Daily Archives: February 18, 2017

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 6-ի (439) հոդվածները կարդացեք 2017թ. փետրվարի 17-23-ի թերթային տարբերակում…

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Ինչպես ամեն Լուսաբերի օր (ուրբաթ), այսօր էլ լույս է տեսել «Լուսանցք»-ի հերթական թողարկումը: Կրպակներից այն գնելով կամ բաժանորդագրվելով՝ կարող եք կարդալ հետեւյալի մասին.

* Այս համարում կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին.
– Բելառուսա-ադրբեջանական պարզունակ մի ստորություն (բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքը ցույց տվեց, որ 3 թուրքական եւ 2 ռուսական պետություններով կառուցված ԱՊՀ-ն Հայաստանի տեղը չէ):

-Պատաշինության քաղաքականություն (կկառուցվե՞ն պատեր հայ-թուրքական, հայ-ադրբեջանական, թուրք-իրանական, թուրք-սիրիական կամ իրաքյան  սահմաններին, ինչպես կառուցվել են իսրայելա-պաղեստինյան, ռուս-լատվիական եւ այլ սահմաններին: Հատկապես ԱՄՆ-Մեքսիկա սահմաններին):
– Փորձարկումներ, որ պիտի հրա՞շք ապահովեն (խորհրդարանական ընտրությունների նորամուտ սարքավորումները փորձարկվեցին ՏԻՄ ընտրություններում, բայց արդյո՞ք դրանք հրաշք են գործելու եւ ընտրություններն ազատ, արդար ու թափանցիկ են ընթանալու):
– Ռեյտինգային եզրույթն ընդամենը տարածքային ցուցակներ են, կամ՝ ինչպես իրականացնել քվեարկումները:
– Երբ Հռոմի պապից ավելի կաթոլիկներ են հայտնվում (թե ինչու է քաղաքականությունը համեմատվում պոռնկության հետ: Նաեւ այն մասին, թե ինչու հայ արիները (որ հեթանոս ազգայնականների հետ դաշիքն էին կազմել) չեն մասնակցում խորհրդարանական ընտրություններին):
– Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը ազգափրկչի կերպարին չի ձգում, առավե եւս՝ ընդդիմադիր եզրույթով:
– Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը («Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության» խորագրի ներքո շատ գաղտնագրեր են բացահայտվում մեր ոչնչացված պատմության էջերից):   Continue reading