Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Քննարկվել են Հայաստանի տնտեսական հեռանկարները
- Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ
- Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի չեմպիոն
- ԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը
- Սահմանադրական դատարանի նախագահ չի ընտրվել
- Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290.016 զբոսաշրջիկ
- Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել
- Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն առողջություն է մաղթել Հռոմի պապին
- «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Թումո»-ն ստորագրել են համագործակցության հուշագիր
- ԶՊՄԿ-ն ուժեղացնում է կիբեռանվտանգության համակարգը (տեսանյութ)
Daily Archives: September 30, 2016
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում – Երեւանի «Ալաշկերտ»-ը՝ Հայաստանի սուպերգավաթակիր… Հին մրցակիցների նոր մրցամարտը… Բարձրագույն խումբ.- ֆուտբոլի ազգային առաջնությունում… Հայաստանի ֆուտբոլի 1-ին խումբ… Ազգային հավաքականը պատրաստվում է… Շախմատային համայնապատկեր… Մարզական այլ լուրեր…
Երեւանի «Ալաշկերտ»-ը՝ Հայաստանի սուպերգավաթակիր
Երեւանի «Ալաշկերտ»-ը ֆուտբոլի 2016թ. չեմպիոնի կոչմանն ավելացրեց եւս մեկը: «Հանրապետական» մարզադաշտում կայացած Հայաստանի սուպերգավաթի խաղում ալաշկերտցիները հանդիպեցին հանրապետության գավաթակիր Երեւանի «Բանանց»-ի հետ:
Խաղի հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 Ետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին Աբրահամ Խաշմանյանի սաները՝ 2:1: Այդպիսով, «Ալաշկերտ»-ն առաջին իսկ փորձից նվաճեց Հայաստանի սուպերգավաթը, որը մինչեւ մյուս տարվա սեպտեմբերի 24-ը կպահպանվի ակումբի նստավայրում:
Հին մրցակիցների նոր մրցամարտը՝ «Կոտայք»-«Շիրակ»
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջատար Գյումրիի «Շիրակ»-ը գավաթի նոր խաղարկության քառորդ եզրափակիչ փուլում մրցեց 1-ին խմբում հանդես եկող «Կոտայք»-ի հետ: Աբովյանում կայացած հանդիպումն անակնկալ ավարտ ունեցավ: Ավելի բարձր կարգ ունեցող շիրակցիներն այդպես էլ չկարողացան գրավել այս տարի վերաբացված թիմի դարպասը: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, որը ձեռնտու է «Շիրակ»-ին, որը երկրորդ խաղն անցկացնելու է սեփական դաշտում: Այդ խաղը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ տարիներին «Կոտայք»-ն ու «Շիրակ»-ը այդ երկրի ֆուտբոլի 1-ին լիգայի խմբերից մեկում էին հանդես գալիս եւ անհաշտ մրցակիցներ էին: Իհարկե այն տարիներին ավելի բարձր կարգ ուներ «Կոտայք»-ը. որը, մինչեւ ԽՍՀՄ փլուզումը մի քանի անգամ մոտ էր ԽՍՀՄ ֆուտբոլի բարձրագույն խումբ մտնելու եւ Երեւանի «Արարատ»-ին ընկերակցելու համար, սակայն մրցավարական միջամտությունները Հայաստանի 2-րդ թիմին այդպես էլ չթողեցին անցնել բարձրագույն խումբ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն էլ աբովյանցիների (նաեւ ԽՍՀՄ 1-ին լիգայի) լավագույն խաղացողներից մեկն էր այդ տարիներին:
Այդ տարիներից նաեւ տխուր մի հիշողություն է մնացել:
Աբովյանի ու Գյումրիի մարզասերները անչափ վատ էին պահում իրենց, եթե չասենք՝ երբեմն անմարդկային: Գյումրիից ծեծված աբովյանցի մարզասերներն էին գալիս տուն՝ ջարդված ավտոբուսով, Աբովյանից՝ Գյումրիի: Գյումրեցիների վատ օրինակը դարձավ փոխադարձ, ինչը շարունակվեց տարիներ շարունակ: Կուզենայինք վստահ լինել, որ այդ վատ հիշողությունը կմնա անցյալում, հատկապես, որ Հայաստանի առաջնություններում կարծես թե նման խոշոր միջադեպեր ու հաստատուն պարբերականությամբ տեղի չեն ունենում:
Հիշեցնենք նաեւ, որ հանրապետության գավաթի նոր խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի նախորդ արդյունքները հրապարակել ենք:
Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնությունում
Հանգստյան օրերին տեղի ունեցան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ փուլի հանդիպումները, գրանցվեցին հետեւյալ արդյունքները՝ «Արարատ»-«Բանանց» 0:2, «Գանձասար-Կապան»-«Ալաշկերտ» 0:2, «Փյունիկ»-«Շիրակ» 0:0: Continue reading
Հայկական խոհանոց – Հավի կրծքամիս՝ կծու թանձրուկով… Երիցուկի թեյը կանանց փրկում է վաղահաս մահից… Շուրջերկրյա ճանապարհորդ օձը… Հայաստանից եւ Արցախից մասնակցում է ավելի քան 300 ընկերություն… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների՝ www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Հավի կրծքամիս՝ կծու թանձրուկով
Բաղադրությունը – Հավի կրծքամիս – 150 գ, լեչո – 200 գ, ոչխարի պանիր – 50 գ, լավաշ – 1 հատ, ռեհան, աղ, սեւ պղպեղ, բուսայուղ, կարմիր կծու պղպեղ (փոշի) :
Պատրաստման եղանակը – Հավի կրծքամիսը կտրատել ձողիկների տեսքով, համեմել աղով եւ պղպեղով: Տապակել բուսայուղով: Այնուհետեւ ավելացնել լեչոն, կտրտած կանաչին եւ կծու պղպեղը:
Առանձին վերցնել հրակայուն խոր ափսե, լավաշը դնել մեջը եւ ափսեն դնել ջեռոցը, որպեսզի լավաշը մի փոքր տաքանա եւ ափսեի ձեւ ընդունի:
Հետո լավաշը ափսեից հանել, հավի կրծքամսով թանձրուկը լցնել լավաշի մեջ, վրան ավելացնլ մանր կտրտած ոչխարի պանիրը:
Երիցուկի թեյը կանանց փրկում է վաղահաս մահից
Երիցուկը լայնորեն օգտագործվում է որպես դեղամիջոց, այն օգնում է տարբեր հիվանդությունների դեպքում: Երիցուկի օգտագործումը 29%-ով նվազեցնում է կանանց մահվան վտանգը ավելի, քան տղամարդկանց, քանզի նրանք վերջիններից շատ են երիցուկ գործածում:
Այն նվազեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը, օգնում է ստամոքսի խանգարումների ժամանակ, համարվում է հակաօքսիդանտ, հակաբիոտիկ, խոլեստերինը պակասեցնող:
Շուրջերկրյա ճանապարհորդ օձը
Գիտնականները պատմել են թունավոր օձի անչափ դիմացկուն լինելու եւ անհավանական ընդունակությունների մասին:
Նրանք տարիներ շարունակ բացահայտել են, որ թունավոր երկգույն պելամիդան (Pelamis platura) ընդունակ է կատարելու անգամ շուրջերկրյա ճանապարհորդություն:
Ալիքների վրա լողալով՝ 10 տարում նա կարող է անցնել մինչեւ 30.000 կմ:
Այդ մասին, ի դեպ, հետաքրքիր հոդված է հրապարակված National Geographic պարբերականում: Continue reading


