Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Փաշինյանը Սառնաղբյուր բնակավայրում էր (տեսանյութ)
- Փաշինյանը Մարալիկում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
- Եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ (տեսանյութ)
- Որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին SOAD-ի համերգի կազմակերպումը. ԿԳՄՍ նախարար
- Ախալքալաք–Կարս երկաթուղին Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանի համար. Փաշինյան
- Զելենսկին զգուշացնում է՝ Ռուսաստանը կարող է հարվածել «Օրեշնիկ» հրթիռով
- Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց (տեսանյութ)
- «Արարատ-Արմենիան» հռչակվեց Հայաստանի եռակի չեմպիոն
- Նիկոլ Փաշինյանը Ավանում (տեսանյութ)
- «Եկել է Մարկոս Գրիգորյանին գնահատելու ժամանակաշրջանը»
Daily Archives: October 24, 2015
Հայաստանը՝ դանդաղ շտապելու կարգավիճակում – Հայկական դիվանագիտության փոխլրացնող քաղաքականության պտուղները Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների համապատկերին…
Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը հետզհետե սաստկանում է, քանի որ եվրոպական ու ամերիկյան տնտեսական պատժամիջոցները չկարողացան սպասված արդյունքը տալ: Մոսկվան ստացավ լուրջ աջակցություն հատկապես Չինաստանից, որը զգուշության մղեց նաեւ Վաշինգտոնին, քանի որ ռուսչինական համագործակցությունը կարող էր հանգեցնել ամերիկյան դոլարի նկատմամբ «պատժամիջոցի», ինչը զգալի հարված կլիներ ամերիկյան ֆինանսատնտեսական համակարգին: Այստեղ կարող էր շահել եվրոն, ինչը եւս Վաշինգտոնի սրտով չէր: Եվրոպական անկախության որեւէ նշույլ սարսափեցնում է Միացյալ Նահանգներին, քանի որ ԵվրոպաՌուսաստան համագործակցությունը արդեն քանի անգամ մոտեցել էր ավարտական փուլին: Բայց, նախ Իրաքում, ապա Հարավսլավիայում եւ Սերբիայում ամերիկյան ռազմական միջամտությունները կասեցրեցին այդ մերձեցման հնարավորությունները՝ ստիպելով Եվրոպային ռուս-ամերիկյան հակամարտության պարագայում, ուզած թե չուզած, կանգնել ռազմաքաղաքական դաշնակցի կողքին: Այսօր էլ Վաշինգտոնը Եվրոպա-Ռուսաստան հարաբերությունների ծիրում կարողացավ ստեղծել ուկրաինական խնդիրը, ինչին Ռուսաստանն արձագանքեց սիրիական խնդրի նորովի բորբոքմամբ եւ ծայրահեղ իսլամականների դեմ պայքարի թեժացմամբ:
Սա տասնյակ տարիների պայքար է, եւ փոփոխվում են միայն դեմքերն ու դեպքերը, ուղղությունները, սակայն, նույնն են: Հայաստանին հաջողվեց արցախյան խնդիրը դուրս բերել գերտերությունների հակամարտության ներկա օրակարգից, չնայած Ադրբեջանն ու Թուրքիան ամեն բան անում են հարցը օրակարգային դարձնելու համար: Բաքուն անգամ փորձեց հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից, որտեղ համագործակցում են Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզը եւ՝ հաջողությամբ են դա անում: Ուստի՝ Բաքվի, ապա եւ՝ Անկարայի ջանքերն այս հարցում ձախողվում են ցայսօր:
Continue reading
Երկուսն էլ մե՛ր հաշվին են կայանում տարածաշրջանում Թուրքերն ու ռուսները ունեն հայության շահի ու անվտանգության հաշվին պայմանավորվելու ավանդույթներ ու փորձ, ինչից էլ պետք է զգուշանալ միշտ…
Արդեն տեղեկացրել ենք, որ թուրքական ռազմական ուղղաթիռը 24 րոպե տեւողությամբ խախտել էր հայթուրքական սահմանը: Սահմանը խախտելու փաստին արձագանքել են «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Գյումրիի 102–րդ ռազմաբազայի ավիացիոն մասի զինվորականները: Թուրքական ուղղաթիռի սահմանը հատելու մասին ազդանշանը ստանալուց անմիջապես հետո օդ է բարձրացել ռուսական ՄԻԳ-29 օդանավը, սակայն թուրքական ուղղաթիռն այնքան կարճ է գտնվել մեր օդային տարածքում, որ ռուսական օդանավը չի հասցրել համապատասխան գործողություններ կատարել: Ըստ ռուսական կողմի բացատրության, 24 րոպեն բավական քիչ ժամանակ է, որպեսզի օդանավը կարողանա օդ բարձրանալ ու հասնել սահմանախախտման վայր: Ռազմական օդանավերը անընդհատ չեն գտնվում երկնքում, որ ցակացած պահի կարողանան արձագանքել սահմանախախտմանը: Ռազմական օդանավերի անձնակազմը 24-ժամյա հերթապահություն է իրականացնում, բայց մինչեւ սահմանախախտման ազդանշանը տեղ է հասնում, մինչեւ անձնակազմը հասնում է օդանավ, մինչեւ օդանավի շարժիչը գործի է դրվում, եւ այն օդ է բարձրանում, այդ 23 րոպեն անցնում է. այսպես են բացատրում ռուս զինվորական մասնագետները:
Իսկ օդ բարձրացած ռուսական օդանավի անձնակազմին հրահանգ է տրված եղել թուրքական ուղղաթիռին պարտադրել վայրէջք կատարել Հայաստանի տարածքում, որից հետո միայն կպարզաբանվեր, թե ինչ հանգամանքերում է տեղի ունեցել սահմանի խախտումը: Գործնականում այսպես է, եթե որեւէ երկրի ռազմական օդանավ կամ ուղղաթիռ առանց նախնական համաձայնեցման հատում է այլ երկրի օդային տարածքը, ապա պետք է ենթարկվի հարկադիր վայրէջքի: Պարզապես թուրքական ուղղաթիռները այլ խնդիր են լուծել՝ պատասխանել են ռուսական ինքնաթիռների սահմանախախտմանը Սիրիայի կողմից, ապա կարճ ժամանակահատված մնալով Հայաստանի օդային տարածքում՝ հեռացել են: Իսկ ռուսական ռազմական օդանավը չի հասցրել կատարել առաջադրանքը այդքան կարճ ժամանակահատվածում, հատկապես, որ թուրքական ուղղաթիռը կտրուկ շրջադարձ է կատարել ու արագ հեռացել է թուրքական տարածք՝ թաքնվելով մոտակա լեռների հետեւում: Continue reading
Վտանգ կա, երբ բարելավումը մե՛ր հաշվին է… Թուրքիան եւ ռուսական գազը, Սիրիան եւ մերձավորարեւելյան նավթը… Հայաստանը կսատարի մարդասիրական բոլոր նախաձեռնությունները… Արցախում քննարկվել են անհայտ կորածների ուղղությամբ փնտրողական աշխատանքները…
Վտանգ կա, երբ բարելավումը մե՛ր հաշվին է
Ըստ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի, ով ընդհանուր առմամբ կողմ է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին, Անկարան Մոսկվայի հետ հակամարտության դեպքում որեւէ շանս չի ունենա: Թուրքիան Արեւմուտքի դաշնակիցն է եւ փորձում է Ռուսաստանին ստիպել, որ Սիրիայի հարցում նստի բանակցությունների սեղանի շուրջ: Թերեւս, այս նույն համատեքստում պետք է դիտել Ռուսաստանի օդանավերի կողմից Թուրքիայի սահմանի խախտումը (նաեւ թուրքական ուղղաթիռների՝ Հայաստանի սահմանի խախտումը պետք է դիտարկել այս տեսանկյունից,- խմբ.):
Այսօրվա վիճակով Ռուսաստանը հզոր է, որովհետեւ ռմբակոծում է տարբեր կարգի ապստամբների: Սակայն այդ հզորությունը հարաբերական է այնքանով, որ գիտենք, որ այդ ապստամբները կամ չափավոր ընդդիմությունը դիմել է Միացյալ Նահանգներին եւ հակաօդային պաշտպանական միջոցներ է խնդրել: Եթե Վաշինգտոնը այդ միջոցները տրամադրի, այդ հզորությունն ի չիք կդառնա, որովհետեւ բավական է մեկերկու լուրջ օդանավ խփեն, իսկ ամեն մի օդանավը տասնյակ միլիոնավոր դոլարներ արժի, ապա դրա ֆինանսական ծանրությունը շատ կլինի: Պարզապես պետք է հիշել, որ պատերազմի մեջ մտնելն ավելի հեշտ է, քան պատերազմից դուրս գալը: Ճիշտ է, Ռուսաստանը կանխատեսում է, որ այդտեղ ամիսների գործողություն է, եւ մեկ-երկու ամիս հետո դուրս կգա, բայց պետք է հիշել, որ Աֆղանստանում էլ, ուր մտնում էր Ռուսաստանը, նախատեսում էր, որ մեկերկու ամիս հետո դուրս է գալու…
Նշյալ կենտրոնի ղեկավարը նշել է, որ ՆԱՏՕ-ն դատապարտում է ռուսական կողմից իր անդամ երկրի օդային տարածքը խախտելը: Եվ սա ճիշտ է: ՆԱՏՕ-ն ճիշտ է անում, ցույց է տալիս ՀԱՊԿ-ին եւ ՀԱՊԿ-ի ղեկավարությանը, թե ոնց են աջակցում իրենց դաշնակցին: Նույնիսկ եթե դաշնակցի օդային տարածքն է խախտվել, իրենք հայտարարություն արեցին, ու ոչ թե լռեցին ՀԱՊԿի նման: Այդքան Հայաստանի տարածքը ռմբակոծեցին ադրբեջանցիները, ոչ մի արձագանք չկա: Իսկ ՆԱՏՕ-ն գործեց շատ օպերատիվ, ասաց, որ Թուրքիան իմ անդամ երկիրն է եւ Թուրքիայի տարածքային ամբողջականության խախտումը նշանակում է գործողություն ՆԱՏՕ-ի դեմ:
Continue reading
ՄԻԵԴ որոշմամբ հայերի կոտորածներն ակնհայտ ցեղասպանություն էին… Արդարություն թուրքական ձեւով (Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի դատական որոշման արձագանքները)… Թուրք ռազմական տեսուչները՝ Հայաստանում… Հիմարանոցներ կառուցելու փոխարեն՝ արդիական զենք հայոց բանակին…
Հայերի կոտորածներն ակնհայտ ցեղասպանություն էին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի կողմից «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վերջնական վճռի վերաբերյալ ՄԻԵԴ մի շարք դատավորներ, ներառյալ ՄԻԵԴ նախագահ Դին Շպիլմանը, համատեղ կարծիք են ներկայացրել հոկտեմբերի 15-ին՝ նշելով. «Այն, որ հայերի կոտորածները եւ տեղահանությունը ցեղասպանություն է եղել, կասկածից վեր է: Հայերի ցեղասպանությունը հստակ եւ հաստատված պատմական փաստ է: Սա հերքելը կնշանակի հերքել ակնհայտը»:
«Բայց սա չէ այս գործի հիմնական հարցը», ասել են Դատավճռին «դեմ» քվեարկած 7 դատավորները, եւ ներկայացրել են համատեղ հատուկ կարծիք, որտեղ գրում են. «Այս գործը պատմական ճշմարտության կամ 1915-ի իրադարձությունների իրավական գնահատական տալու մասին չէ: Իրական խնդիրը այս գործում այն է, թե արդյոք պետությունները կարող են քրեորեն հետապնդելի արարք դարձնել ցեղասպանություն վերապրած առանձին ժողովրդի հիշողությունը վիրավորելը: Մեր կարծիքով, սա իրոք հնարավոր է»: «Մեր անհամաձայնությունը վճռի հետ վերաբերում է մեծամասնության կողմից դիմումատուի (Դողու Փերինչեքի) հայտարարություններին տրված մեկնաբանություններին: Այդ չարաբաստիկ հայտարարությունների եւ դրանց հետեւանքների նշանակությունը այս դատավճռի շրջանակներում շարունակաբար նվազեցվում էր», պնդել են ՄԻԵԴ դատավորները իրենց զեկույցում:
Նշենք, որ 2005թ. մայիսին, հուլիսին եւ սեպտեմբերին Շվեյցարիայի Լոզան, Օպֆիկոն եւ Կոնիզ քաղաքներում կազմակերպված միջոցառումների ընթացքում Դողու Փերինչեքը հրապարակայնորեն հերքել էր 1915թ. ու հետագա տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը: Continue reading
Հայաստանը՝ անվիճելի խաչմերուկ Հայաստանը պետք է մնա բազմաբեւեռ աշխարհի կողմնակից… Անվիճելի՞ թեկնածություն էր ԵՏՄ-ի համար… Արագ կնքելու կոչ՝ ԵՄ-ՀՀ համագործակցության վերաբերյալ շրջանակային համաձայնագիր…
Հայաստանը՝ անվիճելի խաչմերուկ
Ռուսաստան-Արեւմուտք ռազմաքաղաքական սրացումները նոր փուլ են մտել: Եթե մինչ այս հակամարտությունն ընթանում էր քաղաքատնտեսական ոլորտներում, ապա այժմ այն մոտեցել է ռազմական հակամարտության եզրին: Այս ընթացքում էլ ավելի կսրվի Եվրոպական ու եվրասիական միությունների հակադրությունը:
Շատ անսպասելի էր Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի նախագահների որոշումը, ըստ որի՝ Վիկտոր Խրիստենկոյին ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում փոխարինեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Շատերի կարծիքով այս պաշտոնը կարող էր ստանձնել նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար եղած ժամանակ լիովին բավարարել էր ռուսական կողմի պահանջները… եւ այսօր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ լծվել է ռուսամետ քաղաքական դաշինքի ձեւավորմանը Հայաստանում: Այդ պաշտոնին հասնելու համար նա հոկտեմբերի 8-ին մեկնել Էր Մոսկվա։
Բայց Հայաստանի նախագահը շատ անսպասելի քայլ կատարեց, որին ոչ պակաս անսպասելի դյուրությամբ համաձայնեց Ռուսաստանի նախագահը, ում համաձայնությունը մյուս երկրների նախագահների համար արդեն բավարար էր: Ասում են՝ Սերժ Սարգսյանին խիստ զայրացրել է արդեն քավորսանիկական կապերով կապված Արթուր Բաղդասարյանի եւ Արա Աբրահամյանի համագործակցությունը, ինչն էլ կասեցրել է մշտապես ջրից չոր դուրս եկող ՕԵԿ ղեկավարի պոռթկումները: Continue reading


