Monthly Archives: March 2016

Աշխատանքային խորհրդակցություններին հետեւելիս – Երեւանի քաղաքապետը շեշտադրում է «մեսիջները»… Հայաստանն ամեն օր պատրաստ է պատերազմի – Ըստ պաշտպանության նախարարի՝ 2 գործոն կա, որն ապահովում է հայկական զինուժի հաղթական ելքը…

Փետրվարի 25-ին, 27-ին եւ 29-ին հրավիրած աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգայանը որոշակի շեշտադրումներ արեց: Օրինակ, քաղաքապետը պահանջեց հետեւողական լինել՝ աշխատակազմի գործուղումների գործընթացի նկատմամբ: Սա մի թեմա է, որ հանրության համար շատ ցավոտ է: Հասարակությունը միշտ ուզում է իմանալ, թե պետական այրերը ուր են գնում, ինչքան գումար ծախսում եւ ինչ ուղղությամբ, բայց այդ հարցադրումները միշտ կամ անպատասխան են մնում, կամ, լավագույն դեպքում, թերի պարզաբանվում:

Քաղաքապետը այլ լուծում է առաջարկում՝ այն է՝ թեման լայն բացել կամ՝ հանրությանը ներկայացնել անգամ արարողակարգային նրբություններ՝ շահարկումների տեղիք չտալու համար. «Գործուղումները պետք է լինեն նպատակային: Այս հարցում ակնկալում եմ շատ հստակ մոտեցում: Քույր ու գործընկեր քաղաքներ գործուղվող մեր աշխատակիցների առջեւ խնդիր դրեք, որ երկու քաղաքների միջեւ ստորագրված համաձայնագրի կետերի շրջանակում նախանշված ծրագրերի մասով հենց տեղերում փորձեն առավել գործնական ընթացք տալ հարաբերությունների խորացմանը: Գործուղումները պետք է լինեն առավել արդյունավետ… Կարող ենք արձանագրել, որ նկատելի է արտաքին կապերի վարչության ակտիվ գործունեությունը Երեւանի 50 քույր եւ գործընկեր քաղաքների հետ, բայց 2016թ. ակնկալում եմ ստորագրված համաձայնագրերով եւ պայմանագրերով նախանշված ծրագրերի կյանքի կոչման հարցում լինել ավելի հետեւողական: Բացի այդ, պարբերաբար ներկայացրեք դրանց մանրամասները: Մեր համաքաղաքացիները պե՛տք է իմանան, թե ինչ է տալիս Երեւանին տարբեր քաղաքների հետ համագործակցելը: Հասարակությանը պետք ներկայացվեն նաեւ արարողակարգային որոշ նրբությունները, որպեսզի անհարկի շահարկումները բացառվեն»:

Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի իրավաբանական վարչության աշխատակիցների հետ՝ հանձնարարելով ավելի ճշգրիտ աշխատանք տանել քաղաքապետարան դիմած քաղաքացիների հետ եւ աջակցել իրավական հարթությունում. «Իրավաբանական վարչությունը դեռ անելիքներ ունի: Հատկապես ֆիզիկական անձանց հետ կապված դեպքերում հանգամանորեն ուսումնասիրե՛ք ամեն մի մանրուք: Մենք չպետք է անհարկի ավելացնենք մեր համաքաղաքացիների բեռը: Քաղաքացին պետք է տեսնի եւ զգա, որ մենք իր կողքին ենք»,- ասել է քաղաքապետը:  Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արամազդ Աստծո պաշտամունքը (1-ին մաս)… Հայկի հաղթանակը նորից հաստատեց նախաջրհեղեղյան արեւապաշտական հավատքի գերակայությունը…

«…Արայի պաշտամունքը ձեւավորվել է Հայկական լեռնաշխարհում, ապա տարածվել հին աշխարհի բազմաթիվ ցեղերի ու ժողովուրդների դիցարանում»:

Արչիբալդ Սեյս

Վստահ կարող ենք ասել՝ Պորտասարի 12.000 տարեկան ծիսական համալիրի առկայությունը հաստատում է, որ Հայկ Նահապետի ժամանակաշրջանում կրոնական ընկալումներն արդեն ունեին կանոնակարգված դոգմատիկ լուծում: Մեր նախնիները ստեղծել են ծանրակշիռ դիցաբանական մշակույթ, որն իր ստեղծման վայրից՝ Հայքից տարածվել է աշխարհի չորս կողմերը եւ ստացել իր յուրօրինակ զարգացումները՝ ըստ կոնկրետ էթնոխմբի կրոնական պատկերացումների: Մեր նախնիների թողած դավանաբանական ժառանգության մասին կարող ենք դատել այն գրավոր նյութերից, որոնք պահպանված են շումերական, աքքադական, հուրրիական, խեթական եւ այլ արձանագրություններում:

Այսպես. հելլենական աշխարհում հայոց դիցական համակագը ներկայացվել է Արեսի, Հերմեսի, Էրոսի, Մակեդոնիայում՝ Արասի, Իրանում՝ Ահրումազդայի, Հռոմում՝ Մարսի եւ Միթրայի, գերմանացիների մոտ՝ Էրթագի, սլավոնների մոտ՝ Յարիլոի, Հնդկաստանում՝ Ռամի, Եգիպտոսում՝ Ռաի, Խեթերի մոտ՝ Արա-ի, Ասորեստանում՝ Արա-ի, Բաբելոնում՝ Արիաի, Լիդիայում՝ Արմասի միջոցով:

Նկատի պետք է ունենանք, որ նոր միջավայրում մեր գլխավոր աստծո նկարագրում պահպանվել են առանցքային մի քանի էլեմենտներ: Հիշեցման կարգով նշեմ, որ Հայոց արեւապաշտական հավատքի եւ համակարգի մասին կարող ենք դատել նաեւ ըստ Հին կտակարանի. Հայկը մոնոֆիզիտ Նոյի հինգերորդ սերունդն էր եւ, որպես ժառանգություն, Նոյից ստացել է Մեծ Լույս կամ Արեւ տիտղոսը եւ մոնոֆիզիտական ուսմունքը, որպես բարձրագույն իրավունք, Հայկը փոխանցել է իր ժառանգորդներին:

Մեծ լույս կամ Արեւ տիտղոսից եւ մոնոֆիզիտական ուսմունքից զատ արեւապաշտական դավանաբանական ժառանգության հաջորդ գլխավոր երեւույթը «անմահների երկիր» ձեւակերպումն է՝ ըստ շումերական կոչվող մշակույթի:

Դիցական հանրահայտ հերոսներից առաջինը Գիլգամեշն է Հայոց աշխարհում փնտրում «անմահության ծաղիկը», իսկ վերջին հերոսը Ալեքսանդր Մակեդոնացին էր, ով նույնպես անմահություն էր փնտրում:

5000 տարվա հնություն ունեցող այս փաստերը հաստատում են Հայոց աշխարհի եւ արեւապաշտական անմահության երեւույթի դոգմատիկ լինելու հանգամանքը։

Եվս մեկ անգամ հիշենք. Հայկ նահապետի նախնիներն են Նոյը, Հաբեթը, Գամերը, Թիրասը, Թորգոմը: Հայկի սերունդն է Արամանյակը, Արամայիսը, Ամասիան, Գեղամը, Հարման, Արամը, Արա Գեղեցիկը: Հայոց ազգադիր Հայկի թողած դավանաբանական ժառանգությամբ մենք մոնոֆիզիտ ենք եւ կրում ենք Մեծ լույս կամ արեւ տիտղոսը: Այդ ժառանգությունը որոշակի դիցաբանական փոփոխություններով մեզ է հասել հետեւյալ անցումներով՝ Հայկից մինչեւ տրոյական պատերազմ:  Continue reading

Հայկական խոհանոց – Հնդկաձավարով աղցան… Կայացավ Եվրատեսիլի Հայաստանի ներկայացուցչի երգի պրեմիերան … «Արտավազդ»-ի հավակնորդները… Այցելե’ք www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնականությանը սատարող «Լուսանցք» շաբաթաթերթը…

Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Հնդկաձավարով աղցան

Բաղադրությունը – Հնդկաձավար – 1 բաժակ, կանաչ սոխ – 0,5 կապ, մաղադանոս – 1 կապ, անանուխ – 1 կապ, գլուխ սոխ – 1 հատ, լոլիկ – 2 հատ, կիտրոն – 2 հատ, ձիթապտղի յուղ – 80 գ:

Պատրաստման եղանակը – Հնդկաձավարը թրջել եռման ջրով: Կանաչեղենը մանր կտրատել: Կիտրոնը քամել վրան, ավելացնել աղը, ձիթայուղը նույնպես:

Սա լցնել հնդկաձավարի վրա, խառնել, վերջում վրան կտրատել լոլիկը եւ մատուցել:

Կայացավ Իվետա Մուկուչյանի Եվրատեսիլի երգի պրեմիերան

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մեր երկիրը կներկայանա “LoveWave” երգով. Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը եվրատեսիլյան բեմից միջազգային երաժշտասեր հանրությանը կներկայանա գերզգացմունքային ստեղծագործությամբ:

Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացվող “LoveWave” երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը, ովքեր փորձել են երգն ամբողջությամբ կառուցել երգչուհու զգացողությունների եւ կասկածների, խտացված ապրումների ու զգացմունքների միջոցով:

Ինչպես երկրաշարժի, այնպես էլ սիրո ալիքը տագնապեցնող է, սթափեցնող, այն կարող է մեկ վայրկյանում փոխել մարդուն ու նրա կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը` Love Wave-ը: «Ես ցանկացա երգել այնպիսի զգացմունքի մասին, որը ճանաչում ենք, գիտենք, զգում ենք ու դրանով ենք ապրում կամ գուցե առանց դրա չենք ապրում: Ցանկացա երգել անկեղծ էմոցիայի մասին, զգացողության, որ անհանգստացնում է, ապրեցնում է, հուզում է»,- ասում է Իվետա Մուկուչյանը:

Մրցութային երգի տեսահոլովակը հայ-գերմանական համատեղ արտադրություն է՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ գերմանական “Blacksheep communications”-ի: Տեսահոլովակի շրջանակներում Իվետա Մուկուչյանը համագործակցել է Kivera Naynomis (գլխավոր դիզայներ՝ Արեւիկ Սիմոնյան) նորաձեւության տան հետ:

Իր տեսակով յուրահատուկ տեսահոլովակում գործողությունների փոխարեն ապրումներ են, ստանդարտ սյուժեի փոխարեն՝ խճճված ներաշխարհ: Էկրանից այն կողմ իրականությունն է՝ լուսանկարի ճշգրտությամբ, աբստրակտ պատկերի խորությամբ: Տեսահոլովակում իրականացվել են մակրոնկարահանումներ, որոնք թույլ են տալիս պատկերացնելու սիրո քիմիան, որը տարածվում է ամբողջ մարմնով՝ խորհրդանշելով սիրո զարգացումն ու անկումը:

Հերոսների հոգեւոր զգացումները, միացումն ու բաժանումը արտացոլված է գրաֆիկական հետաքրքիր լուծումների միջոցով: Հիշեցնենք, որ տեսահոլովակում Իվետա Մուկուչյանի զուգընկերը շվեդ հայտնի մոդել, դերասան Բեն Դահլհաուսն է, ով համագործակցում է աշխարհահռչակ ապրանքանիշերի հետ եւ հանդիսանում դրանց գովազդային դեմքը: Նա նաեւ մեծ մասսայականություն է վայելում սոցցանցերում:

«Արտավազդ»-ի հավակնորդները

Տասնյակ դերասաններ եւ դերասանուհիներ, արդեն հայտնի ու նորահայտ, տասնյակ ռեժիսորներ, սցենարի հեղինակներ և տասնյակ ներկայացումներ. Հայաստանի թատերական գործիչների միության կայքում ներկայացվել են «Արտավազդ-2016»-ի հավակնորդները: Հիշեցնենք, որ թատերական ոլորտի «Արտավազդ-2016» մրցանակաբաշխությունը կայանալու է մարտի 26-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: «Արտավազդ» մրցանակաբաշխության փորձագետներն են՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյան, ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյան, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյան, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարության, բեմանկարիչ Մերի Սարգսյան, գրականագետ, թարգմանիչ Մարինա Մարինոսյան, թատերագետ Ռուզաննա Առաքելյան:  Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Մարզաշխարհի խաչմերուկներում –

Արծաթե եւ բրոնզե մեդալներ՝ Եվրոպայից

Հունգարիայի Գիոր քաղաքում կայացավ հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է 47 երկրի 588 մարզիկ: Նախորդ տարվա համեմատ աճել է մասնակից երկրների ու մարզիկների քանակը: Եվրոպայի առաջնությանը խաղարկվեց Ռիո-2016-ի 12 օլիմպիական վարկանիշ: Վարկանշային էին հրացան եւ ատրճանակ մեծահասակների վարժությունները՝ յուրաքանչյուր ձեւից խաղարկվում էր 3-ական վարկանիշ՝ կանանց եւ տղամարդկանց համար: Հայաստանից մասնակցեց 14 մարզիկ՝ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի եւ ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Մեր երկիրը Եվրոպայի առաջնությանը նման մեծ պատվիրակությամբ առաջին անգամ էր մասնակցում: Ցավոք, հայ մարզիկներին չհաջողվեց նվաճել օլիմպիական ուղեգրեր:

Մեր ներկայացուցիչները նախ վազող թիրախ երիտասարդ տղաների պայքարում գրանցեցին թիմային բրոնզե մեդալ, ապա վազող թիրախ՝ խառը վազք երիտասարդ աղջիկների պայքարում Լիլիթ Մկրտչյանը 366 միավորով գրավեց 2-րդ տեղը՝ արժանանալով արծաթե պարգեւի:

Հայաստանի արծաթե պարային զույգը

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը հաջող հանդես եկավ գեղասահքի «Բավարիա Օփեն» մրցաշարում: Կարճ ծրագրում մեր երկյակը վաստակելով 54,98 միավոր, զբաղեցրեց 2-րդ տեղը: Ազատ ծրագրում նրանք նույնպես ցույց տվեցին 2-րդ արդյունքը՝ 85,18: Այդպիսով, Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը ընդհանուր հաշվարկով վաստակեցին 140,16 միավոր եւ գրավեցին 2-րդ տեղը:

Մրցաշարի հաղթող դարձավ Պենի Կումս-Նիկոլաս Բուքլենդ բրիտանական զույգը, որը պարզապես մրցակցությունից դուրս էր՝ 165,68 միավոր: Ադրբեջանը ներկայացնող Վարվարա Օգլոբինա-Միխայիլ Ժիրնով զույգը գրավեց վերջին՝ 12-րդ տեղը:

Արթուրը եւ Սյուզին՝ Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկներ

Հայազգի բռնցքամարտիկը ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: Գերմանական «BoxSport» ամսագրի ժյուրիի եւ ընթերցողների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնը հավաքել է առավելագույն թվով ձայներ:

35-ամյա բռնցքամարտիկն այս տիտղոսին արժանանում է 7-րդ անգամ: Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ՝ այդ անվանակարգում հաղթելով 13-րդ անգամ: Հիշեցնենք, որ Աբրահամը հաջորդ մենամարտն անցկացնելու է ապրիլի 9-ին՝ Լաս Վեգասում, որտեղ մրցելու է 24-ամյա մեքսիկացի Ջիլբերտո Ռամիրեսի հետ: Նա նախորդ անգամ ԱՄՆ-ում մենամարտել է 2012-ի մայիսի 14-ին՝ Կալիֆորնիայում պարտվելով ամերիկացի Անդրե Ուորդին: Նախորդ մենամարտն անցկացրել է 2015-ի նոյեմբերի 21-ին Գերմանիայի Հանովեր քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր անգլիացի Մարտին Մարեյին:

Նշենք նաեւ, որ WBA վարկածներով լավագույնն է ճանաչվել է մեր հայրենակից Սյուզի Կենտիկյանը:

Արթուրը պատրաստ է մենամարտել Ֆյոդոր Չուդինովի հետ

WBO-ի վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի մինչեւ 76,2 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հետաքրքրված է WBA-ի վարկածով «գերչեմպիոնի» կոչման նախկին տիրակալ Ֆյոդոր Չուդինովի հետ մենամարտով: Ռուս բռնցքամարտիկը կորցրել է կոչումը՝ մրցավարների որոշմամբ զիջելով գերմանացի Ֆելիքս Շտուրմին, ինչն առաջացրել է Չուդինովի բողոքը: Վերջինիս մարզիչը բողոքարկել է մրցավարների որոշումը:

«Չուդինովը լավ մրցակից է, եւ մենք հիմա էլ քննարկում ենք նրա հետ մենամարտելու հնարավորության հարցը»,- Աբրահամի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը: Ավելացնենք, որ 35-ամյա հայ բռնցքամարտիկի առաջիկա մրցակիցը մեքսիկացի Հիլբերտո Ռամիրեսն է:  Continue reading

Հայ արիները փառաբանեցին Աստվածահայր Արային

Հայ արիադավան-հեթանոս հայերը Երկրային Գարնան առաջին օրը՝ մարտի 2-ին, նշեցին Հայր Արայի՝ Հայ Տեսակի Գերագույն Աստծո տոնը: Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան այցը, ինչը ձմեռային քնից արթնացում է նախաշնում՝ վերազարթոնք:

Բնական վերազարթոնքի հովանավորը Հայր Արան է, որ հետեւում է բնակարգին եւ հայ արիներին պարգեւում Բնության Վերազարթոնք՝ Նոր ԿյանքԴրա համար այս տոնը կոչվում է նաեւ Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոն:

Մենք միշտ նշել ենք, որ ձմեռը բնության մեջ նախանշում է հարաբերական մահ՝ ծաղկունքի դադար, եւ Հայր Արան իր զորությամբ ապահովում է Գարնան մուտքը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք-մահ-կյանք… հավերժապտույտ շղթայի մեջ:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կատարեցին ծիսական արարողություն՝ փառաբանելով Հայր Արային, որ նաեւ Արարչի Զավակն է, ով արարվել է որպես հզոր Աստված, նաեւ Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Գենի մարմնացումը

Ծիսակարգը կատարվեց մարտի 2-ի վաղ առավոտյան, ինչպես միշտ Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքների ներքո: Հայ արիները փառաբանեցին նաեւ Տիեզերքի Արարչին եւ բոլոր Հայ Աստվածներին:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

02.03.2016թ.