Daily Archives: May 26, 2017

Ամեն լուսաբերի (ուրբաթ) օր կրպակներում կարող եք ձեռք բերել «Լուսանցք» ազգային շաբաթաթերթի հերթական թողարկումը.- կարդացեք նոր թողարկումը՝ թիվ 19 (452), մայիսի 26 – հունիսի 1, 2017թ.

«Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստանգլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան) http://www.hayary.org/wph/?p=2223  / (https://www.facebook.com/armenuhi.melqonyan)

* Այս անգամ կարող եք կարդալ հետեւյալ թեմաների մասին, որոնք ստորեւ ներկայացնում ենք մասնակի.-

  1. Տարածաշրջանը՝ եռացող կաթսա… – Համաշխարհային գերտերությունների խաղարկումները տարբեր տարածաշրջաններում որոշակի կերպարանափոխումների են ենթարկվում, սակայն այն հիմքից, որից սկսվել են այդ խաղարկումները՝ աշխարհի հերթական վերաբաժանման համար, հիմնականում պահպանվում են:

Այսպես՝ քննարկելով մեր տարածաշրջանի խաղացողներից մեկի՝ Թուրքիայի հարցը, կարող ենք ասել, որ այն մտնում է որոշիչ փուլ: Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանի Դաշնությունը որոշ դրական ազդակներ են ուղարկում Անկարայի ուղղությամբ, իսկ եվրոպական համագործակցությունը հետզհետե մոտենում է հակաթուրքական կերպարին…

… Սա էլ նշանակում է, որ Եվրոպա-Թուրքիա հակասությունները մի պահի կհասնեն գագաթնակետին, եւ Վաշինգտոնն ու Մոսկվան կմտնեն վճռական խաղի մեջ՝ կայսերական նկրտումներ ունեցող Թուրքիան մասնատելու համար…

  1. Թուրքիա եւ Հայաստան. հենակետային ասպարեզ.- Տարածաշրջանում ռազմա-քաղաքական մրցակցության տեսլականներ – Մի՞թե Գերմանիան է հակաթուրքական ճակատի առաջատարը Եվրոպայում… – Գերմանիայի խորհրդարանում «Կանաչների կուսակցության» համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը եւս հանդես եկավ ելույթով՝ ի պաշտպանություն Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի՝ միաժամանակ ընդունելով Գերմանիայի մեղսակցությունը այս զանգվածային ոճրագործության մեջ…

…Գերմանական կայսրության կանցլեր Բեթման Հոլվեգի սառնասիրտ ու դաժան խոսքերը. «Մեր միակ նպատակը Թուրքիային պատերազմի ընթացքում մեր կողքին պահելն էր եւ նշանակություն չուներ՝ հայերը կբնաջնջվեին, թե ոչ»: Կանաչների կուսակցության» համանախագահը Թալեաթի ու Էնվերի նմաններին ոճրագործներ է անվանել:

Հիշեցնենք, որ հաճախ է մեջբերվում նաեւ նացիստական Գերմանիայի պարագլուխ Ադոլֆ Հիտլերի խոսքերը, ով հրեաների ողջակիզումը նախաձեռնելով, մտահոգ կուսակիցներին ասել էր, թե ամեն բան իր ժամանակն ունի եւ «հիմա ո՞վ է հիշում հայերի ցեղասպանության, միլիոնավոր զոհերի մասին»…

…Իսկ այդ ընթացքում, հայկական հարցը պիտի օրակարգային դառնա բոլոր կարեւոր երկրներում, ինչպես ընթանում է Գերմանիայում եւ Ֆրանսիայում, ինչը հնարավորություն կտա Թուրքիայի, գուցե նաեւ Ադրբեջանի մասնատումներին մասնակից դարձնել նաեւ Հայոց Դատը՝ իր պահանջատիրական բոլոր իրավունքներով ու պարտավորություններով…   Continue reading