Monthly Archives: December 2016

Ուժեղ պետությունը՝ ազգային գաղափար – Հայաստանում խորհրդարանական եւ ուղիղ նախագահական համակարգերի համեմատական… Նոր վտանգներ Թուրքիայում –  Հայազգի պատգամավորի հաարցապնդումը՝ ազգային փոքրամասնությունների վերաբերյալ – Հրանտ Դինքի սպանության մասին…

Ուժեղ պետությունը՝ ազգային գաղափար

Հայաստանի նախագահը հայտնել է, թե խորհրդարանական կառավարման պարագայում Հայաստանի անվտանգությունը հուսալիորեն ապահովված կլինի: «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել է, որ «ամեն դեպքում կառավարման նման ձեւը կհանգեցնի նրան, որ Հայաստանի անվտանգությունը ավելի լավ կապահովվի»:

Շատ երկրներում ձեւավորվել է այն կարծիքը, թե Հայաստանում գործում էր կառավարման նախագահական համակարգ, իսկ հիմա երկիրը անցում է կատարում խորհրդարանական կառավարման: «Դա այդպես չէ։ Մենք ունեինք կիսանախագահական կառավարման ձեւ, եւ ինչպես բոլոր կիսաձեւերը, այն իր թերություններն ունի։ Միայն այն բանի շնորհվ, որ գործող նախագահը խորհրդարանում մեծամասնություն ունի, հնարավոր է դառնում երկրի կայուն կառավարումը։ Ինչու՞։ Որովհետեւ կիսանախագահական համակարգում կառավարությունը ձեւավորում է խորհրդարանը։ Եվ եթե պատկերացնենք, որ նախագահը կարող է ներկայացնել մի քաղաքական ուժ, իսկ խորհրդարանական մեծամասնությունը՝ այլ, ապա հասկանալի է, որ կառավարության եւ նախագահի միջեւ վատ հարաբերություններ կլինեն»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա  հիշեցրել է, որ նախագահը նաեւ գերագույն գլխավոր հրամանատարն է ու կրում է երկրի անվտանգության եւ ամբողջականության համար պատասխանատվությունը. «Եվ բոլորիս էլ հասկանալի է, որ գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթն այն չէ, որ քարտեզի վրա սլաքներ նշի, թե որ ուղղությամբ պետք է շարժվեն զորքերը։ Նրա խնդիրն է ապահովել պետության ամբողջ ռեսուրսը ռազմաքաղաքական խնդիրների լուծման համար։ Իսկ ինչպե՞ս նա կարող է դա անել, եթե իրավունք չունենա բյուջետային միջոցների մի մասը ծախսել այդ նպատակով։ Սա՝ մեկ։ Եվ երկրորդը՝ ինձ թվում է, որ ստեղծված իրավիճակում ավելի ճիշտ է, որ իրավունքը լինի այնտեղ, որտեղ պատասխանատվությունն է»:

ՀՀ նախագահը կարծում է, որ խորհրդարանական վերահսկողությունը շատ արդյունավետ կառավարման ձեւ է համակարգերի ու կառույցների համար, որոնք ունեն իրավունքներ եւ պատասխանատվություն:

Այստեղ պիտի հավելենք, որ «Լուսանցք»-ը մնում է իր նախկին դիրքորոշմանը, որ պատերազմող երկրում եւ մեր անկայուն տարածաշրջանում ամուր պետություն ստեղծելու համար պիտի ընտրել նախագահական կառավարման ձեւը: Այո, կիսանախագահականը կիսաձեւ է՝ կիսաիրավունքներով… բայց խորհրդարանականն էլ իր վտանգներն ունի, հատկապես, եթե որեւէ ուժի չի հաջողվում մեծամասնություն դառնալ խորհրդարանում եւ կառավարություն ձեւավորել: Իսկ դա հղի է նոր ընտրությունների անցկացման հեռանկարով ու գուցե նաեւ նոր մեծամասնության չձեւավորման վտանգով: Սա կարող է անկայուն իրավիճակ ստեղծել ու ներքաղաքական խնդիրներ առաջացնել, որից կօգտվեն դրսի ուժերը… Նախագահական համակարգը կենտրոնաձիգ է եւ ավելի կայուն, ինչը մեր անկայուն տարածաշրջանում կարող է ավելի դրական դիտարկվել:   Continue reading

Պատճառը թողած՝ հետեւանքից ենք սկսում – Խնդիր, որ մշտապես օրակարգում է – Ամենուժեղ վերահսկողը պիտի պետությունը լինի… Նախարարը խնդրում է հանք շահագործողին… Դեկտեմբերին Սեւանա լճում կարգելվի խեցգետնի եւ ձկան որսը…

Մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները 1998թ. ուսումնասիրում եմ: Զարգացած երկրների փորձին ծանոթ եմ: Դա ինձ թույլ է տվել ասելու, որ մենք մեր հանքավայրերը ոչ թե օգտագործում ենք, այլ՝ շահագործում՝ բառի բուն իմաստով: Շահագործում անխնա, այնքան անխնա, որ հետապնդվում է ոչ թե բիզնես, այլ՝ թշնամու շահ: Մենք ոչնչացնում ենք մեր հանքերը: Անկեղծ լինելու համար ասեմ, որ ոչ մի երկրում (զարգացած երկրների հետ համեմատվենք, քանզի այդ ստանդարտներին ենք ձգտում) պետությունը գործարարի բարոյականությանը չի հենվում: Կիրառում է հստակ լծակներ եւ խստորեն պատժում օրինազանցին: Ամեն ինչի համար ստանդարտ կա՝ հանքի բաց ու փակ շահագործումների, հանքաքարի կորզման ձեւերի, մաքրության աստիճանի, թույլատրելի շեղումների, բնապահպանական վնասների, մաքուր տեխնոլոգիաների կիրառման եւ ըստ դրա՝ հարկային արտոնությունների, հանքի պայթեցման ձեւի, նոր ուսումնասիրությունների, հանքի շահագործումից հետո՝ հանքի փակման ձեւի եւ այլն մասին: Մեզ մոտ էլ կա, դաշտը լրիվ բաց չէ՝ թերացումներով հանդերձ, բայց եղածն էլ չի կիրառվում: Ու դրա պատճառն այն չէ, որ դրսի գործարարն ավելի բարոյական է մեր գործարարից: Պարզապես մեր երկրում բնապահպանական վնասի փոխհատուցումն այնքան չնչին է, որ ավելի ձեռնտու է այդ վնասը փոխհատուցելը, քան մաքուր տեխնոլոգիաներ կիրառելը, պայթեցման ձեւերին հետեւելը, ընդերքի հարստությունը հանելիս ընդերքը չփչացնելը:

Ինչեւէ: Որոշել ենք նոր ստանդարտներ ներդնել, կառավարությունում արդեն կայացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ, EITI) բազմաշահառու խմբի  առաջին նիստը, որի ժամանակ էլ տրվեց Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտը ներդնելու աշխատանքների պաշտոնական մեկնարկը:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Թե ինչու է բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհը (1-ին մաս)… Մեծ Ջրհեղեղից հետո եղել է Երկիր մոլորակի սառցապատում, որից հետո առաջին դրախտավայրն է եղել Արցախը… 

Արարիչը Հայ ազգին եւ Հայաստան աշխարհին շռայլորեն պարգեւել է հարուստ մշակույթ, արվեստ, գրականություն, պատմություն, յուրահատուկ գեղեցիկ բնություն: Եվ պատահական չէ, որ Հայկական լեռնաշխարհն է բոլոր ազգերի բնօրրանը: Ըստ զրադաշտական Սուրբ գրքի՝ «Ավեստայ», «Աստվածաշունչ մատյան», հնդկական «Ռիգվեդայ», շումերական, աքքադական, ասորա-բաբելական, հունական, արաբական աղբյուրների՝ առաջին մարդը արարվել է Հայկական լեռնաշխարհում, երկրային դրախտը գտնվել է Հայկական լեռնաշխարհում: Դիտարկենք «Ավեստայու» նյութերը.

Ահուրա Մազդան, Սփիթամա Զրադաշտին Վի դաեւա դաթա-ի առաջին ֆարգարդում այսպես է ասում «Լավագույն եւ առաջին երկիրը, որ ես Ահուրա Մազդաս ստեղծեցի Վանգուհի Դաիթյա գետի հովիտում՝ Աիրիանա Վաեջան է, դրախտային երկիր»:

21-Արարիչ Ահուրա Մազդան Հրաշանուն՝ Աիրիանա Վաեջայում, բարի Վանգուհի Դաիթյա (Որոտանի գետափին), երկնային աստվածների ժողով գումարեց:

22- Արարիչ Ահուրա Մազդան երկնային աստվածների հետ մուտք գործեց հանրահռչակ Աիրիանա Վաեջայի բարի Վանգուհի Դաիթա (Որոտանի գետափի) այդ ժողովը:

Ապա Ահուրա Մազդան ասաց Յիմային (Հայամարդուն, ով ամբողջ մարդկության նախատիպն է եղել). «Ով Վիվանգհանի որդի Հրադեմք Յիմա (պարսկ՝. Ջամշիդ ) վատագույն ձմեռ է իջնելու երկրի վրա, լինելու է սարսափելի ցուրտ ու սառցակալում, լինելու է մահաբեր ձմեռ աշխարհի համար»: (Խոսքը վերաբերվում է Նոյյան ջրհեղեղից 20,500 տարի ետք երկիր մոլորակի սառցապատման, որ տեղի է ունեցել մեզանից մոտ 17,500 տարի առաջ):

25-Հետեւապես (ով Յիմա) մի Վարա (ապաստարան) շինիր եւ

27-Այնտեղ տար աշխարհիս վսեմագույն եւ ազնվագույն որակի կանանց ու արանց սերմը: Այնտեղ դու պետք է տանես աշխարհիս ամենաընտիր, լավագույն եւ ազնվագույն բոլոր տեսակի կենդանիների սերմը (Վիդաեւոդաթա,Վանդիդադ ֆարգարդ, 2 հատված, 21-28):   Continue reading

Հայկական խոհանոց – Սպանախով եւ ընկույզով գնդիկներ… Լավագույներն ու «լավագույները» – 7-ամյա AAD.AM-ի մրցանակաբաշխությանը… Վառելափայտը՝ անապահովներին… Հայաստանը վիրուսների խոցելիությամբ 3-դն է… Այլ լուրեր… Տեղադրե՛ք ձեր գովազդը հայ արիների կայքում… Բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ՝ Ռուզաննա Նահապետյանը

– Սպանախով եւ ընկույզով գնդիկներ

Բաղադրությունը – Սպանախ – 2 կապ, ընկույզ – 200 գ, սոխ – 2 գլուխ, սխտոր-1 գլուխ, բուսայուղ – 50գ, թթվասեր, կարմիր տաքդեղ, սեւ պղպեղ:

Պատրաստման եղանակը – Սպանախը  նախ լվանալ աղաջրով, ապա եռացող ջրի մեջ լցնել եւ 1 րոպեից հանել: Հետո սառը ջրի մեջ դնել, հանել, կտրատել, քամել:

Սոխը կտրատել լուսնաձեւ, բուսայուղով տապակել:

Սխտորը կտրատել, լցնել սոխառածի վրա եւ տապակել 1 րոպեի չափ:

Ավելացնել տաքդեղը՝ խորանարդիկներով կտրատած, ընկույզն էլ լցնել եւ կրակի վրայից վերցնել:

Համեմել սեւ պղպեղով, աղով:

Կամ՝ եղեւնու տեսք տալ՝ տոներին ընդառաջ, կամ գնդիկներ անել եւ վրաները լցնել թթվասեր՝ մանր կտրտած ընկույզով պատելով: Անու՛շ արեք:

Հայաստանը վիրուսների խոցելիությամբ երրորդն է

1988թ. նոյեմբերի 30-ը հռչակվել է «Տեղեկատվության պաշտպանության» միջազգային օր: Այն համակարգիչ օգտագործողներին հիշեցնելու է իրենց համակարգիչների եւ այնտեղ պահպանվող տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտության մասին:

Լավագույներն ու «լավագույները»

7-ամյա AAD.AM-ի մրցանակաբաշխությանը (նոյեմբերի 29-ին) «Տարվա սխրանք» անվանակարգին հետմահու արժանացան Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր Ռոբերտ Աբաջյանը եւ ԼՂՀ մարտական ծառայության եւ ՀՀ արիության մեդալակիր, սերժանտ Ադամ Սահակյանը: Ինչպես նաեւ «Տարվա սխրանք» անվանակարգին արժանացան հրամանատարին օգնության հասած եւ վիրավորված զինվոր Արման Ավետիսյանն ու քառօրյա պատերազմում թշնամուն բազմաթիվ նյութական եւ մարդկային կորուստներ պատճառած ՀՀ մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Հարություն Բադալյանը:   Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Գյումրեցի դյուցազնի աշխարհի 2 ռեկորդը… Շախմատի աշխարհի չեմպիոնը որոշվեց թայ-բրեյքում… Հայուհին՝ Ռումինիայի չեմպիոն… Ֆուտբոլի ազգային առաջնությունում… Հայ մարզիչն ու ֆուտբոլիստը՝ լավագույնների թվում… Հենրիխ Մխիթարյանը պետք է լինի մեկնարկային կազմում… Այլ մարզական լուրեր… Մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Ալեքսանդր Կիրակոսյանը աշխարհի 2 ռեկորդ է սահմանել

1 ժամում 16 կիլոգրամանոց կշռաքարերը 2 ձեռքով բարձրացնելով 2780 անգամ՝ գյումրեցի 55-ամյա Ալեքսանդր Կիրակոսյանը աշխարհի 2 ռեկորդ է սահմանել՝ շրջանցելով բելառուս Վյաչեսլավ Խոռոնակոյին:

Նաեւ ռեկորդ է սահմանել որովայնի արտակորում ու ներկորում վարժությունում: Հայ մարզիկը 144 ծանրությունով վարժությունը կատարել է 101 անգամ:

Շախմատի աշխարհի չեմպիոնը որոշվեց թայ-բրեյքում

Նյու Յորքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի: 12-րդ խաղը տեւեց ընդամենը 35 րոպե: Սպիտակներով խաղացող աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը եւ այդ կոչման հավակնորդ Սերգեյ Կարյակինը շատ արագ փոխանակեցին խոշոր խաղաքարերը եւ արդեն 30-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: Այդպիսով, մրցախաղի հաշիվը մնաց հավասար՝ 6:6:

«Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր երկարատեւ պայքար էին սպասում վերջին խաղում: Նախ, ես այնքան էլ վստահ չէի հաղթանակ տանելու համար, երկրորդ՝ ցանկանում էի խաղալ թայ-բրեյքում»,-հայտարարել է նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը՝ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտի 12-րդ փուլից անմիջապես հետո: Բանն այն է, որ աշխարհի գործող չեմպիոնը այդ խաղում պարզապես հրաժարվել է պայքարից, շատ արագ փոխանակել է խոշոր խաղաքարերը, իսկ 30-րդ քայլից հետո ոչ-ոքի էր առաջարկել իր մրցակցին՝ ռուսաստանցի շախմատիստ Սերգեյ Կարյակինին: Վերջինս առանց հապաղելու ընդունել էր այն:

Նոյեմբերի 30-ին կայացավ թայ-բրեյք, որի ժամանակ էլ որոշվեց մրցախաղի հաղթողը: Մրցակիցներն անցկացրին արագ շախմատի 4 խաղ՝ առաջին 2-ը ոչ-ոքի ավարտվեցին, իսկ ահա վերջին 2-ում Մագնուս Կառլսենը հաղթանակ տարավ: Այդպիսով, մրցախաղի ընդհանուր հաշիվը դարձավ 9:7, եւ նորվեգացի գրոսմայստերը 3-րդ անգամ տիրեց շախմատային թագին: Ի դեպ, Մագնուս Կառլսենը հրաշալի նվեր մատուցեց ինքն իրեն, քանի որ նոյեմբերի 30-ին լրացավ նրա ծննդյան 26-ամյակը:

Լիլիթ Մկրտչյանը դարձել է Ռումինիայի չեմպիոն

Հայաստանի առաջատար շախմատիստուհիներից Լիլիթ Մկրտչյանը հաջող է հանդես եկել շախմատի հերթական մրցաշարում:

Մեր գրոսմայստերը ռումինական «Պոլիտեխնիկա Իասի» ակումբի կազմում մասնակցել է Ռումինիայի շախմատի կանանց ակումբային առաջնությանը:

Մրցաշարի վերջին, 7-րդ փուլում, նրա թիմը հանդիպել է մրցաշարի առաջատար «Ստուդենտուս Մեդիցինա»-ի հետ: Լիլիթ Մկրտչյանի գլխավորությամբ հանդես եկող թիմը հաղթել է 2,5:1,5 հաշվով եւ ընդհանուր հաշվարկով գրավել 1-ին տեղը: Այդպիսով, մեր շախմատիստուհին նվաճել է Ռումինիայի չեմպիոնի կոչումը: Հիշեցնենք, որ Լիլիթ Մկրտչյանը վերջերս ռուսական «Յուգրա» ակումբի կազմում դարձել էր Եվրոպայի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր:   Continue reading