հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ եւ հայերեն օրինակով:
* * *
- Պարոն Ավետիսյան, ի՞նչ կարծիքի եք այն մասին, որ ընդունված սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանում կընդլայնվի համասեռամոլների ազատությունը:


