Daily Archives: February 25, 2017

«Լուսանցք» շաբաթաթերթի թիվ 7-ի (440) հոդվածները կարդացեք 2017թ. փետրվարի 24 – մարտի 2-ի թերթային տարբերակում…

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223 (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

Ամեն լուսաբերի (ուրբաթ) օր կրպակներում կարող եք ձեռք բերել «Լուսանցք» հասարակական-քաղաքական շաբաթաթերթի հերթական թողարկումը՝ 7 (440), փետրվարի 24 – մարտի 2, 2017թ. համարը: Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին.-

 «Երբ փոփոխությունը գետանցից առաջ է – Ինքնաթարմացում՝ խորհրդարանական Հայաստան մտնելիս»… (այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այսօր իրական ընդդիմությունից զուրկ իշխանությունը վերարտադրելու տանող իշխող կուսակցությունը – ՀՀԿ ընտրացուցակի մանրամասները եւ առաջին եռյակի ռազմավարությունը)…

– Ըստ ՀՀԿ ընտրացուցակի եւ ներկուսակցական գործընթացների տրամաբանության՝ մայիսին «Տարոն Մարգարյանն է ՀՀԿ քաղաքապետի թեկնածուն» (քաղաքապետը թիմով է աշխատում՝ նաեւ ԱԺ-ում տեղեր ունենալու համար)…

– ՀՀԿ-ն փոխում է նաեւ իր առաջատար կանանց ոճը՝ «Բարետես խելացիները շտապում են ԱԺ» (ովքեր են իշխանության այդ կին պատգամավորության թեկնածուները)…

«Մենք հաշվետու ենք» – Երեւանի քաղաքապետարանի 2016թ. տարեկան հաշվետվությունը տարվա ընթացքում կատարված եւ ընթացիկ աշխատանքների մասին…

«Եթե ցնցումներ չլինեն» – Հայաստանի պետական պարտքի մասին – Առավել ազնիվ կլինի, եթե մեր պետական այրերն ասեն, որ առանց արտաքին պարտքի ներգրավման չեն կարող շատ կենսական հարցեր լուծել…

«Մոսկվան արդեն սկսում է» – Ռուսաստանը ԵԱՏՄ դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Բելառուսի, այդ երկիրը ամբողջ ծավալով չի իրականացնում Պայմանագրի կանոնակարգի պահանջները 2014թ.-ից սկսած…

– ««Սեւ ցուցակ»-ը պիտի սեւ գործ սարքենք Բաքվի գլխին – Ինչու Բելառուսը Հունգարիայի կարգավիճակում չէ Հայաստանի համար»… Հրեա Բլոգեր Ալեքսանդր Լապշինի Բաքվին արտահանձնելու հարցերը եւ Բաքվի նոր սխալը՝ եվրապատգամավորները մտան «սեւ ցուցակ»՝ Արցախի սահմանադրական հանրաքվեին դիտորդ լինելու համար…

– «Հրամայականը՝ կենտրոնաձիգ կառավարում» – Արցախն ի տարբերություն Հայաստանի խորհրդարանական եւ Ադրբեջանի խանական համակարգերի՝ ընտրեց ուժեղ նախագահի տեսլականը…   Continue reading