Daily Archives: April 22, 2016

Աշխարհայացքային մարտահրավեր.- Ազգը՝ մարդ-սպառողի եւ մարդ-փախչողի դեմ (ռուս ռազմական փորձագետ Դենիս Դվորնիկով)… Հայերը հանձնեցին հերոս ազգի կոչումը կրելու քննությունը (բուլղարացի հրապարակախոս, հասարակական գործիչ Պլամեն Պասկով)…

Ազգը՝ մարդ-սպառողի եւ մարդ-փախչողի դեմ

Արցախյան քառօրյա պատերազմը շատերի մոտ է հայացքային վերատեղափոխումներ կատարել: Հայության համախմբվածությունը, հանուն հայրենի երկրի նահատակության գաղափարը, մարտական ոգով քանակապես շատ եւ զինական առումով գերազանցող թշնամուն ջախջախելը եւ էլի նման բաները դարձել են անգամ գերհզոր երկրների անվտանգության քննարկելիք հարցերը: Ցայսօր այդ վերլուծությունները օրակարգում են:

Ռուս հասարակական գործիչ, ռազմական փորձագետ Դենիս Դվորնիկովը եւս անդրադարձել է այս խնդրին: Նրան հատկապես ապշեցրել է, որ հայ միլիոնատերն իր որդուն հանել է հարմարավետ Օքսֆորդից եւ ուղարկել պատերազմ:

«Հայ զինվոր» պարբերականի փոխանցմամբ՝ ռուս փորձագետն ասել է. «Արցախյան դիմադրողականությունը դառնում է ոչ միայն լրջագույն ռազմական ուժ, այլ նաեւ աշխարհայացքային մարտահրավեր գոյություն ունեցող պոստմոդեռնիստական համակարգին, երբ ազգը ազգ չէ, պետությունը պետություն չէ: Երբ աշխարհիկ կյանքի իդեալը դառնում է մարդ սպառողը, իսկ դաժան պայմաններում՝ մարդ փախչողը-փախստականը:

Հենց այդ պատճառով է, որ աշխարհը շշմել է, աչքերն է տրորում՝ տեսնելով, թե ինչպես են ժպտացող տղամարդիկ, հարազատների հետ երգ ու պարով գնում պատերազմելու իրենց եղբայրների կողքին, այն մանչուկի համար, որին դպրոցի մուտքի մոտ սպանեց ինչ-որ հիմար հրետանավոր: Եթե ղարաբաղցիք փախչեին, ապա նրանց էլ, երեւի, կհատկացնեին մի քանի գերմանական գյուղակներ, նրանց ոտքերն էլ կլվանային Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում, լացակումած կվազացնեին CNN-ից BBC:   Continue reading

Ապրիլի 24-ին հայ արիները կհաստատեն իրենց երդումը… Ես նախանձում եմ Արցախին, որի լեռնային օդում կենտրոնացած է կյանքի իմաստը… Կամավորականները ոչ միայն Հայաստանից էին ու Արցախից, այլ՝ ամբողջ աշխարհից… Մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից…

Ապրիլի 24-ին հայ արիները կհաստատեն իրենց երդումը

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) համար՝ նաեւ արդար վրեժի ու հայրենատիրությա՛ն օր:

Այդ օրը հայ արիներն ու հեթանոս ազգայնականները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք կմատուցեն 1915-1923թթ. Հայոց Մեծ Եղեռնի զոհերի (շուրջ 3,5 մլն.) հիշատակին:

Երթին կմիանան նաեւ ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի եւ «Ոգու պահապաններ» ուսանողական ու երիտասարդական կազմակերպության անդամները:

Հայ արիներն ու ազգայնականները վերստին կհաստատեն իրենց երդումը՝ պայքարել ու ձգտել Հայ Դատի վերջնական հաղթանակին՝ հասնելով Հայոց Հայրենիքի վերամիավորմանը Հայկական Լեռնաշխարհում, ինչն էլ կապահովի հայության Հողահավաքն ու Ազգահավաքը Հայոց Արարչատուր Բնօրրանում…

Չի դադարի հնչել, որ վրե՛ժն է պատասխանը անմեղ զոհերի արյան, եւ Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումն ու դատապարտումը պե՛տք է ներառի մեր հողային պահանջատիրությունը եւ բոլոր տեսակի վնասների փոխհատուցումը: Միայն սա կարող է լինել փախհատուցում՝ միլիոնավոր զոհերի հոգիների հանգստության համար…

Նախ՝ հողային-տարածքային պահանջատիրությու՛ն, եւ ապա՝ բոլո՛ր վնասների փոխհատուցում. հայտարարում են հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները: Նրանք կայցելեն նաեւ Եռաբլուր ու հատուկ ծիսական արարողություն կիրականացնեն նոր հաղթանակների համար:

Այնուհետեւ, ՀԱՄ եւ ՀԱՀ ղեկավարները քրմերի հետ կայցելեն Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստան-ների սահմանակից հատված եւ հողահավաքի ու ազգահավաքի խորհրդապաշտական ավանդական ծեսը կկատարեն՝ գինու, կրակի, ցորենի, ջրի  ու սրածայր թրերի զուգորդումով:

Հայ Արիական Միաբանություն եւ Հայ Ազգայնականների Համախմբում

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից

Մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին, ով ժամանել է Երեւան, 100 LIVES-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ այցելել է Երեւանի կոնյակի գործարան: Հաղորդվում է նաեւ, որ մինչեւ վաղվա ‪‎AuroraDialogues քննարկումներն ու ապրիլի 24-ին կայանալիք «Ավրորա» մրցանակաբաշխությունը, աշխարհի տարբեր հատվածներից ‪«Ավրորա» մրցանակի համար Հայաստան ժամանած մարդասիրական ասպարեզի առաջատար գործիչները հյուրընկալվել են Հայաստանի ազգային պատկերասրահում:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Երեւանում կայանալու է «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությունը:  Ապրիլի 23-ին կազմակերպվելու է «Aurora Dialogues» քննարկումները Continue reading

Մտորումներ ապրիլքսանչորսյան ցավից առաջ.- Գարուն ա, ծաղիկ ա արել – Երբ վերադարձ լինի ուժին ու հաղթությանը… Մի նոր գարնան օր Հայկի զարմից՝ «Արա»յի որդի մի Արմին, բազմելու է «Հայոց գահին» (Պօղոս Արմէնակ Լագիսեան, ԱՄՆ)…

…Մի նոր գարնան օր Հայկի զարմից՝ «Արա»յի որդի մի Արմին, բազմելու է «Հայոց գահին», երկիրը կառավարելու հին աստուածների բարեպաշտութեամբ…

«Գարուն ա», գարնան արարչական լոյս է իջել «Արմինա Լեռնաշխարհին»: «Հայկ Համաստեղութեան» հայոց հին աստուածների տաճարից Մայր Անահիտ դիցուհին է եկել «Արմինա Լեռնաշխարհ», բուռ-բուռ ծաղիկ փռել հայոց լեռների լանջերին, հայոց դաշտերին: Մայր Անահիտը մայրանալու երկունքի լոյս է ցանում այգիներում փթթելու պատրաստ ծառերին: Նրա արարչական խինդով պայթած ծառերն են ծիծաղում, հազար գոյների լոյս ճառագում, ծաղկի լոյսով է արբենում հայոց Արմինա հէքիաթային աշխարհը:

«Գարուն ա». մտե՞լ ես ծաղկած այգիներ, տեսե՞լ ես ծիածանացած ծառերը, ունկնդրե՞լ ես նրանց ծաղկած լոյսի համանուագը: Քու հոգին էլ ծաղիկ չի՞ դարձել, քու հոգին էլ մայրական սիրոյ հրճուանքով չի՞ խայտացել: Քու երկիրը յափշտակած անօրէն մարդիկ արդեօք մտե՞լ են նախնիներիդ Մայր Դիցուհու արարման խանդաղատանքով պայթած ծաղկած այգիներ, չէ՜, եթէ այնտեղ լինէին, ունկնդրէին նրանց համանուագը, նրանց հոգիներում էլ արարում ծաղկած կը լինէր: Չոր, անօրէն, անբարոյ մարդիկ:

Մեհեան է ծաղկած այգին, մեհեան բաց երկնքի տակ, ոչ թէ փակ ու մութ խորշ: Աղօթո՞ւմ ես այնտեղ, չէ՜, բնութեան արարչութեանը չեն աղօթում, սքանչանում են նրա հէքիաթով, նրա մայրացման խորհուրդով, նրա լոյսով, նրա արարումով: Լո՜յս, կեանքի առեղծուած, ամպերում իրար դէմ կռուի ելած հիւլէների պայթիւնի, երկնքում իրար փառելու հրճուանքի պոռթկումն է այն: «Լոյսի մի շողը, մութ յաւիտեանն արժէ», խօսել էր «Հեթանոս երգի» բանաստեղծ Վարուժանը, ինքն էլ Արմին-հայ աստուածների Աշտիշատ աւանի Վահագնի Վահէ-Վահեան տաճարի քուրմ:   Continue reading

Մտավորականի հավաքականը՝ հայկական բաղձանք – Ով կհամախմբի մտավորականներին՝ մտավորականություն ստեղծելով… Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհը տանում է դեպի վարչապե՞տ –  Ի՞նչ է կատարվում Ազատ գետի կիրճում…

Մտավորականի հավաքականը՝ հայկական բաղձանք

Այսօր էլ դեռ չենք կարողանում ստեղծել մտավորականության այն կորիզը, որի շուրջը կհամախմբվեն մյուսները: Նման կորիզ կար անգամ ԽՍՀՄ տարիներին, երբ մարդիկ շրջում էին Երեւանում, որպեսզի հանդիպեն նրանց, տեսնեն, թեկուզ մեկ անգամ խոսեն: Մարդիկ հավատում էին նրանց: Մտավորական փաղանգը կար նաեւ արդեն սեւացող 1915-ին, որին էլ թուրքերը առաջիններից տարան գնդակահարության՝ հասկանալով, որ այդպես գլխատում են հայությանը:

Բայց այսօր մենք, ավելի քան 100 տարի հետո, չունենք այդ կորիզը, որ պատիվ ու ապրած կյանքի արժանիք պիտի համարեր գնդակահարությունը թշնամու կողմից…

Ոչ ոք չի ժխտում, որ ունենք անհատ մտավորականներ, իսկապես կան, որոնց խոսքը իրապես լսվում եւ արժեքավոր է համարվում, բայց համախումբ մտավորականություն այդպես էլ չի ստեղծվում: Մեր ոչ հեռավոր եւ վերոնշյալ ժամանակներում հայ մտավորականության հիմքը կազմել են գրողները, հետո նկարիչներն ու քանդակագործները, դերասաններն ու մամուլի ներկայացուցիչները, երաժիշտներն ու ասմունքողները, գիտական աշխարհի մարդիկ եւ այլն: Բայց այսօր որեւէ արվեստի կամ արհեստի կառույց չի կարողանում ստանձնել նախնական աշխատանքը եւ կազմակերպել մտավորականության համախմբումը:

Եթե 100 տարի առաջ հայությունը չկորցներ իր մտավորական փաղանգին, ապա ինքնապաշտպանվելու հարցերին ավելի շուտ կանցներ, քան դա եղավ կուսակցական ու կրոնական կառույցների ներքին ու արտաքին տարաբնույթ խաղերի միջոցով:

Այսօր, երբ երկրի մշակույթի նախարարությունը տանուլ է տալիս մեր արժեհամակարգի գրեթե բոլոր տարրերը, մի նոր ահազանգ է հնչել՝ հայոց ինքնությունը պաշտպանելուն ուղղված:

Միշտ սպասում են, որ գոնե գրողների միությունը կանի առաջին քայլը, ինչպես արեցին Շիրազը, Սեւակը, Իսահակյանը, եւ կգան միանալու մշակույթի ու արվեստ-արհեստների մյուս բնագավառների ներկայացուցիչները, բայց…

Այսօր շատ ենք  լսում, թե «սովետական տարիներից մինչ օրս Գրողների միությունում ոչինչ չի փոխվել»… Իհարկե, ամբողջությամբ համաձայն չենք ասված մտքի հետ, սակայն դա չէ էականը: Սովետական տարիների գրողների համայնքի մակարդակը գուցե այսօր էլ բավարարեր մեր նշած կարեւոր գործը սկսելու համար, ուստի համեմատությունները խիստ անհատական են:

Մի բանում չենք կարող չհամաձայնել, որ այս կամ այն միության նախագահի ընտրությունները ոչ մի բանով չեն տարբերվում երկրի նախագահի ընտրություններից: Այ սա է վատը: Քաղաքական ընտրությամբ մտավորականը չի կարող բարեփոխել իր ասպարեզը, ապաեւ՝ ազգայինը:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(1)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Մաս առաջին

Գաղափարական առումով հայոց աշխարհը մեր տարածաշրջանում առանձնանում է այն բանով, որ կրոնական ընկալումներում միաստվածության օրրան է, եւ արեւապաշտական դիցաբանական համակարգի ուսումնասիրման ժամանակ մշտապես հարկավոր է հաշվի առնել՝ հայոց աշխարհը, որպես միաստվածության օրրան, կրոնական դոգմատիկ երեւույթ է։

Ընդհանրապես արեւապաշտական համակարգի վերականգնման փորձը հնագույն շերտերի միջոցով՝ մշտապես բախվում է եղած նյութերի հատվածականությանը կամ նրա առաջնային նյութի հետագա ժամանակաշրջաններում կրած փոփոխություններին: Համանման վիճակն է նաեւ մեր դավանաբանական մշակույթում. մեր հնագույն մշակութային շերտերում նույնպես պահպանված են արեւապաշտական համակարգը հիշեցնող որոշ ավանդապատումներ ու ծեսեր, որոնց միջոցով հնարավոր է ձեւավորել ընդհանրացված պատկերացումներ հայոց արեւապաշտական համակարգի մասին։

Մինչեւ այժմ չունենք որեւէ ամբողջական ուսումնասիրություն համակարգի վերաբերյալ, չնայած այն բանին, որ թե՛ հայկական մշակույթի, եւ թե՛ հարակից մշակույթների մեջ առկա են մեծաքանակ նյութեր, որոնք պահպանված են որպես արեւապաշտական տիեզերաշինության էլեմենտներ: Այս նյութերի օգտագործմամբ մենք կարող ենք ստանալ ամբողջական մի պատկեր արեւապաշտական համակարգի մասին ընդհանրապես եւ հայոց համակարգի մասին՝ մասնավորապես:

Համաձայն կրոնական ընդհանրական ավանդապատումների՝

– արարումից հետո ամենից շատ կրկնվում են աստվածները եւ իրար փոխարինող աստվածների սերունդները, որոնց միջոցով եւ կառավարվում է արարված աշխարհը,

– ըստ դավանաբանական ալգորիթմի՝ կյանքը հենվում է միայն Արարչի վրա,

– բոլոր տիեզերաշինական ավանդապատումները ծագում են մեկ աղբյուրից,

– անցած եւ այս քաղաքակրթության մեզ հայտնի բոլոր առանցքային ավանդապատումների մեջ պահպանել է Արարչության եւ մոնոֆիզիտական՝ միաստվածության գաղափարը:   Continue reading

Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով.- «Տանկային բիաթլոն»-ի մրցանակ-տանկը չի ուղարկվել Հայաստան… Մեր պատվիրակությունը անտեսեց ադրբեջանցիների սադրանքը… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք հայ ազգայնականության ձայնը՝ «Լուսանցք»…

Մարզական աշխարհի խաչմերուկներում՝ մեկ հեւքով

Հայ մարզիկներն իրենց հաղթանակները նվիրել են Արցախի քառօրյա հաղթական պատերազմի հերոսներին

Հայ ծանրորդներն ընդհանուր հաշվարկով  առաջինն են

Նորվեգական Ֆորդե քաղաքում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Մեր թիմը հավաքեց 503 միավոր: 1-ին տեղում Ռուսաստանի թիմն է՝ 524 միավորով, 3-րդ տեղում՝ Թուրքիան: Հիշեցնենք, որ Եվրոպայի այս առաջնությունում աշխարհամասի չեմպիոն դարձավ Անդրանիկ Կարապետյանը: Փոխչեմպիոնի կոչումը նվաճեցին Տիգրան Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը: Սիմոն Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Վանիկ Ավետիսյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը դարձավ Եվրոպայի թիմային առաջնության հաղթող: Մեր հավաքականը 449 միավորով եւ 5 ոսկե, մեկ արծաթե մեդալով Եվրոպայի թիմային առաջնությունում 1-ինն է: 2-րդ տեղում 435 միավորով Ուկրաինայի թիմն է, 3-րդ տեղում՝ Թուրքիան՝ 399 միավորով:

Կանանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն դարձան Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Նազիկ Ավդալյանը: Սոնա Պողոսյանը 4-րդ տեղում է, Արփինե Դալալյանը՝ 6-րդ, Աննա Գովելյանը՝ 9-րդ, Իզաբելլա Յայլյանը՝ 10-րդ, եւ Քրիստինե Պետրոսյանը՝ 5-րդ:

Հայաստանի հավաքականը դարձել է հաղթող ընդհանուր հաշվարկում: Հայ ծանրորդները Ֆորդեում նվաճել են 8 ոսկե, 7 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: 2-րդ տեղում Թուրքիան է, 3-րդում` Ուկրաինան:

Ապրիլի 17-ին ծանրամարտի Հայաստանի հավաքականը 18 մեդալով վերադարձավ Երեւան: Չնայած ուշ ժամին, «Զվարթնոց» օդանավակայանը բազմամարդ էր. մարզասերները ծափահարություններով դիմավորեցին հայ ծանրորդներին: Ծանրամարտի Եվրոպայի լավագույն թիմին դիմավորելու էին եկել նաեւ Հայաստանի ԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպեսեւ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը: Այսօրվա դրությամբ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը օլիմպիական խաղերի 5 ուղեգիր ունի, կանանց հավաքականը՝ 2: Բոլոր ուղեգրերը ձեռք են բերվել դեռ մինչեւ Եվրոպայի առաջնությունը:

– Հայ բռնցքամարտիկներն օլիմպիական 4 ուղեգիր են նվաճել Թուրքիայում – Սամսուն քաղաքում կայացած Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 5 հայ բռնցքամարտիկ վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ էին անցել, որոնցից 4-ը Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:

– Հայ ըմբիշներն օլիմպիական 1 ուղեգրով են վերադարձել Սերբիայից – Զրենյանին քաղաքում ավարտվեց Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշարը: Այդ ուղեգիրը  նվաճել է 57 կգ քաշային, ազատ ոճային Գառնիկ Մնացականյանը: Իսկ ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալակիր են դարձել:   Continue reading