Daily Archives: November 10, 2015

Հայ Տեսակի Արարման տոնը՝ Արարատյան դաշտում՝ Մասիսների հայացքի ներքո – Հայկական Լեռնաշխարհի բնիկները հայերն են, այն միայն հայերիս հայրենիքն է…

Նոյեմբերի 10-ին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին Հայ Տեսակի Արարման տոնը:

Հայ արիական քրմերը լուսաբացին, ավանդույթի համաձայն, ռազմի ու արդար ուժի հաղթական ծես կատարեցին Վահագն Աստծո հուշարձանի մոտ՝ փառաբանելով Հայոց զորության եւ ռազմի Աստված Վահագնին, որ Հայոց Զորեղ Աստվածն ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ եւ միշտ լինի հայ զորականի կողքին: Որ Վահագնը իր հրեղեն տիեզերական ուժով դառնա ապավենը մեր բանակի ու հաղթանակների:

Հայ արիական քրմերը ծիսական արարողությամբ փառաբանեցին նաեւ բոլոր հայ նահատակներին, հերոսներին բոլոր, որ նրանց հոգիներն այսօր սատարեն ներկայիս Հայաստանի (հայ արիները Արցախը վերամիավորված են համարում) սահմանները քաջաբար պաշտպանող հայորդիներին:

Հայ արիական քրմերը Վահագն Աստծուն եւ բոլոր Հայ Աստվածներին հավաստեցին, որ միշտ լինելու են հայկական բանակի կողքին եւ, ըստ անհրաժեշտության, առաջին շարքերում, ինչպես Արցախյան պատերազմում:   Continue reading