Daily Archives: November 8, 2015

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության. – Ո՛ր Հնդկաստանը չի նվաճել Մակեդոնացին – Երբ տեղեկությունների մեծ մասը լսածի հաշվին է (մաս 1-ին)… Հնդկաստան-Հնդստան-Հայաստան եզրույթին «Լուսանցք»-ն անդրադարձել է…

Որոշ պատմաբանների կարծիքով, Հնդկաստանի եւ անտիկ աշխարհի երկրների միջեւ հարաբերություններում կարեւոր իրադարձություն էր Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը Հնդկաստան, բայց պարզ չէ՝ խոսքը ո՛ր Հնդկաստանի մասին է:

Ստրաբոնը, բնութագրելով գրական աղբյուրները Հնդկաստանի մասին, որոնցից ինքը օգտվել է, խոստովանում է. «Ընթերցողները ստիպված են հանդուրժողականությամբ ընդունել տեղեկությունները այդ երկրի մասին, որովհետեւ այն գտնվում է մեզանից շատ հեռու, եւ մեր ժամանակներում քչերին է հաջողվել տեսնել այդ երկիրը: Նրանք, ովքեր տեսել են այդ երկիրը, տեսել են նրա մի մասը միայն, իսկ տեղեկությունների մեծ մասը լսածի հիման վրա է: Ավելին՝ նույնիսկ այն, ինչ հպանցիկ տեսել են արշավանքների ժամանակ, նրանք իմացել են թռուցիկ: Այդ պատճառով է, որ նրանք նույն առարկայի մասին հաղորդում են հակասական տեղեկություններ, բայց, գրի առնելիս, բոլոր փաստերը ներկայացրել են իբրեւ հանգամանալից ստուգված: Այնուամենայնիվ, այդ գրողները հաճախ հակասում են միմյանց: Ու եթե նրանք իրենց զեկույցներում այդքան տարակարծիք են իրենց տեսածների վերաբերյալ, ապա ինչ կարելի է մտածել այն տեղեկությունների մասին, որոնք լսել են ուրիշներից» (XV. 1.2):

Այստեղից կարելի է հետեւություն անել, որ հույները աղոտ պատկերացում են ունեցել ոչ միայն հեռավոր Հնդկաստանի՝ Քուշանաց թագավորության եւ թերակղզի Հնդկաստանի մասին, այլ նաեւ իրենց մոտ գտնվող Հնդկաստանի՝ Հայաստանի մասին (ՀնդկաստանՀնդստանՀայաստան եզրույթի մասին «Լուսանցք»-ը խոսել է եւ ոչ մեկ անգամ,-խմբ.):

Հին հույների աղավաղումներին է անդրադարձել Լ. ԵլնիցկինՀին հյուսիսային երկրների գիտելիքները»), ով գրում է. «Հին հույների հոգեբանությունում սովորություն է արմատացած եղել՝ հեռավոր հին ժողովուրդների նախնիների ծագումը վերագրել սեփական հերոսական նախնիներին՝ նրանց հետագա ձուլման նպատակով: Այդպես պարսիկների, մեդացիների ծագումը կապել են ՀելիոսԱրեգակի հետ, սկյութական ժողովուրդների ծագումը՝ Զեւսի կամ Հերակլեսի հետ, հայերինը՝ արգոնավորդ Արմենոս Թեսալացու:
Continue reading