Daily Archives: July 18, 2016

Կենտրոնաձիգ իշխանությունը չի կարող երկար հանդուրժել սա… – Արմեն Ավետիսըան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

,,Ես երբեք որեւէ մեկի քայլերի մեկնաբանը չեմ աշխատել, յուրաքանչյուրն իր քայլերի պատասխանատուն է,,,- մեզ հետ զրույցում ասաց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ կիրակի օրը ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցած զինված գործողության առնչությամբ:

,,Ուղղակի ես ասեմ իմ սկզբունքներն այս առիթով: Իմ երիտասարդ տարիներին, երբ ես հետաքրքրվում ու հիանում էի ԱՍԱԼԱ-ով, ինձ համար ամենակարեւորը, որ հայտնաբերեցի, սա էր՝ հայ նվիրյալ մարտիկի համար առաջին սկզբունք է չգործե՛լ Հայաստանի եւ հայազգի ներկայացուցչի դեմ: ԱՍԱԼԱ-ն բավականին զոհեր տվեց, մեծ թվով նվիրյալներ նահատակվեցին՝ միայն թուրքերին սպանելով, նույնսիկ այլազգիներին չվնասելով: Ինձ համար սա հստակ զկզբունք էր դեռեւս պատանի տարիներին ու այդ սկզբունքը մինչեւ հիմա կենսունակ է ինձ համար:

Ես առաջնորդվում եմ թշնամու դեմ ամեն ինչով, ամեն հնարավոր եւ անհնարին միջոցներով պայքարելու սկզբունքով, բայց միայն ո՛չ Հայաստանի եւ հայի դեմ:  Continue reading →