Daily Archives: September 21, 2016

Հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները նշեցին Անկախության ու Նախնյաց տոները

 * Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը մեկ անգամ էլ կոչ են անում Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների իշխանություններին՝ ավարտին հասցնել Արցախի՝ Մայր Հայաստանին վերամիավորվելու վաղուց կայացրած երկկողմանի որոշումները…

Եթե մայիսը հայության համար հաղթանակների ամիս է, ապա սեպտեմբերը՝ հայության անկախության եւ պետականաշինության ամիսն է: Սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի, սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության հոբելյանը: Հայկական երկու հանրապետությունների ծնունդն էլ նվիրական պայքարի, կամքի դրսեւորման ու հայ նահատակների անմահ գործը շարունակելու արդյունք են:

Ավելի քան 600 տարի առանց պետականության գոյատեւելուց հետո, հայությունը 20-րդ դարում երեք Հանրապետություն կերտեց, չնայած անցավ ցեղասպաության, պատերազմների ու դաժան մաքառումների ճանապարհով…Ավելին՝ 20-րդ դարեվերջին հայկական երկու Հանրապետություն հռչակվեց տարածաշրջանում՝ Հայաստանի ու Արցախի, որոնց վերամիավորումը իրավական եւ փաստական կյանք ստացավ մեր կյանքում, չնայած միջազգային ձեւակերպումների ուժ չստացավ ցայսօր:

Բայց Հայաստանում եւ Սփյուռքում 21-րդ դարը դիտարկվում է որպես հայոց միասնության՝ միացյալ հայկական պետության վերակերտման հարյուրամյակ, ինչը պիտի ազդարարվի Արցախի՝ Հայաստանին վերամիավորվելու վերջնական ու համազգային որոշումով ու միջազգային տեղեկացմամբ: Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները վերամիավորմամբ սկիզբ կդնեն հայոց հողահավաքի՝ ամբողջական Հայաստանի վերականգնմանը (Արցախի, Նախիջեւանի, Ջավախքի եւ Հայաստանի դեռ բռնազվթված արեւմտյան ու արեւելյան հատվածների վերամիավորմամբ):   Continue reading →