Daily Archives: April 24, 2016

Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները հաստատեցին իրենց երդումը… Վրե՛ժ եւ հայրենատիրությու՛ն…

Ապրիլի 24-ը համայն հայության եւ առաջադեմ մարդկության համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման համար՝ նաեւ արդա՛ր վրեժի ու հայրենատիրությա՛ն օր է այսօր:

Հայ արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայ Արիական Միաբանությասն առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեցին 1915-1923թթ. Հայոց Մեծ Եղեռնի (Արեւմտյան ու Արեւելյան Հայաստան-ներում ավելի քան 3,5 մլն) զոհերի հիշատակին:

Երթին միացան նաեւ Հայ Արիական Միաբանության «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհրդի եւ «Ոգու պահապաններ» ուսանողական ու երիտասարդական կազմակերպության անդամները, ովքեր «Հիշատակի ու հատուցման» միջոցառում էին կազմակերպել քաղաքամայր Երեւանում:

Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները վերստին հաստատեցին իրենց երդումը՝ պայքարել ու ձգտել Հայ Դատի վերջնական հաղթանակին՝ հասնելով Հայոց Հայրենիքի վերամիավորմանը Հայկական Լեռնաշխարհում, ինչն էլ կապահովի հայության Հողահավաքն ու Ազգահավաքը Հայոց Արարչատուր Բնօրրանում…   Continue reading →