Daily Archives: August 12, 2016

Ազգայնականության ներքին ու արտաքին մերժումները` տկարամտության ու նենգամտության հետեւանք.- 1. Ազգայնականության եւ անկախության համահունչ ազդակները… 2. Հայ ազգայնականությունը՝ կայացման փուլում… 3. Հայ ազգայնականությունը՝ միջազգային ասպարեզում… (Արմեն Ավետիսյան, ՀԱՄ առաջնորդ)…

  1. Ազգայնականության եւ անկախության համահունչ ազդակները

Քանիցս անդրադարձել եմ ազգայնականության խնդրին եւ դեռ անդրադառնալու կարիք կա, քանզի ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում շատերն են դեռ շփոթում ազգայնականութունը (նացիոնալիզմ) եւ ազգայնամոլությունը (շովինիզմ): Պատճառներն այս են.

  1. Ազգայնականությունը երկար ժամանակ է, ինչ հալածված տեսություն է համաշխարհային անդեմ հանրության կողմից (այդ թվում` այդ հանրության մաս կազմող հայ կոչվող անդեմների), ինչը հենց ազգայնականության եւ ազգայնամոլության շփոթի կամ միտումնավոր ու նպատակային նույնականացման հետեւանք է: Ինչն էլ հետադիմական է դարձնում ազգի արմատի եւ բնօրրան-հայրենիքի հիմքի վրա կառուցված գաղափարախոսությունը, որի մարդ-համամարդ, հայ մարդ-այլազգի մարդ եւ ազգ-մարդկություն բնական անցումները արհեստականորեն աղավաղված են:
  2. Որպես քաղաքական ուղղություն ազգայնականությունը հենված է ազգային գերգաղափարական սկզբունքների վրա, ինչի պատճառով էլ մերժված է ապազգային գերուժերի կողմից, որոնք քանակական եւ արհեստական խառնակչությամբ արգելափակում են ազգայնական տեսակի ինքնահաստատմանը միջազգային ասպարեզում:
  3. Ազգայնականությունը հասկանալու եւ ներկայացնելու համար անհրաժեշտ է ազգային պետություն, որի կերտումը կասեցվում է աշխարհի երկրների պետական ու ազգային օրենքների նկատմամբ` միջազգային օրենքների գերակայության հաստատմամբ:
  4. Որպես քաղաքական եւ գաղափարախոսական ուսմունք ազգայնականությունը չի կարող կայանալ, եթե մարդկային երրորդության նման (մարմին-միտք-հոգի) բնականոն չկառուցվի քաղաքականություն-գաղափարախոսություն-հավատատեսություն առանցքի վրա:
  5. Ազգայնականությունը նաեւ կեցակարգ է պահանջում իր սկզբունքներին համահունչ, ինչն է իր հերթին հետեւորդից կամային, արժեհամակարգային ու նպատակային կենսակերպ է պարտադրում:
  6. Ազգայնականության ճանաչողությունը ներկա իմացության պայմաններում տեսական ու կիրառական լուրջ կրթման կամ ինքնակրթման կարիք է զգում, որպեսզի իրապես ըմբռնելի լինի բնազդական, բնախոսական եւ բնապաշտական ընկալումներում:
  7. Ազգայնականությունը բնածին ազգերի բնահաղորդ սկզբունքների ամբողջականությունն է, ինչը արհեստածին ազգերի մոտ հանգեցրել է ազգայնամոլության:

Այստեղ վերջակետ դնենք եւ բացենք փակագծերը…   Continue reading →