Daily Archives: April 5, 2016

Տիար Սերժ Սարգսյան, եղե՛ք Միացյալ Հայաստանի առաջին քարը դնող նախագահը – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան…

Բազմիցս հարց է բարձրացվել հայության ամենատարբեր շերտերում՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանն ուղղված: Եթե խնդիրն այն էր, որ անկախության ճանաչումը կսրի իրավիճակը սահմաններում, ապա այսպես թե այնպես դա տեղի է ունենում եւ տարիներ շարունակ: Եթե խնդիրը նաեւ առնչվում է միջազգային հանրություն կոչվածի արձագանքին, ապա այդ հանրություն ասածը այս տարիների ընթացքում միայն երկերեսանի կեցվածք ու երկակի չափորոշիչներ է կիրառել Արցախի հարցի նկատմամբ: Զինադադարը պարբերաբար խախտող Ադրբեջանը երբեք չի սաստվել ու պատժվել այդ հանրության կողմից եւ նրանց կարծիքը արդեն պետք է շատ քիչ հետաքրքրի մեզ:

Հայ Արիական Միաբանությունը եւս դիմել է ՀՀ իշխանություններին այս հարցով: Եվ արդեն քանի տարի է մենք որպես համահայկական քաղաքական, հոգեւոր ու պատմամշակութային կառույց. ճանաչել ենք ՀՀ-ԼՂՀ վերամիավորումը եւ Արցախը համարում ենք Հայաստանի 12-րդ մարզը, ինչը խորհուրդ  էինք տվել անել նաեւ հայ քաղաքական մյուս ուժերին, որից հետո մեր իշխանությունների համար ավելի դյուրին կլիներ որոշում կայացնելը…

Ինչեւէ, այսօր թերեւս ամենահարմար պահն է, որ այդ բացթողումը լրացվի եւ ՀՀ իշխանությունները կա՛մ ճանաչեն ԼՂՀ անկախությունը կա՛մ որ ավելի ճիշտ է՝ հաստատեն ՀՀ-ԼՂՀ վերամիավորման վաղուց հաստատված երկողմանի պաշտոնական որոշումները եւ Արցախի Հանրապետությունը ներառեն Հայաստանի Հանրապետության կազմի մեջ:  Continue reading