Daily Archives: March 20, 2016

Ամանորյա շնորհավորանք հայերին եւ արիական մյուս ազգերին.- Փա՜ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց Ամանոր – Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները նշել են բնական տարեփոխությունը…

Հայաստանի սահմաններին՝ 21 խորհրդանշական կրակ եւ 21 հաղթական խորհուրդ, որպես Սրբազան Լույս՝ Միացյալ Հայաստանի վերակերտման ճանապարհին…

Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ի լուսաբացին, հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները, 4 խմբի բաժանված, նշել են բնական տարեփոխությունը: Մի խումբը Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը նշել է Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքումմյուսը՝ Թուրքիային սահմանակից հատվածում՝ Շիրակի տարածքում, հաջորդը՝ Վրաստանին սահմանակից հատվածում՝  Լոռու տարածքում, եւ վերջինը՝ Իրանին սահմանակից հատվածում՝ Սյունիքի տարածքում: Առանձին ծիսակատարություն կատարվել է նաեւ Արցախում:

Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները տարիներ շարունակ իրենց ծեսերն ու տոները կատարում են ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ՝ Արցախում, Ջավախքում, Արեւմտյան Հայաստանում, Քաշաթաղի ու Քարվաճառի ազատագրված տարածքներում, Հայաստանի մարզերի պատմական վայրերում, լեռների գագաթներին կամ լճերի ու գետերի ափերին, մեր ահմանային հատվածներում…

Այս այգաբացին տոնական ծեսերը կատարել են Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները: Տոնակատարությունը, ինչպես ընդունված է, սկսվել է գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով: Փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները եւ, հատկապես, օրվա խորհրդի տերը՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը: Քրմական դասի ներկայացուցիչները Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ մեր երկրի նշյալ տարածքներում վառել են գլխավոր մեծ կրակն ու խորհրդանշական 21 փոքր կրակները՝ ազգի համար զորություն ու արեւշատություն խնդրելով Վահագն Աստծուց:   Continue reading